Մամուլի տեսություն 16․03․2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i118290-Մամուլի_տեսություն_16_03_2020
Իրաքում ԱՄՆ-ի հարձակումներից հետո, այդ երկրի հետախուզական ծառայության մի աղբյուր տեղեկացրել է ԱՄՆ-ի ռազմական քայլերին Բաղդադի կողմից համարժեք պատասխան տրվելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2020 12:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16․03․2020

Իրաքում ԱՄՆ-ի հարձակումներից հետո, այդ երկրի հետախուզական ծառայության մի աղբյուր տեղեկացրել է ԱՄՆ-ի ռազմական քայլերին Բաղդադի կողմից համարժեք պատասխան տրվելու մասին:

«Քեյհան» օրաթերթ

Արմուտքում խանութների ցուցափեղկերը դատարկվել են

Թեև կորոնավիրուսը տարածվել է ոչ միայն  Իրանում այլ նայև այլ երկրներում, այդ թվում եվրոպական երկրներում ու Միացյալ Նահանգներում, սակայն այդ երկրների բնակիչները դրսևորել են տարբեր վարքագծեր:  

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում՝ Եվրոպական երկրներում ու Միացյալ Նահանգներում ամեն օր մեծ քանակությամբ բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր ու առաջին անհրաժեշտության այլ պարագաներ են սպառվում: Խուճապի մատնված բնակիչները գնում են առաջին անհրաժեշտության հիմնական ապրանքները։ Մարդիկ դատարկում են խանութներն ու գնում երկար պահվող ուտելիքներ ու անհրաժեշտ ամեն բան: Սուպերմարկետների դարակները դատարկվել են։ 

Իսկ Իրանում սանիտարական և հիգիենիայի պարագաների առատություն  կա։ Մարդիկ շատ հավասարակշրված ու սովորական վերաբերմունք են ցուցաբերում դրանց գնման հարցում։ Այդ կապակցությամբ նույնիսկ Իրանում Բրիտանիայի դեսպանն է զարմանք հայտնել։  Իրանում  Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը Թվիթերյան իր էջում հրապարակել է լուսանկարներ  Թեհրանի խանութներից մեկից, որտեղ դարակները  լի են  անձեռոցիկներով  ու  հիգիենիայի պարագաներով, ու  մի կին շատ սովորական մոտենում է դարակին ու վերցնում իր առօրյայի համար անհրաժեշտ անձեռոցիկներ։  Դեսպանը  քննադատական ոճով  դիմել է Բրիտանիայի ժողովրդին գրելով․-«Այսօր Թեհրանում մարդիկ այսպես են գնումներ անում, իսկ դուք շատ էիք անհանգստանում»։

 

«Ջավան» օրաթերթ

Իրաքի ռազմական տարբերակն ընդդեմ ԱՄՆ-ի ռազմական արշավի

Իրաքյան մի աղբյուր Սպուտնիկ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրաքն ԱՄՆ-ի ռազմական գործողություններին համարժեք պատասխան է տալու: Աղբյուրը նշել է. «ԱՄՆ օդուժի 101-րդ դիվիզիան շուտով մուտք կգործի այս ռազմաբազա, փոխարինելու անվտանգության մի ընկերության։ հատկանշական է, որ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը ևս ներկա է այս ավիաբազայում և նախատեսված է, որ Պարսից ծոցի մերձափնյա երկրներում  ԱՄՆ ռազմաբազաներից մեկում տեղակայված ամերկյան օդուժի 101-րդ դիվիզիան միանա Իրաքում գտնվող ռազմաբազային»։

 

«Քեյհան» օրաթերթ

Իրանի կառավարությունը կարող է  կորոնավիրուսի սպառնալիքը վերածել  հնարավորության՝ երկրի տնտեսության բարգավաճման համար

Տնտեսական հարցերի փորձագետ դոկտոր Մոհամմեդ Շաքերին համոզված է, որ կորոնավիրուսն իր վտանգներով ու վնասներով հանդերձ, կարող է դառնալ հնարավություն՝ Իրանի տնտեսության բարգավաճման համար։

Նշելով, որ Իրանը կորոնավիրուսի տարածումը դիտարկում է որպես առողջապահական հարց, որին արձագանքներն էլ առողջապահական բնույթ են կրում և դրա դեմ պայքարի  շտաբի ղեկավարն էլ Առողջապահության նախարարն է, տնտեսական հարցերի փորձագետ Դոկտոր Մոհամմեդ Շաքերին հավելել է  «Մինչդեռ այս հարցը թե՛ տնտեսական, թե՛ առողջապահական, թե՛ քաղաքական և թե՛ անվտանգության բնույթ է կրում։ Մասնավորապես, այս բոլոր ոլորտների հաագործակցությունը կարող է վերածվել մի նախագծի, որը կարող է օգնել քաղաքական գործիչներին ինքնավստահություն ձեռք բերել և, մյուս կողմից, հնարավորություն տալ նրանց  համագործակցել այն  ոլորտներում, որոնք մինչ այդ որպես առանձին կղզիներ  աշխատում էին առանձին»։ 

 

Հայաստանյան «Իրատես» օրաթերթ

ՀՀ Կառավարությունը մարտի 16-ին արտահերթ նիստում որոշեց արտակարգ դրություն հայտարարել հանրապետությունում մարտի 16-ից ապրիլի 16-ը ներառյալ։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Բադասյանը` հիմք ընդունելով սահմանադրությամբ հաստատված սոցիալական պետության և մարդկանց կյանքի անվտանգության ապահովումը։

Նկատենք, որ նախագծում համաճարակի օջախ նշվեց Էջմիածին քաղաքը։ Որոշվեց նաև ստեղծել պարեկային ծառայություն, որը գլխավորելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

 

Armeniasputnik.am

Ստրասբուրգի քաղաքապետ կարող է դառնալ բնապահպան–ակտիվիստ հայուհին

Ժաննա Բարսեղյանը հաղթել է ընտրությունների առաջին փուլում և կարող է հաջողության հավակնել երկրորդում։ Իսկ Փարիզի 15-րդ շրջանում պայքարը կշարունակի Անուշ Թորանյանը։

Ստրասբուրգի քաղաքապետ կարող է դառնալ բնապահպան–ակտիվիստ Ժաննա Բարսեղյանը։ Ինչպես հայտնում է ֆրանսիական «20 Minutes» պարբերականը` Բարսեղյանը հաղթել է ընտրությունների առաջին փուլում` հավաքելով ձայների 27.87%-ը։ Բացի նրանից երկրորդ փուլ են անցել ևս երեք թեկնածու, որոնք ձայների 10%–ից ավելին են հավաքել։ Հայուհին իր հաղթանակը շատ զուսպ է ընդունել և տեսախցիկների առաջ չի հայտնվել ծափահարությունների և «ուռա» բարձրագոչ ճիչերի ուղեկցությամբ։

«Այս հաղթանակը ցույց է տալիս, որ Ստրասբուրգի բնակիչներն ուզում են բնապահպանական հարցերում  իրենց վրա պատասխանատվություն վերցնել»,–ասաց նա։

Երկրորդ փուլում  նրա հետ պայաքարելու է Ալեն Ֆոնտանելը` նախագահ Էմանուել Մակրոնի  «En Marche» կուսակցությունից։ Առաջին փուլում նա հավաքել է ձայների 19,86%–ը։

Եվս մեկ առաջնային թեկնածու` Կատրին Թրաութմանը Սոցիալիստական կուսակցությունից, չի բացառել Ժաննա Բարսեղյանին աջակցելու հնարավորությունը։

 

Armenpress.am

Հայաստանն ու Ռուսաստանը սահմանափակում են ուղևորափոխադրումները երկու շաբաթով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը:

News.am

2016 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ Brent տեսակի նավթի գինը 31 դոլարից ցածր է

Լոնդոնի ICE բորսայում աճուրդների ընթացքում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը 2016 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ 31 դոլարից ցածր է: Գինը նվազել է ավելի քան 8 տոկոսով եւ կազմել է 30.97 դոլար մեկ բարելի դիմաց, հայտնում է «Կոմերսանտ»-ը:

WTI նավթի մայիսյան ֆյուչերսների գինը 29.86 դոլար է (-6.26 տոկոս) կազմել մեկ բարելի դիմաց:

Նավթի գներն անկում են ապրում աճուրդների բացումից սկսած: Ժամը 10:01-ի դրությամբ Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմել է 31.82 դոլար (- 6 տոկոս), իսկ WTI տեսակի նավթինը` 30.77 դոլար մեկ բարելի դիմաց (- 4.17 տոկոս):