Իրանի առաջնորդը զգուշացրել է թշնամու սադրանքներին դիմակայելու կապակցությամբ
Կիրակի օրը ունեցած ելույթում, բարձր գնաատելով Իրանի ժողովրդի փայլուն մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին, ինչի արդյունքում չեզոքացվեցին թշնամու բազմակողմանի հակաքարզոչությունները, Այաթոլլահ Խամենեին նշել է, որ բոլորը պետք է պատրաստ լինեն դիմակայելու իսլամական համակարգին վնասելուն ուղղված թշնամու սադրանքներին:
Խոսելով Իրանի ընտրությունների դեմ ուղղված արտասահմանյան քարոզչամեքենայի լայն ծավալների մասին, Այաթլլահ Խամենեին նշել է. «Այդ հակաքարոզչությունը սկսվել էր մի քանի ամիս առաջ, սակայն ընտրություններից առաջ ավելի ուժեղացավ: Իսկ վերջին երկու օրերի ընթացքում, մի վիրուսի պատրվակով, թշնամու լրատվամիջոցներն առիթը բաց չթողեցին ժողովրդի մասնակցությունն ընտրություններին թուլացնելու համար»:
Նշելով, որ թշնամին ոչ միայն տնտեսական այլ նաև մշակութային, կրոնական ու հեղափոխական ոլորտներում է փորձում վնասել Իրանի ժողովրդին, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իրանում կայացած ընտրությունները ցույց են տվել, որ կրոնը բազմակողմանի ժողովրդավարության դրսևորում է: Անցած 41 տարիների ընթացքում, Իրանում տեղի է ունեցել շուրջ 37 ընտրություն, ինչը վկայում է, որ երկրում տիրում է ժողովրդավարություն»:
Իրանի առաջնորդի ելույթը կարևոր է երկու տեսակետից:
Նախ՝ առաջնորդը կարևորել է մարդկանց ներկայությունը կարևոր ժամանակահատվածում, այդպիսով չեզոքացնելով թշնամու բոլոր սադրանքները: Որոշ վերլուծաբանների կարծիքով, այսօր Իրանի դեմ կիրառվում է ոչ կոշտ պատերազմ, որի ընթացքում, սադրիչները փորձում են մարդկանց հուսախաբ անել, որպեսզի նրանք չմասնակցեն ընտրություններին: Այս նպատակին ուղղված բոլոր քայլերն այս տարիների ընթացքում ապարդյուն են եղել:
Երկրորդ հերթին, Իրանի առաջնորդը կարևորել է Իրանի պատրաստվածությունն ագրեսոր թշնամու դեմ: Նա բոլորին կոչ է արել լավ ճանաչել թշնամուն՝ նրան դիմակայելու համար: Այաթոլլահ Խամենեին նշել է. «Իրանը պետք է բազմամիլիոնանոց ճակատ կազմի թշնամու դեմ, որպեսզի կարողանա պաշտպանվել և ժամանակին պատասխանել այն գործողություններին, որոնք ուղղված կլինեն ժողովրդի դեմ»: Թշնամիները հեղափոխության առաջինմ իսկ օրից փորձել են անել ամեն ինչ՝ իսլամական համակարգին վնասելու նպատակով: Իսկ այսօր, նրանք փորձում ենթ թուլացնել Իրանի դիրքերը և երկրի կանխարգելիչ ուժը: Միացյալ Նահանգներն Իրանին վնասելու համար չի խնայում ոչ մի ջանք, չնայած ամեն անգամ, Իրանի ժողովուրդը ծանր ապտակ է հասցրել Վաշինգտոնին:
2020թ հունվարի 3-ին, ԱՄՆ-ի ահաբեկչական ուժերը, Բաղդադի օդանավակայանի մերձակայքում, սպանեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիին ու նրա զինակիցներին: Ի պատասխան ամերիկացիների այդ քայլի, հունվարի 8-ին, Իրանը 13 հրթիռ արձակեց Իրաքի Ալ Անբար նահանգում տեղակայված ամերիկյան Այն ալ Ասադ ռազմակայանի վրա:
Տարիների փորձեը ցույց է տալիս, որ այն քայլերը, որոնք ունեցել են ժողովրդի աջակցությունը, արդյունավետ են եղել: Այլ խոսքով, մարդկանց ճիշտ ներկայությունը և պատասխանավությունը, թշնամներին մի կողմ են քաշել, իսկ սպառնալիքները վերածել հնարավորության: Իսկ դա խիստ կարևոր է Իրանի ժողովրդի ապագա փայլուն հաղթանակների համար: