Ընտրություններ Իրանում. Տոնակատարություն՝ իսլամական հեղափոխության 41-ամյակի առթիվ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117302-Ընտրություններ_Իրանում._Տոնակատարություն_իսլամական_հեղափոխության_41_ամյակի_առթիվ
Այսօր առավոտյան 8:00-ին, Իրանում մեկնարկել են 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2020 07:24 Asia/Tehran
  • Ընտրություններ Իրանում. Տոնակատարություն՝ իսլամական հեղափոխության 41-ամյակի առթիվ

Այսօր առավոտյան 8:00-ին, Իրանում մեկնարկել են 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրությունները:

Ընտրությունները, որ անցկացվում են Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո միջին հաշվով տարեկան մեկ անգամ,  խորհրդանշում են Իրանում կրոնական ժողովրդավարության առկայությունը և ժողովրդի ուղղակի ու անուղղակի դերը Իրանի ապագան և սեփական ճակատագիրը որոշելու հարցում:

Իրանում ժողովրդի ընտրություններին մասնակցությունն ունի ազգային, տարածաշրջանային և միջազգային ուղերձներ: Այս ներկայության ազգային ուղերձը Իրանի ժողովրդի քաղաքական մասնակցության կարևորությունն է ազգային շահերի պաշտպանությունը:

Նշելով, որ ընտրությունները նույնպես կրոնական պարտականություն են, Իրանի առաջնորդը հայտարարել է. «Ընտրությունների օրը ժողովրդի քաղաքացիական իրավունքների օրն է: Նրանք քվերակում են և իրենց մասնակցությունը բերում երկրի կառավարման գործին»:

«Իսլամական հեղափոխության  առաջնորդըհավելել է.. «Այսպիսով, յուրաքանչյուր ոք, ով հետաքրքրված է ազգային շահով, կմասնակցի ընտրություններին:

Վերջին մեկ տարվա ընթացքում, ԱՄՆ-ը ոչ մի ջանք չխնայեց, որպեսզի իրանցիներին հիաթաթփեցին իսլամական համակարգից ու ստիպի չմասնակցել ընտրություններին: Սակայն այսօր, լայնածավալ կերպով մասնակցելով ընտրություններին, իրանցիները ևս մեկ անգամ կապացուցեն, որ ցանկացած պարագայում, անգամ առավելագույն ճնշման պայմաններում, հավատարիմ են հեղափոխությանը:

Իրանցիների քաղաքական մասնակցությունը բոլոր անցած ընտրություններին և իսլամական խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրություններին, ցույց է տալիս  ժողովրդի պատասխանատվությունը և որ ցանկացած իրավիճակում, իրանցիները տեղյակ են իրենց քաղաքացիական իրավունքներից:

Վերջին 41 տարիների ընթացքում, բոլոր քաղաքական իրադարձություններին, այդ թվում նաև ընտրություններին իրանցիների մասնակցությունն ավելի է մեծացրել իսլամական համակարգի ուժը: Իսկ այդ համակարգի ուժի ու անվտանգության ամենակարևոր գործոնը դրա ժողովրդականությունն է, անկախ Թրամփի վաչակազմի սպառնալիքներից ու ահաբեկչական գործողություններից:

Այսօր առավոտյան ժամերից ընտրատեղամասերում գոյացած երկար հերթերը, կրկին խաթարել են ամերիկացի պետական ​​գործիչների բոլոր հաշվարկները և աշխարհին փոխանցել այն հաղորդագրությունը, որ Իրանի ժողովուրդը շարունակում է պաշտպանել իր ազգային շահերը՝ չնայած դժվարություններին

ԻԻՀ ԱԳ նխարար Զարիֆն իր թվիթերյան էջում գրել է. «Հավատն Իրանի նկատմամբ, հավատն է մեր ընդհանուր ճակատագրի նկատմամբ: Ընտրությունների օրն իրանցիները կապացուցեն, որ կատարում են իրենց խոստումները»:

Վերջին 41 տարիների ընթացքում խոստումներին նհավատարիմ մնալը վկայում է, որ իսլամական համակարգը վայելում է ժողովրդի վստահությունը և այսօր, 38-րդ անգամ, մասնակցելով ազգային տոնին, իրանցիները ցույց կտան, որ պաշտպանում են իրենց ազգային շահը: