FATF -ի սև ցուցակը. Քաղաքականացված մոտեցում Իրանի նկատմամբ
Իրանի իսլամական հանրապետության կառավարությունը հայտարարել է, որ Իրանի անունը ոչ-գործընկեր երկրների խմբում (սև ցուցակում) ներառելու Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբի (FATF) որոշումը, քաղաքական նպատակ է հետապնդում։
Իրանի կառավարությունը չորեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է․-«Իրանի հակաահաբեկչական քաղաքականությունը հիմնված է իսլամական հանրապետության խաղաղատենչ ու արդար բնույթի վրա, և իրականացվում է բոլոր, այդ թվում նաև ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտներում»։
Նշենք, որ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբը (FATF) փետրվարի 21-ին Իրանը ներառել է պետությունների սև ցուցակում, որոնք ըստ այդ խմբի, չեն համապապատասխանում միջազգային չափանիշներին՝ կապված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ։
Հարկ է նշել սակայն, որ Իրանի իսլամական հանրապետությունը միակ երկիրն է, որ Արևմտյան Ասիայում իրական ու արդյունավետ պայքար է մղել ահաբեկչական տարբեր խմբերի դեմ։
Իրանը, հիմնելով իսլամի արդարության սկզբունքի վրա , իր պարտկանությունն է համարում հարգել ազգային ու միջազգային սկզբունքներն ու օրենքները։
Այս շրջանակում Իրանը հարգել է նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ կապված ազգային օրենքները։
Իսլամական խորհրդարանը, որպես Իրանի օրենսդիր կառույց, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակում համապատասխան օրենքներ է ընդունել, որոնց արդյունավետությունը չի զիջում միջազգային նորմերին ու օրենքներին։
Հաշվր առնելով այն հանգամանքը, որ միջազգային մեխանիզմներն ունեն առավելություններ ու թերություններ, և առավելաբար գտնվում են գերտերությունների քաղաքական կողմնորոշումների ազդեցության տակ, Իրանի նման երկրների նկատմամբ այդ մեխանիզմների ճնշումներն իրավական ու օրինական բնույթ կրելու փոխարեն, առավելաբար քաղաքական նպատակ է հետապնդում։
Փաստորեն, ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների պատճառով, Իրանի արժութային ու բանկային համակարգի միջև ոչ մի առնչություն չկա և նման պայմաններում FATF-ի ֆինանսական օրենքների ընդունումն ու իրագործումը ոչ մի առավելություն չունի Իրանի համար։ Հաշվի առնելով ներկա իրավիճակը, այսինքն՝ ԱՄՆ-ի պատժանիջոցների շարունակումը և արտերկրի հետ Իրանի դրամավարկային ու ֆինանսական համակարգի որևէ առնչություն չունենալը, Իրանը FATF-ի սև ցուցակում ներառելը այնքան էլ չի կարող ազդել Իրանի իսլամական հանրապետության տնտեսության վրա։
Այս կապակցությամբ ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության ու պատժամիջոցների պայմաններում, Թեհրանը FATF-ի շրջանակից դուրս, դրական համագործակցություն է ունեցել միջազգային դրամավարկային և ֆինանսական համակարգի հետ:
Իրանի արտաքին առևտրի առաջնահերթությունը սև ոսկուց (նավթ) նավթամթերքի, ինժեներական ծառայությունների և գիտելիքահենք ապրանքների փոխվելը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ի սպառնալիքները, քաղաքականացված կողմնորոշումը և միջազգային քայլերը, այդ թվում՝ FATF-ի որոշումը չկարողանան խափանել Իրանի առևտրային փոխանակումների գործընթացը։
Նույնիսկ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի հետ կապված օրենքների ընդունումն ու հաստատումը ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների վրա, և Իրանն այս պահին եկել է այն եզրահանգման, որ FATF-ի նշած օրենքների հարգումը անհրաժեշտություն չէ։