Մամուլի տեսություն 14.03.2020
Ներկա դրությամբ, Իրանը պայքարում է կորոնավիրուսի դեմ, սակայն ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները այս երկրին զրկել են ներմուծվող դեղերի ու բժշկական սարքավորումների հասանելիությունից ու նույնիսկ այլ երկրների օգնություններից:
«Մարդոմսալարի»
Դիվանագիտական պայքար Կորոնավիրուսի և ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ
ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները բացասաբար են ազդել Իրանի առողջապահության համակարգի վրա: Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ, բարդություններ են առաջացել բժշկական պարագաների ձեռքբերման հարցում: Իհարկե ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով նման իրավիճակն իրանցիների համար նորություն չէ: Այժմ Իրանի ԱԳ նախարարը ներկայուսմ ավելի ակտիվ գործունեություն է ծավալում ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու համար: Միևնույն ժամանակ Տոկիոյում Իրանի դեսպանատունը իր թվիթերյան միկրոբլոգում տարածելով մի հաղորդագրությամբ հայտնել է Ճապոնիայի կողմից Իրանին 5.2 մլրդ. իեն արժողությամբ բժշկական օգնության տրամադրման մասին: Գհանատելով Ճապոնիայի կառավարության ցուցաբերած աջակցությունը դեսպանատունը նշել է.«Նոր կորոնավիրուսի լիարժեք վերահսկողության համար անհրաժեշտ է գլոբալ միաբանություն ու համագործակցություն»:
«Քեյհան»
Իրաքի դիմադրության ճակատ.«Ամերիկացի զորայինների դեմ կձեռնարկենք հնարավոր ամեն քայլ»
Իրաքի Ալ Հաշդ ալ-Շաբիի հետ կապված շարժումները այդ թվում՝ Հեզբոլլահը, Նաջբան և Ասայեբ Ահլե Հաղը հայտարարել են, որ հակադարձելու են վերջերս ԱՄՆ-ի կործանիչների ռմբակոծություններին ու ագրեսիային:
Իրաքի Հեզբոլլահի գումարտակների խոսնակ Մոհամմեդ Մոհիին Ալ-Մայադին գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է.«Ալ-Թաջի բազայի դեմ իրագործված հարձակումն իրաքյան ուժերի կողմից դատապարտելը զարմանալի է»:
Ամերիկյան ժամանակակից բազան, որ գտնվում է Բաղդադ նահանգի հյուսիսում, անցյալ շաբաթ մի քանի անգամ «Կատյուշա» տեսակի հրթիռների հարձակման թիրախ է դարձել, ինչի հետևանքով սպանվել է երեք ամերիկացի, մեկ բրիտանացի զինծառայող, մի քանի ուրիշներ վիրավորվել են:
«Խորասան»
ԱՄՆ-ի ու Եվրոպայի ֆոնդային շուկանիերի սև հինգշաբթին
Գուցե այն օրը, երբ ԱՄՆ-ի առևտրի նախարարը ուրախություն նհայտնեց Չինաստանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ և դա համարեց Չինաստանից դեպի ԱՄՆ ամերիկացի արտադրողների դուրս գալու ազդակ, ոչ ոք չէր հավարտում, որ կորոնավիրուսի տնտեսության դոմինոն մի օր կհասնի ԱՄՆ: Վարակի տարածման պատճառով մեկ ամսով ԱՄՆ-Եվրոպա չվերթների դադարեցման մասին Դոնալդ Թրամփի անակնկալ որոշումը ներդրողներին ստիպեց կանխիկացնել իրենց բաժնետոմսերը և ֆոնդային շուկաների ինդեքսը վերջին ավելի քան 10 տարիների համեմատությամբ, աննախադեպ անկում ապրեց:
«Իրան»
Իրանը դիմել է ԱՄՀ-ին 5 մլրդ. դոլար ֆինանսական օգնություն ստանալու համար
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը դիմի միջազգային հանրությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պատժամիջոցների անհապաղ վերացման և Իրանին օգնություն տրամադրելու կոչով: Այդ շրջանակում, Զարիֆը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, կոչ անելով ԱՄՆ-ին ստիպել դադարեցնել պատժամիջոցները: Բացիա այդ, Իրանի ԱԳ նախարարությունը դիմել է ԱՀԿ-ին՝ կորոնավիորւսի դեմ պայքարի նպատակով վարկ ստանալու համար:
panorama.am
Պատժամիջոցների տակ գտնվող Իրանը քայլեր է անում կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոցի հայտնաբերման ուղղությամբ. Ա.Վարդանյան
Իրանագետ Ահարոն Վարդանյանը գրել է. «Իրանին կարելի է հարգել նաև այն բանի համար, որ, գտնվելով ծանր պատժամիջոցների տակ, հետևողական ու համառորեն ոչ միայն պայքարում է կորոնավիրուսի դեմ, այլև քայլեր է անում վերջինիս բուժման համար դեղամիջոցի հայտնաբերման ուղղությամբ և դա այն դեպքում, երբ դեղագործական ոլորտը նույնպես գտնվում է պատժամիջոցների տակ։
Այսպես, իրանցիները ստեղծել են «COVID-19 իրանական գիտական կոմիտեն», որն զբաղվում է կորոնավիրուսի ուսումնասիրությամբ։ Վերջինիս անդամներից մեկը օրերս հայտարարել է, որ իրանական դեղագործական ընկերություններից մեկը մարտի 5-ից սկսել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, որոնք կարող են տևել մի քանի շաբաթ ևս։
Ակնկալվում է, որ դրական արդյունք ստանալու հավանականությունը բավական մեծ է։
Ընկերությունը հայտարարել է, որ հաջողության դեպքում դեպքում կսկսվեն դեղերի զանգվածային արտադրությունն ու վաճառքը։
Դե ինչ, կարծեք թե մեր հարավային հարևան ու բսրեկամ երկիրը բավականին լուրջ է տրամադրված և ցանկանում է այս վիրուսի հետ պատերազմում հաղթանակած դուրս գալ։
Մեզ մնում է միայն հուսալ, սպասել և հաջողություն մաղթել նրանց»։
news.am
Իրանը Թրամփին խորհուրդ է տվել այլ երկրներին հասցեագրած մեղադրանքների փոխարեն, վերանայել ԱՄՆ ԶՈՒ վարքագիծը տարածաշրջանում
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այլ երկրներին հասցեագրած մեղադրանքներով հանդես գալու փոխարեն, պետք է վերանայի ԱՄՆ զինված ուժերի վարքագիծը տարածաշրջանում, հայտնում է Press TV-ն:
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավին ուրբաթ հերքել էր ԱՄՆ նախագահի հնչեցրած մեղադրանքները՝ դրանք անվանելով «հիմնազուրկ»:
«Վտանգավոր քայլերի եւ հիմնազուրկ մեղադրանքների փոխարեն, պարոն Թրամփը պետք է ուշադիր վերանայի տարածաշրջանում իր ուժերի ներկայությունն ու վարքագիծը»,- հայտարարել է Մուսավին:
Նա ԱՄՆ-ին նաեւ կոչ է արել «լրջորեն խուսափել վիրուսի տարածման մեղքը այլոց վրա բարդելուց եւ մեղադրանքներ հնչեցնելուց՝ սեփական անտրամաբանական վարքագիծն արդարացնելու եւ պատասխանատվությունից խուսափելու նպատակով»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Բաղդադի մոտ ռազմաբազային հարվածներ հասնելու մասին, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքեր: Թաջի բազայի վրա հարձակման հետեւանքով զոհվել էին ամերիկյան կոլիցիոն ուժերի 3 զինծառայողներ՝ 2 ամերիկացի եւ 1 բրիտանացի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրթիռային հարվածը, ամենայն հավանականությամբ, իրականացրել է «Իրանի կողմից աջակցվող» խումբ:
armenpress.am
Առևտրային բանկերը կվերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցողների վարկային պայմանները
ՀՀ Կենտրոնական բանկը նամակով դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերջինները վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկային պայմանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շուրջ մեկ շաբաթ առաջ Կենտրոնական բանկը համապատասխան նամակով դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերջիններս վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները: Խոսքը վերաբերում է հատկապես զբոսաշրջության և ծառայությունների մատուցման ոլորտում գործող հաճախորդներին, որոնց վրա կորոնավիրուսի պատճառով հաճախորդների նվազման քանակի հետևանքները կարող են բացասական լինել: Բոլոր հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, որպեսզի նրանք չկանգնեն վարկերի մարման խնդիրների առաջ: Բանկերը անհատական մոտեցմամբ կերկարացնեն վարկերի ժամկետները, կվերանայվեն մարման գրաֆիկները, կփոխվեն տոկոսադրույքները»,- ասաց Փաշինյանը:
Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 147 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 18 է, վարակված անձանցից մեկի թեստը բացասական է եղել, մեկուսացված է շուրջ 200 անձ: