Պոմպեոյի Սաուդյան Արաբիա կատարած այցը և Իրանի հասցեին ուղղված զրպարտանքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117286-Պոմպեոյի_Սաուդյան_Արաբիա_կատարած_այցը_և_Իրանի_հասցեին_ուղղված_զրպարտանքը
ԱՄՆ-ն մշտապես պնդում է, որ աջակցում է իր դաշնակիցներին, իսկ Սաուդյան Արաբիան, որպես Վաշինգտոնի տարածաշրջանային գլխավոր գործընկեր, յուրահատուկ տեղ ունի Թրամփի վարչակազմի քաղաքականության մեջ: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս այցելել են Ռիադ և ընդգծել Սաուդյան ռեժիմին աջակցելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2020 14:41 Asia/Tehran
  • Պոմպեոյի Սաուդյան Արաբիա կատարած այցը և  Իրանի հասցեին ուղղված զրպարտանքը

ԱՄՆ-ն մշտապես պնդում է, որ աջակցում է իր դաշնակիցներին, իսկ Սաուդյան Արաբիան, որպես Վաշինգտոնի տարածաշրջանային գլխավոր գործընկեր, յուրահատուկ տեղ ունի Թրամփի վարչակազմի քաղաքականության մեջ: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս այցելել են Ռիադ և ընդգծել Սաուդյան ռեժիմին աջակցելու անհրաժեշտությունը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն փետրվարի 19-ին եռօրյա այցով ժամանել է Սաուդյան Արաբիա: Նա հանդիպում է ունեցել այդ երկրի թագավոր Մալեք Սալմանի, Սաուդյան  արքայազն Մուհամմեդ Բին Սալմանի, Սաուդյան ԱԳ նախարար Ֆեյսալ Բին Ֆարհանի հետ: Այդ բանակցությունների առանցքը՝ անվտանգության  ու ռազմական և Իրանի կողմից նրանց պնդած սպառնալիքներին դիմակայելու ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնումն է: 

Թրամփի վարչակազմի քաղաքականությունը մշտապես եղել է Սաուդյան ռեժիմին հովանավորելը: Արաբիան տարածաշրջանում Վաշինգտոնի համար համարվում է ռազմավարական ու տնտեսական գործընկերը և ամերիկյան զենքերի ամենախոշոր գնորդը: Ուստի Թրամփի վարչակազմը բոլորովին չի ցանկանում նվազեցնել Արաբիայի հետ իր հարաբերությունների մակարդակը: Ի դեպ Թրամփն այդ երկիրը դիտում է որպես գործիք ու ինքը բազմիցս ստորացնելով Սաուդյան ռեժիմին, ասել է,որ Արաբիան կաթնատու կով է, որին պետք է մինչև վերջ կթել: ԱՄՆ նախագահը Եմենի կողմից հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով Արաբիայի նավթային օբեյկտների վրա իրականացված հարձակումներից հետո, այդ երկրին ուղղված աջակցությունն ամրպանդելու համար ավելի մեծ գումար է պահանջել սաուդցիներից: Եմենի Դիմադրության կողմից Արաբիայի արևելյան հատվածում գտնվող Արամքո ընկերության Աբքայկի և Խուրայսի գործարանների դեմ իրականացված հարձակումները տեղի են ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 14-ին: Այդ հարձակումները ցնցեցին Սաուդյան ռեժիմին ու նրա ամերիկացի հովանավորներին և նրանք այդ հարձակումներին դիմակայելու հարցում  իրենց անկարողությունն արդարացնելու համար  հայտարարեցին ,որ այդ հարձակումների հետևում կանգնած է Իրանը: Թեհրանը հերքել է այդ բոլոր մեղադրանքները, անհիմն որակելով ԱՄՆ-ի ու Արաբիայի կողմից ներկայացված պատճառները:

Թրամփը հայտարարեց,որ Սաուդյան պաշտոնյաները պարտավոր են Վաշինգտոնի կողմից Ռիադին ցուցաբերվող օգնության դիմաց գումար վճարել: Այդ համատեքստում Պենտագոնը 2019 թվականի հոկտեմբերին տեղեկացրեց,որ մեծ թվով զինծառայողներ և նոր զինտեխնիկա հատկապես Պատրիոտ հակաօդային պաշտպանության  ու  TAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր և  Էֆ-15 կործանիչներ է տեղակայվելու Արաբիայում: Այդ քայլերը փաստորեն Վաշինգտոնի կողմից Արաբիային ուղղված անվտանգության հատուկ ծառայություններ են համարվում,որոնց դիմաց Արաբիան անշուշտ ահռելի գումարներ է վճարել:

Ուշագրավ հարցն այն է, որ չնայած  Վաշինգտոնի կողմից Ռիադին ցուցաբերվող ռազմական բազմակողմ աջակցությանը և Արաբիայի կողմից միլիարդավոր դոլարի արժողությամբ ամերիկյան զենքերի գնմանը,Եմենի դիմադրության հարձակումների դիմաց Արաբիայի խոցելիությունը մնաց նույնը և այդ երկիրը  չկարողացավ պաշտպանվել այդ հարձակումներից: Ուստի Ռիադը Վաշինգտոնին խնդրում է վարձովի անվտանգություն պարգևել իրեն:Ի դեպ Վաշինգտոնը ևս սաուդցիներին կախված պահելու համար անընդհատ իրանաֆոբիայի հարցն է առաջ քաշում ու Թեհրանին սպառնալիք ներկայացնում: Քաղաքագետ՝ Ահմադ Դասթմալչյանի խոսքերով՝ ԱՄՆ-ի շահերը պայմանավորված են Իրանի ու արաբական երկրների միջև լարվածության առաջացմամբ,ինչն Իրանի քաղաքականության հակառակն է, քանի որ Իրանի գերակայությունն է՝ նվազեցնել տարածաշրջանի երկրների հետ լարվածությունը: