Մամուլի տեսություն 11.03.2020
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, քաղաքացիները պետք է կարողանան կառավարել իրենց անհանգստությունը, ճիշտ սնվեն, վարեն առողջ ապրելակերպ և շփվեն իրենց հարազատների հետ:
Քեյհան օրաթերթ
Կորոնավիրուսի հետևանքով մահացած բուժաշխատողներին կշնորհվի «Ծառայող նահատակ»-ի կոչում
Իրանի առաջնորդը համաձանել է առողջպահության նահարարի առաջարկին՝ նահատակ համարել առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին, ովքեր մահացել են կորոնավիրուսի պայքարի առաջնագծում, վիրուսով վարակվելու հետևանքով:
Խորասան օրաթերթ
Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ, կարևոր է մարդկանց անհանգստության կառավարումը
Այս օրերին, կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակից ելնելով, մարդկանց մոտ առաջանում են անհանսգտության, տագնապային մտքեր, խառնաշփոթություն ու զայրույթ: Հետևաբար անհրաժեշտ է զրուցել նրանց հետ, ում մենք վստահում ենք և ովքեր կարող են օգնել մեզ նման իրավիճակում:
Կարևոր է նաև հնարավորինս կրճատել կորոնավիրուսի տարածման վերաբերյալ լուրերին հետևելը:
Տանը եղած ժամանակ, կարևոր է առողջ ապրելակերպի կանոններին հետևելը, պատշաճ սնունդը, քունը, վարժությունը և սոցիալական հարաբերությունները ձեր ընտանիքի անդամների հետ, ովքեր ապրում են ձեր կողքին:
Անհրաժեշտ է հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը և զերծ մնալ կեղծ լուրերին հետևելուց: Չի կարելի նաև հանգստանալու համար ծխել ամ կիրառել թմրամիջոցներ:
Էբթեքար օրաթերթ
Դեմոկրատների հեղաշրջումը Սանդերսի դեմ
ԱՄՆ-ում տեղի ունեցած գերերեքշաբթի օրը, դեմոկրատական թեկնածուներից հաղթեց Ջո Բայդենը: Իսկ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ներկա դրությամբ, դեմոկրատները կենտրոնացել են Սանդերսին ասպարեզից հեռացնելու վրա:
Իսկ վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները վկայում են, որ դեմոկրատների շրջանում առաջատար է Բայդենը: Մինչ այժմ, երեք թեկնածու հրաժարվել է ընտրություններին մասնակցությունցի, հօգուտ նրա: Փորձագետների կարծիքով, սա վկայում է այն մասին, որ դեմոկրատները փորձում են կանխել Սանդերսի առաջխաղացումը և նրան հեռացնել ասպարեզից:
Քեյհան օրաթերթ
Հնդկաստանում մուսուլմանների սպանությունը գաղութատեր կառավարությունների սցենարն է
Իրանի Բանիմացների խորհրդի կողմից տարածված հայտարարության մեջ դատապարտվել է Հնդկաստանում մուսուլմանների սպանությունը և մզկիթների ու կրոնական վայրերի ավերումը:
Բանաձևում ասված է. «Իրանի Բանիմացների խորհուրդը Հնդկաստանի կառավարությանը կոչ է անում հնարավորինս արագ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ մուսուլմանների սպանությունը և մզկիթների ու կրոնական վայրերի ավերումը դադարեցնելու և գաղութատեր երկրների կողմից հրարրվող ծայրահեղականների կոչերին վերջ տալու ուղղությամբ: Հնդկաստանի մուսուլմաններն այդ երկրի մյուս քաղաքացիների կողքին, պետք է ապրեն խաղաղության մեջ, աշխատեն և կարողանան օգտվել իրենց բոլոր իրավունքներից»:
armenpress.am
Կորոնավիրուսից պաշտպանվելու դիմակները վերածել են նորաձեւ աքսեսուարի
Նյու Յորքի բնակիչները կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախատեսված բժշկական դիմակները վերածել են նորաձեւ աքսեսուարի: Այդ մասին գրում Է Metro-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ամերիկացիներն այն կարծիքին են, որ COVID-19-ի շուրջ ստեղծված խուճապն ոճի հետ կապված փորձերը դադարեցնելու պատճառ չԷ, եւ կրեատիվորեն են մոտենում պաշտպանիչ միջոցների ընտրությանը: Օրինակ, ոմանք քաղաքում քայլում են կենդանիների մռութներով վառ դիմակներով, գույնզգույն սմայլիկներով կամ Էլ սեւ դիմակներով, այդ թվում՝ գանգերիի պատկերով:
Քաղաքի բնակիչների մեծամասնությունը չի կարող խուսափել հասարակական վայրերից, ինչի կապակցությամբ դիմակները նրանց համար դարձել են պաշտպանության միակ հասանելի միջոցը: «Չկան պատվաստանյութեր, չկան դեղամիջոցներ: Ուրեմն ինչու չպաշտպանենք ինքներս մեզ»,- հարց Է տալիս 30-ամյա Իթան Բլեքմոնը, որը սեւ դիմակ Է կրում:
armenpress.am
Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է Նովրուզի տոնակատարությունը
Ադրբեջանի կառավարությունը չեղարկել Է մարտի երրորդ տասնօրյակին Բաքվում եւ մյուս տարածաշրջաններում Նովրուզի տոնին նվիրված հանդիսությունները: Այդ մասին հայտնել Է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: Շտաբը որոշել Է զանգվածային միջոցառումները հետաձգել այլ ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կոնսուլտացիաներից հետո:
Նովրուզն Ադրբեջանում նշվում Է մարտի 20-ին: Այդ կապակցությամբ մարտի 20-ից մինչեւ 27-ը երկրում կլինեն ոչ աշխատանքային օրեր:
Ավելի վաղ օպերատիվ շտաբը հայտնել Է, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 11-ի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
Պետդուման օրենք ընդունեց ՌԴ-ի Սահմանադրության ուղղման մասին
Պետդուման մարտի 11-ին երրորդ՝ վերջնական ընթերցմամբ, ընդունել Է օրենք Սահմանադրության մեջ ուղղում կատարելու մասին, որը ներկայացվել Էր ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Օրինագծի ընդունման օգտին քվեարկել Է 383 պատգամավոր, 43-ը ձեռնպահ Է մնացել, դեմ չի եղել: Օրենքի համար ստացվել Է շուրջ 390 ուղղում, ավելի վաղ լրագրողներին ասել Է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Ուղղումները մեծավ մասամբ նախապատրաստել Էր հատուկ աշխատանքային խումբը, որի կազմում Էին Պետդումայի պատգամավորներ, սենատորներ, հասարակական գործիչներ, փորձագետներ: Ուղղումների զգալի մասը խորհրդարանի ստորին պալատին ներկայացրել Է պետության ղեկավարը: Ուղղումների թվում Է «անընդմեջ» բառի բացառումը երկու նախագահական ժամկետների վերաբերյալ, որոնց ընթացքում կարող Է պաշտոնավարել միեւնույն անձը:
Բացի դրանից, ընդունվել Է պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի առաջարկած ուղղումը նախորդ նախագահական ժամկետների զրոյացման մասին:
Այսպիսով այն անձը, որը նախկինում զբաղեցրել Է կամ այժմ զբաղեցնում Է նախագահի պաշտոնը, կկարողանա կրկին դառնալ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու: Ուղղումները նաեւ նախատեսում են, որ նախկին նախագահը կկարողանա ստանալ սենատորի ցմահ կարգավիճակ:
panarmenian.net
ԵԽ ղեկավարն Իտալիա այցից հետո ինքնամեկուսացվել է
Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին որոշել է մեկուսանալ Բրյուսելում՝ Իտալիա այցից հետո, գրում է EUobserver-ը:
Սասոլին նշել է, որ նախորդ հանգստյան օրերին Իտալիայում գտնվելուց հետո որոշել է հավատարիմ մնալ առաջարկվող գործողություններին և 14 օրվա ընթացքում ԵԽ ղեկավարի պարտականությունները կատարել Բրյուսելում գտնվող իր տնից:
Ավելի վաղ կորոնավիրուսով վարակի պատճառով Եվրախորհրդարանն ընդհատել էր իր լիագումար նիստը Բրյուսելում: Այն անորոշ ժամանակով հետաձգվել է:
panarmenian.net
Ավինյան. ՀՀ ժամանող բոլոր ուղևորները հասցեական քարտեր պետք է լրացնեն
«Զվարթնոց» օդանավակայան ժամանող բոլոր ուղևորները պետք է լրացնեն հասցեական քարտեր, որտեղ ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում նրանց այցելած երկրների մասին տեղեկատվություն, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա նշել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար իրականացվող միջոցառումներին՝ հավելելով, որ ուղևորները հասցեական քարտեր լրացնելու են՝ անկախ նրանից՝ եկել են կորոնավիրուսի համար ռիսկային համարվող երկրից, թե՝ ոչ:
«Անդրադարձ է կատարվել ռիսկային երկրներից ժամանող ուղևորների հետ տարվող աշխատանքներին, ջերմաչափման ու այլ կանխարգելիչ բժշկական միջոցառումներին, հասցեական քարտերի լրացմանը»,- նշել է փոխվարչապետը:
Ավինյանը նաև ներկա է եղել ավիաթռիչքներից մեկով ժամանող ուղևորների ստուգման գործընթացին:
Մարտի 10-ին ՀՀ ԱԳՆ-ն կոչ էր արել ՀՀ քաղաքացիներին խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ Կորոնավիրուսի պատճառով Ryanair բյուջետային ավիաընկերությունը մարտի 13-ից ապրիլի 8-ը դադարեցրել էր դեպի Իտալիա և այդ երկրից չվերթները: