Ընտրություններ Իրանում. Տոնակատարություն՝ իսլամական հեղափոխության 41-ամյակի առթիվ
Այսօր առավոտյան 8:00-ին, Իրանում մեկնարկել են 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրությունները:
Ընտրությունները, որ անցկացվում են Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո միջին հաշվով տարեկան մեկ անգամ, խորհրդանշում են Իրանում կրոնական ժողովրդավարության առկայությունը և ժողովրդի ուղղակի ու անուղղակի դերը Իրանի ապագան և սեփական ճակատագիրը որոշելու հարցում:
Իրանում ժողովրդի ընտրություններին մասնակցությունն ունի ազգային, տարածաշրջանային և միջազգային ուղերձներ: Այս ներկայության ազգային ուղերձը Իրանի ժողովրդի քաղաքական մասնակցության կարևորությունն է ազգային շահերի պաշտպանությունը:
Նշելով, որ ընտրությունները նույնպես կրոնական պարտականություն են, Իրանի առաջնորդը հայտարարել է. «Ընտրությունների օրը ժողովրդի քաղաքացիական իրավունքների օրն է: Նրանք քվերակում են և իրենց մասնակցությունը բերում երկրի կառավարման գործին»:
«Իսլամական հեղափոխության առաջնորդըհավելել է.. «Այսպիսով, յուրաքանչյուր ոք, ով հետաքրքրված է ազգային շահով, կմասնակցի ընտրություններին:
Վերջին մեկ տարվա ընթացքում, ԱՄՆ-ը ոչ մի ջանք չխնայեց, որպեսզի իրանցիներին հիաթաթփեցին իսլամական համակարգից ու ստիպի չմասնակցել ընտրություններին: Սակայն այսօր, լայնածավալ կերպով մասնակցելով ընտրություններին, իրանցիները ևս մեկ անգամ կապացուցեն, որ ցանկացած պարագայում, անգամ առավելագույն ճնշման պայմաններում, հավատարիմ են հեղափոխությանը:
Իրանցիների քաղաքական մասնակցությունը բոլոր անցած ընտրություններին և իսլամական խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրություններին, ցույց է տալիս ժողովրդի պատասխանատվությունը և որ ցանկացած իրավիճակում, իրանցիները տեղյակ են իրենց քաղաքացիական իրավունքներից:
Վերջին 41 տարիների ընթացքում, բոլոր քաղաքական իրադարձություններին, այդ թվում նաև ընտրություններին իրանցիների մասնակցությունն ավելի է մեծացրել իսլամական համակարգի ուժը: Իսկ այդ համակարգի ուժի ու անվտանգության ամենակարևոր գործոնը դրա ժողովրդականությունն է, անկախ Թրամփի վաչակազմի սպառնալիքներից ու ահաբեկչական գործողություններից:
Այսօր առավոտյան ժամերից ընտրատեղամասերում գոյացած երկար հերթերը, կրկին խաթարել են ամերիկացի պետական գործիչների բոլոր հաշվարկները և աշխարհին փոխանցել այն հաղորդագրությունը, որ Իրանի ժողովուրդը շարունակում է պաշտպանել իր ազգային շահերը՝ չնայած դժվարություններին
ԻԻՀ ԱԳ նխարար Զարիֆն իր թվիթերյան էջում գրել է. «Հավատն Իրանի նկատմամբ, հավատն է մեր ընդհանուր ճակատագրի նկատմամբ: Ընտրությունների օրն իրանցիները կապացուցեն, որ կատարում են իրենց խոստումները»:
Վերջին 41 տարիների ընթացքում խոստումներին նհավատարիմ մնալը վկայում է, որ իսլամական համակարգը վայելում է ժողովրդի վստահությունը և այսօր, 38-րդ անգամ, մասնակցելով ազգային տոնին, իրանցիները ցույց կտան, որ պաշտպանում են իրենց ազգային շահը: