Ադրբեջանը լայնածավալ զորավարժություն է անցկացնում/ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԶԼՄ-ները հաղորդել են, որ Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում:
Իրանի ռադիոհեռուստատեսության հայերեն ռադիոժամի հաղորդման համաձայն, ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ պաշտպանության նախարարությունը, զորավարժության շրջանակներում, համապատասխան շրջաններում տեղակայել է մեծ թվով զորք և զինտեխնիկա:
Զորավարժության շրջանակներում, հատուկ սահմանված տարածքներ են գործուղվել ռազմական օդանավեր և հրետանային տեխնիկա:
Հատկանշկան է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ շուրջ հակամարտությունը դեռևս չի լուծվել:
Չնայած յուրաքանաչյուր երկիր ունի առկա սպառնալիքներին դիմակայելու համար իր զինուժի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու կարիք, սակայն նման լարված իրավիճակում խոշոր զորվարժության անցկացումը, կարող է իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից:
Հակամարտող մյուս կողմը կարող է դիմացինի զորավարժությունն ընկալել որպես նախապատարստություն՝ լայնածավալ գործողության համար և իր հերթին ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ:
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կայունությունը ներկայումս փխրուն է, և երկու կողմերն էլ փորձում են բարձրացնել իրենց կարողությունը՝ զենքի գնումների միջոցով: Սակայն դա իր հերթին միայն ավելացրել է իրավիճակի փխրունությունը, քանի որ հակամարտության կողմերից յուրաքանչյուրը սկսում է մտահոգվել դիմացինի կարողությունների բարձրացման կապակցությամբ:
Հետևաբար, նման իրավիճակում, ցանկացած սխալ հաշվարկ, կարող է ճակատգրական հետևանքներ ունենալ: Եթե Հայաստանն Ադրբեջանի քայերն ընկալի որպես նախապատրաստություն լայնածավալ գործողության համար, ապա այդ կապակցությամբ ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումները կարող են տարածաշրջանում լուրջ ճգնաժամի պատճառ դառնալ: Ճգնաժամ, որը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին:
ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Վերջին երկու տասնամյակների ընթացքում, այս ճգնաժամն ավելի է խորացել երկու կողմերի հարձակումների և զինտեխնիկայի գնումների պատճառով: Հետևաբար, այս ճգնաժամի լուծման համար պետք է դիմել քաղաքական ուղիների և ոչ թե զորավարժություններ կազմակերպել և սադրիչ քայլեր անել:
Ու չնայած հակամարտության լուծումը չի համապատասխանելու միաժամանակ երկու երկրի ցանկություններին, սակայն դա կարող է կանխել անցանկալի բախումները: Մինչ այժմ ԼՂ հակամարտությունը միայն ոչնչացրել է երկու կողմերի հարաբերությունների բոլոր հավանական հնարավորությունները և ապահովել միայն զենք վաճառող երկրների շահերը:
Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանը պետք է գիտակցեն, որ պատերազմի վերածվելու դեպքում, այս ճգնաժամը կարող է միայն վնաս հասցնել երկու երկրների տնտեսություններին և ժողովուրդներին:
: