Թելավիվում դեսպան նշանակելու հրամանագրով, Հայաստանը վտանգավոր խաղի մեջ է մտնում/Մեկնաբանություն
Իսրայելում դեսպան նշանակելու հարցը , որ իրականանում է Հայաստանում Սիոնիստական ռեժիմի քաղցկեղային ազդեցության քաղաքականության և Երևանում արևմտամետ թևի իշխանության գալու փաստը չարաշահվելու շրջանակում, լոկ Արմեն Սմբատյանի նստավայրը Երևանից Թել Ավիվ տեղափոխելու հարցը չէ, դա կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանում արևմտամետ թևի ներակայցուցիչն է, որը կարծում է Արևմուտքին, Միացյալ Նահանգներին, Սիոնիստական ռեժիմին ու սիոնիզմին ավելի մոտենալով, կարող է լուծել Հայաստանի խնդիրները։ Այս թյուր կարծիքն առկա է նաև կովկասյան բոլոր երկրներում և Խորհրդային Միությունից մնացած հանրապետությունների մեծ մասում, և այդ որոշ հանրապետություններում իշխանությունը գտնվում է արևմտամետ թևի ներկայացուցիչների ձեռքում։
Մասնավորապես, Կովկասում, Ադրբեջանում և Վրաստանում Հայաստանից առաջ նրանք փորձել են իրենց տնտեսական, քաղաքական և ռազմավարական խնդիրները, և հատկապես իրենց հողում անջատողականության խնդիրները լուծել Արևմուտքի և Սիոնիստական ռեժիմի և համաշխարհային սիոնիզմի վրա հենվելու միջոցով: Այնուամենայնիվ, սիոնիստների վրա հույս դնելը ոչ մի խնդիր չի լուծել ո՛չ Վրաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում:
Ոչ Ադրբեջանի հանրապետությունն է կարողացել միլիարդավոր դոլարների արժողությամբ զենք Իսրայելից գնելով Ղարաբաղյան հակամարտությունը հօգուտ իրեն կարգավորել և ոչ էլ Վրաստանին է հաջողվել Սիոնիստական ռեժիմի քաղաքական, անվտանգության ու ռազմական աջակցության օգնությամբ ինչ-որ փոփոխություն առաջացնել Օսեթիայի ու Աբխազիայի հարցում։ Այլ ընդհակառակը, Իսրայելի կողմից Ղարաբաղյան հարցում իրականացվող միջամտությունները և Ադրբեջանին զենքի վաճառքն ավելի են ամրացրել Ղաբաղյան ճգնաժամի հանգույցը և բազմապատկել Երևանի նկատմամբ Բաքվի պահանջները։ Ընդ որում Բաքուն ներկայումս ոչ Ղարաբաղյան ճգնաժամը ռազմական ճանապարհով լուծելու և ոչ էլ Երևանի հետ կառուցողական բանակցությունների վարելու հնարավորություն ունի։
2008 թ․ Վրաստանում ևս ժամանակի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի օրոք կառավարությունը հույսը դնելով Սիոնիստական ռեժիմի վրա, Ռուսաստանի հետ Վրաստանի անտրամաբանական ռազմական բախումների համար ենթահող ստեղծեց, և բարդացրեց Սահակաշվիլիի իշխանության ընթացքը։ Ի դեպ Սահակաշվիլին էլ Նիկոլ Փաշինյանի նման իրավիճակում էր հայտնվել։
Եվ հիմա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական պատասխանելով Սիոնիստական ռեժիմին և նրա հետ հարաբերություններն ընդլայնելու ուղի որդեգրելով, փաստորեն անցնում է այն ճանապարհով, որով ավելի վաղ անցել են Իլհամ Ալիևը և Միխայել Սահակաշվիլին ու նրա տեղակալները։ Ճանապարհ, որը զարտուղի է տանելու և հարթելու է կովկասյան այս երկրներում սիոնիստական էքսպանսիոնիստական ռեժիմի քաղցկեղային ազդեցության, խնդիրների և ճգնաժամերի առաջացման ճանապարհը և բարդացնելու է այդ երկրների ճգնաժամերը։
Ադրբեջանի ու Վրաստանի համեմատությամբ, Հայաստանը ավելի քիչ մանևրելիություն կունենա եթե զարգացնի հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ։ Քանզի մի կողմից Ադրբեջանի ու Վրաստանի համեմատությամբ Հայաստանը ռազմավարական, գեոպոլիտիկական ու աշխարհագրական շատ պարտավորություններ ու սահմանափակություններ ունի, իսկ մյուս կողմից աշխարհում Հայկական լոբբիստական կազմակերպությունների նկատմամբ համաշխարհային սիոնիզմի լոբբի թշնամանքն ու զարմանալի մրցակցությունը ավելացնելու են Սիոնիստական ռեժիմին մոտենալու Նիկոլ Փաշինյանի քաղաքականության խնդիրները և նրան դնելու են վտանգավոր դրության մեջ, ինչպիսին տեղի ունեցավ Սահակաշվիլիի դեպքում։
Ուստի Իսրայելում Հայաստանի դեսպանի նշանակման հարցը պարզապես չի կարող դիտվել, որպես Արմեն Սմբատյանի նստավայրի` Երևանից Թել Ավիվ տեղափոխություն, այլև պետք է հետամուտ լինել այն վտանգավոր հետևանքներին, որ այս քայլն ունենալու է Հայաստանի համար։