Իրանը քննադատել է թմրամիջոցների դեմ պայքարում ընտրովի և քաղաքական մոտեցումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117759-Իրանը_քննադատել_է_թմրամիջոցների_դեմ_պայքարում_ընտրովի_և_քաղաքական_մոտեցումը
Վիեննայում ՄԱԿ-ի նստավայրում կայացած թմրամիջոցների դեմ պայքարող հանձնաժողովի 63-րդ տարեկան նստաշրջանում, Իրանի թմրանյութերի դեմ պայքարի շտաբի գլխավոր քարտուղար Էսքանդար Մոմենին քննադատել է թմրամիջոցների դեմ պայքարում ընտրովի և քաղաքական մոտեցումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2020 09:06 Asia/Tehran
  • Իրանը քննադատել է թմրամիջոցների դեմ պայքարում ընտրովի և քաղաքական մոտեցումը

Վիեննայում ՄԱԿ-ի նստավայրում կայացած թմրամիջոցների դեմ պայքարող հանձնաժողովի 63-րդ տարեկան նստաշրջանում, Իրանի թմրանյութերի դեմ պայքարի շտաբի գլխավոր քարտուղար Էսքանդար Մոմենին քննադատել է թմրամիջոցների դեմ պայքարում ընտրովի և քաղաքական մոտեցումը:

Նա ընդգծել է, որ թմրաբիզնեսի դեմ պայքարում Իրանն ամենաքիչ միջազգային աջակցությունն է վայելում:

Վերջերս ԻԻՀ իրավապահ ուժերի հրամանատար գեներալ Հոսեյն Աշթարին ասել է.«Աֆղանստանում ԱՄՆ-ի ներկայությունից հետո, այդ երկրում 50 անգամ ավելացել է թմրանյութի արտադրության ծավալը»: Նա միջազգային շրջանակներին, հատկապես ՄԱԿ-ին կոչ է արել հակադարձել Աֆղանստանում թմրանյութի ցանքատարածքների  ավելացման հարցում ԱՄՆ-ի ազդեցությանը:

Անցած 40 տարիների ընթացքում ԻԻՀ ուժեղ պայքար է մղել թմրաբիզնեսի դեմ պայքարում: Այնպես որ  ՄԱԿ-ը նույնպես հայտարարել է, որ Իրանն այդ ոլորտի դրոշակակիրն է: Սակայն Իրանը չափազանց մեծ գին է վճարել այդ պայքարում: Անցած մեկ տարվա ընթացքում թմրաբիզնեսի դեմ պայքարում Իրանն ունեցել շուրջ 30 նահատակ և վիրավոր և հաջողել է հայտնաբերել շուրջ 1000 տոնա թշմրանյութ, ինչն աննախադեպ է եղել աշխարհում:

Վիեննայում ՄԱԿ-ի նստավայրում կայացած թմրամիջոցների դեմ պայքարող հանձնաժողովի 63-րդ տարեկան նստաշրջանում, Իրանի թմրանյութերի դեմ պայքարի շտաբի գլխավոր քարտուղարն ասել է.«Անցած տարի, Իրանում թմրաբիզնեսի դեմ պայքարող ուժերին հաջողվել է 2319 գործողություն իրականացնելով, ոչնչացնել 1886 բանդաների, հայտնաբերել շուրջ 815 տոննա թմրանյութ և հոգեմետ դեղեր, այդ թվում 36 տոննա հերոին և մորֆին և 74 տոննա հաշիշ»:

Այս բոլորը վկայում է այն մասին, որ Իրանը ոչ միայն ներքին, այլև տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով վճռակամ է պայքարել թմրաբիզնեսի դեմ: Այդ պայքարը շահավետ է շատ երկրների համար, որոնք, սակայն, Իրանի դեմ ԱՄՆ-ի անօրինական շրջափակումների պատրվակով, չեն համագործակցում Թեհրանի հետ: 

Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ թմրաբիզնեսի դեմ պայքարում ընտրովի ու քաղաքական մոտեցումը բացասական շատ մեծ հետևանքներ է ունենալու, որոնց պատասխանատվությունն ուղղված է այն երկրների վրա, որոնք երկակի մոտցում են դրսևորել այդ հարցում: Հաշվի առնելով այս իրողությունները, ԻԻՀ-ն անընդունելի է համարում մարդասիրական համագործակցություններում, այդ թվում թմրանյութի դեմ պայքարում քաղաքական մոտեցումը: