Իսրայելի խորհրդարանական ընտրություններում հաղթել են աջերը
Իսրայելի խորհրդարանական (Քնեսեթի) արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով, աջակողմյաններին հաջողվել է ստանալ խորհրդարանի տեղերի մեծամասնությունը, իսկ կառավարություն ձևավորելու պատասխանատվությունը հերթական անգամ վերապահվելու է «Լիքուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուին։
2020 թվականի մարտի 2-ին տեղի ունեցան Իսրայելի ռեժիմի խորհրդարանական ընտրությունները: Այս ընտրությունները վերջին մեկ տարվա ընթացքում 3-րդն էին, իսկ անցած 7 տասնամյակների ընթացքում 23-րդը։ Սիոնիստական աղբյուրները, այդ թվում «Հաարեց» և «Ջերուզալեմ փոսթ» թերթերը և Իսրայելի հեռուստակայանները հայտարարել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ Բենյամին Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը կարող է ստանալ 35-37 մանդատ, իսկ նրա մրցակից Բենի Գանցի «Կապույտ և սպիտակ» դաշինքը 29-33 մանդատ։
Ի դեպ հաղորդումները վկայում են, որ աջերն այդ ընտրություններում կարող են ստանալ 59-60 մանդատ։
Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ ձայների հաշվարկման նախնական տվյալների համաձայն, արաբական համատեղ կոալիցիան սեպտեմբերի 17-ին անցկացված ընտրությունների արդյունքների համեմատությամբ երկու մանդատ ավել է ունենալու, ստանալով 14 կամ 15 մանդատ։
2019 թ․ սեպտեմբերի 17-ի համեմատությամբ մարտի 2-ի ընտրությունների արդյունքում աջերի մանդատները հասել են 60-ի, բայց ապրիլի 9-ի համեմատությամբ նվազել են 5 մանդատոց։ Ապրիլի 9-ին աջերն ստանում էին 65 մանդատ, իսկ սեպտեմբերի 17-ին՝ 55։
Հաշվի առնելով երեկ կայացած ընտրությունների արդյունքները, հավանական է, որ հերթական անգամ Բենիամին Նեթանյուհին վերապահվի նոր կառարություն ձևավորելու պատասխանատվությունը։
Այնուամենայնիվ հիմնական խնդիրն այն է,որ այս ընտրություններին մասնակցած կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվել 61 մանդատ ստանալ Իսրայելի 120 տեղանոց խորհրդարանում։ Նոր կառավարություն ձևավորող կուսակցությունը պետք է կարողանա ստանալ Քնեսեթի 61 մանդատ։ Այս կապակցությամբ «Ջերուզալեմ փոսթ» թերթը գրել է, որ Նեթանյահուին ծանր աշխատանք է սպասվում անհրաժեշտ 61 մանդատ ստանալու և կառվարություն կազմելու համար։
Մյուս կարևոր խնդիրն այն է,որ աջակողմյաններն Ավիգդոր Լիբերմանի գլխավորած «Իսրայելը մեր տունն է» կուսակցության ստացած 8 մանդատով ստանալու են առավելագույն 60 մանդատ։ Փաստորեն Նեթանյահուն այս անգամ ևս պետք է փորձի Լիբերմանի հովանավորությունը շահել։ Դա այն դեպքում, երբ «Իսրայելը մեր տունն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանն ընդգծել է․«Երբեք չեմ միանա այն կառավարությանը, որի վարչապետը կլինի Բենիամին Նեթանյահուն»։
Նախորդ երկու ընտրություններում էլ Լիբերմանի չմիավորվելը Նեթանյահուի հետ, հանգեցրեց կոալիցիոն կառավարություն ձևավորելու ձախողմանը։