Մամուլի տեսություն 20-20-2020
Իրանցիները խոշոր ընտրությունների նախաշեմին են և ուրբաթ օրը, մասնակցելով Իսլամական խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրություններին, կորոշեն իրենց ճակատագիրը:
«Քեյհան» օրաթերթ
Խորհրդարանական ընտրություններ հզոր Իրանում
2020թ. փետրվարի 21-ին Իրանում անցկացվելու են իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման ընտրությունները: Աշխարհն ականատես կլինի, որ առաջնորդին և իսլամական համակարգին հավատարիմ Իրանի գիտակից ժողովուրդը, մասնակցելով ընտրություններին, կրկին բարձր կպահի Իսլամական հանրապետության պատիվն ու արժանապատվությունը:
Անկասկած, միջազգային ներկա համակարգում «ուժ» հասկացությունը ենթարկվել է լուրջ փոփոխությունների և ազգային համախմբվածությունն ու սոցիալական համախմբվածությունն ավելի է մեծացրել ժողովուրդի դերը և նրա ներկայությունը քաղաքական և սոցիալական ասպարեզներում, զգացվում է ավելի քան երբևէ:
«Ջավան» օրաթերթ
Զարիֆի ընդհանուր դիվանագիտությունը՝ փակ դռների հետևում
Թրամփին քննադատող դեմոկրատ սենատոր Քրիս Մորֆին, մյունխենյան հանդիպման շրջանակներում հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ: Թրամփը խոսել է այն մասին, որ Մորֆին խախտել է Լոգանի օրենքը, որպեսզի իրանական կողմը կասկածի տակ դնի, թե ամերիկացի սենատորը որևէ կապ ունի նրա հետ: Սակայն ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է, «Եթե նրանք հանդիպել են, ես չգիտեմ, թե ինչ են ասել միմյանց: Սակայն հուսով եմ, որ դեմոկրատները ուժեղացրել են ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, այլ ոչ թե իրենց արտաքին քաղաքականությունը»:
Արմանե մելի օրաթերթ
Իրանի նախագահը կառավարության նիստում իսլամական խորհրդարանը շատ կարևոր և հզոր ինստիտուտ համարելով ընդգծել է. «Ժողովրդի խնդիրները լուծելու համար, մենք բոլորս պետք է միմյանց կողքին լինենք, որպեսզի կառավարությունն ու խորհրդարանը միասին աշխատեն խնդիրները լուծելու ուղղությամբ:
«Իրան» օրաթերթ
Իրանի Ղոմ քաղաքում գրանցվել է կորոնավիրուսոից մահվան երկու դեպք
Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Քիանուշ Ջահանփուրը հայտարարել է, որ վերջին օրերին Ղոմում սուր շնչառական հիվանդությունների ակտիվացման ֆոնին, գրանցվել է կորոնավիրուսից մահվան երկու դեպք:
Իրանի առողջապահության նախարարության տեղակալ Ղասեմ Ջան Բաբային ասել է, որ չնայած ժողովրդի պատկերացմանը, կորոնավիրուսն այնքան էլ վտանգավոր չէ, քանի որ Չինաստանում այդ վիրուսից երեխաների մահվան դեպքեր չեն գրանցվել:
2019 թվականին արձանագրել ենք 7.6 տոկոս տնտեսական աճ. Փաշինյան
2019 թվականին արձանագրել ենք 7.6 տոկոս տնտեսական աճ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա Հայաստանում 2008 թվականից ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,- գրել է նա:
Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք
Գերմանական Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի՝ BICC (Bonn International Center for Conversion) վերջին հետազոտության դասակարգմամբ՝ համաշխարհային ռազմականացվածության սանդղակում (Global Militarization Index 2018) Հայաստանն աշխարհի 155 երկրների շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: 2018 թվականի զեկույցից հետո էլ Հայկական բանակը շարունակել է համալրվել սպառազինությամբ և նոր ռազմական տեխնիկայով։ 2019 թ. հունվարի 25-ին Կապանում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «100 փաստ» ներկայացնելիս հայտարարել էր, որ 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: «Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կա՛մ 2019 թվականի արտադրության է, կա՛մ չօգտագործված»,- նշել էր Փաշինյանը։
Լավրով. «Սիրիայի հարցում Ռուսաստանը և Թուրքիան չեն կարողացել համաձայնության գալ»
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայում Սիրիայի հարցով Թուրքիայի հետ շարունակվող բանակցություններում առայժմ չեն կարողացել համաձայնության գալ:
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության տեղեկատվությամբ` Լավրովը հայտնել է, որ Սիրիայի կառավարական ուժերը հավատարիմ են նախկինում ձեռք բերված համաձայնություններին, սակայն պատասխանելու են նաև տարածաշրջանում տեղի ունեցող սադրիչ գործողություններին:
Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է նաև, որ Իդլիբից շարունակվում են հարձակումները Սիրիայի կառավարական և ռուսական ուժերի դեմ:
Թեմայի շուրջ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նշել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի կառավարական ուժերի դեմ իրականացվող գործողությունները տարածաշրջանի ամենավատ սցենարն են լինելու: