Իրանի խորհրդարանի 11-րդ շրջանը մեկնարկում է քաղաքական խմբացությունների կառուցվածքային փոփոություններով
Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլրեզա Ռահման Ֆազլին, կիրակի օրը հայտարարեց. որ խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրություններին մասնակցել է ընտրողների 42,57 տոկոսը կամ 24 միլիոն 512 հազար 404 մարդ:
Ընտրություններն անցկացվեցին փետրվարի 21-ին, Իրանի ողջ տարածքում, 208 ընտրատարածքներում: Միաժամանակ, տեղի ունեցան նաև Սահմանադրության պահապանների խորհրդրի 5-րդ միջանկյալ ընտրությունները:
Ընտրությունների արդյունքների հրապարակումը վերջ դրեց 11-րդ շրջանի քաղաքական կազմի վերաբերյալ շահարկումներին: Ընտրությունների արդյունքները վկայում են, որ մայրաքաղաքում և մի շարք նահանգներում, խորհրդարանի 290 տեղերի մեծ մասը ստացել է պահանողական թևը (դիմադրության ճակատը): Անկախ թեկնածուներն ընտրություններում շատ ձայներ չեն ստացել և միացել են ռեֆորմիստական թևին: Այսպիսով, կարելի է ասել, որ խորհրդարանի 11-րդ գումարման քաղաքական կազմը բաղկացած է պահպանողական մեծամասնությունից և փոքր թվով անկախ պատգամավորներից ու ռեֆորմիստներից:
Պահպանողականները, ռեֆորմիստները, անկախ թեկնածուները և չափավորողները Իրանի կարևոր քաղաքկան հոսանքներն են, որոնք կարևոր դեր ունեն ընտրությունների ժամանակ: Եվ խորհրդրանաի 11-րդ շրջանի ընտրությունները բացառություն չէին: Վերոնշյալ քաղաքկան ճյուղերն այս անգամ ընտրություններին ներկայացան կոալիցիաներով և համատեղ ցուցակներով:
Խորհրդարանի 10-րդ շրջանում, ռեֆորմիստները Թեհրանից ստացել էին 30 տեղ, և մեծ թվով քաղաքներից կունենան ներկայացուցիչներ: Սակայն խորհրդարանում այս թևի ցածր ակտիվության պատճառով, քվերակողները նրանց օգտին քիչ ձայն տվեցին:
Խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրությունների արդյունքների հրապարակումը պարզեց այս շրջանում քաղաքական հոսանքների վիճակը:
Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ տասներորդ շրջանի կազմի երկու երրորդից ավելին փոխվել է:
Անկախ ներկայացուցիչների համեմատաբար բարձր թիվը նրանց թույլ կտա 11-րդ խորհդարանում լինել երկրորդ մեծ ուժը:
Նկատի առնելով ընտրվածների հայտարարությունները քաղաքական փորձագետներն այսօր քննարկում են նոր խորհդրարանի և կառավարության հարաբերությւնները:
Հարցումների արդյունքներ ցույց են տալիս, որ ընտրություններից առաջ, ներկա կառավարության կողմնակիցների օգտին քվերակելու էր հարցվածների 3.91 տոկոսը: Դա վկայում է, որ այս թևը մեծ ժողովրդականություն չի վայելում և չի կարող դիտարկվել որպես անկախ քաղաքական շարժում:
Ինչևէ, նորընտիր խորհրդարանի կառույցը քննարկելով, կարելի է ասել, որ կառավարությունն իր աշախատանքի վերջին տարիներն անցկացնելու է հիմնականում քննադատների հետ: Իսկ թե կառավարության ծրագրերը որքանով կհաստատվեն խորհրդարանում, կերևա շուտով, երբ կմեկնարկի 11-րդ խորհրդարանի աշխատանքը: