Մամուլի տեսություն 18.03.2020
Որբաթ օրն Իրանում նշվում է նոռուզը՝ իրանական նոր տարին
Խորասան օարթերթ
Հույսեր՝ կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության վերաբերյալ
Չնայած վերջին օրերին կորոնավիորուսի տարածման ու դրա զոհերի վերաբերյալ անհանգստացնող լուրերին, ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Իրանում, մասնագետները պարապ չեն նստել և աշխատել են պատվաստանյութի հայտնաբերման ուղղությամբ: Մասնագետների ջանքերն անարդյունք չեն անցել: Ու չնայած դեռևս որևէ մեկը չի հայտարարել պատվաստանյութի հայտնաբերման մասին, սակայն հույսեր կան: Որպես օրինակ, Իրանում արտադրվել է երեք տեսակ դեղամիջոցներից պատրաստված դեղորայք՝ կորոնավիրուսով վարակվածների բուժման ահմար: Դեղորայքը կարող է չորս օրով կրճատել բուժման ընթացքը:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները և ցավալի են և մտահոգիչ
Ֆարս լրատվական ծառայության հաղորդման համաձայն, ՌԴ ԱԳ նախարարությունն ԱՄՆ-ին կոչ է արել կորոնավիրուսի տարածման ճգնաժամային վիճակում չեղարկել հակաիրանական պատժամիջոցները:
Սպուտնիկի հաղորդման համաձայն, նախարարությունը հրապարակել է պաշտոնական բանաձև, որում մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականության կապակցությամբ:
Էբթեքար օրաթերթ
Նոռուզը պատուհանից այն կողմ
Այս օրերին Իրանում նախատոնական սակայն դառը օրերեր են: Նախորդ տարին Իրանում սկսվել էր ջրհեղեղով: Իսկ այս տարին սկսվում է կորոնավիրուսի տարածման ֆոնին: Ու շատերի համար միմյանց տուն այցլելելն ու նոռուզը շնորհավորելը դարձել է անհնար:
Ջամե Ջամ օրաթերթ
Հավանական է, որ ԱՄՆ-ը կենսաբանական զենքով հարձակում է իրականացրել Քարբալայի օդանավակայանի դեմ
Իմամ Հուսեյնի սրբավարրեի պաշտպանության կենտրոնը հրապարակել է հայտարարություն, որում նշված է, որ Իրաքի Քարբալա քաղաքի օդանավակայանի վրա իրականացրած ԱՄՆ-ի հարձակումը կարող է ունենալ կենսաբանական կամ քիմիական բնույթ:
Կենտրոնը հայտարարել է, որ պատրաստ է այս կապակցությամբ համագործակցություն ցուցաբերել, որպեսզի այդ փաստն ապացուցվի:
Կենտրոնը հավելել է, որ ներկայումս Քարբալայի բժշկական ընկերություններից մեկը, որը պատասխանատու է նաև օդակայարանի բժշկական ծառայությունների ապահովման համար ուսումնասիրում է վերոնշյալ վարկածը:
Անցա շաբաթ Քարբալայի միջազգային օդանվակայանը ենթարկվեց ամերիկյան զորուժի հրթռիակոծմանը: Հարձակման հետևանքով զոհվեց Իրաքի մեկ քաղաքացի, մի խումբ ուրիշներ վիրավորվեցին, իսկ օդակայարանը մեծ կորուստներ ունեցավ:
armenpress.am
ԱԳՆ-ն արտերկրի ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապի մեջ լինել դիվանագիտական ներկայացուցչությունների հետ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արտերկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ է անում մշտական կապի մեջ լինել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին կոչ ենք անում մշտական կապ պահպանել արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, պարբերաբար զանգահարել այնտեղ գործող թեժ գծերին, որոնք գործում են 24 ժամյա ռեժիմով, որոնց մեծ մասը հասանելի է նաև հավելվածների միջոցով»,- ասաց Նաղդալյանը:
Աննա Նաղդալյանը նշեց, որ այն երկրներում, որտեղ չկա ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն, ՀՀ քաղաքացիները կարող են կապ պահպանել Հայաստանի Արտաքին գործերի նախարարության հետ՝ 055620111 թեժ գծի հեռախոսահամարով:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:
armenpress.am
Կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին մեկ օրում փոխանցվել է ավելի քան 43 մլն դրամ գումար
Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար բացված հաշվեհամարին կատարվել է 43 մլն 121 հազար դրամ փոխանցում։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից։
«ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020 թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 18.03.20 թ. ժամը 14:00-ին մուտքերը կազմել են 43 մլն 121 հազար դրամ, ընդհանուր քանակը՝ 218 վճարում»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
armenpress.am
Իտալիայում սահմանված կարանտինի արդյունքում Վենետիկի ջրանցքներում ջուրը նկատելիորեն մաքրվել է
Իտալիայում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված կարանտինի արդյունքում Վենետիկի ջրանցքի ջուրը նկատելիորեն պարզվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «The Art Newspaper»-ին:
Կարանտինային ռեժիմի հետ կապված տեղի բնակիչներին արգելված է դուրս գալ տնից՝ բացի խիստ անհրաժեշտության դեպքերից: Հետիոտնի բացակայության, ջրանցքներում տեղաշարժի, զբոսաշրջիկների թվի կտրուկ նվազման արդյունքում քաղաքում փողոցներն ու հրապարակներն ավելի մաքուր են դարձել:
Վենետիկի բնակիչները լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել սոցիալական ցանցերում, թե ինչպես է մաքրվել ջրանցքների ջուրը, հայտնվել են ձկներ և չվող թռչուններ: Այդ հրապարակումները սոցիալական ցանցերում մեծ արձագանք են գտել:
panarmenian.net
AliExpress-ը կարող է արգելափակել բուժապրանքներն արհեստական թանկացնողներին
Կորոնավիրուսից բնակչության պաշտպանությունը շահադիտական նպատակով օգտագործելու դեպքում AliExpress Ռուսաստանը կհեռացնի համապատասխան ապրանքները, իսկ վաճառողներին կարգելափակի։ Այդ մասին հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը, որը միավորում է AliExpress, Tmall և Pandao մարկետփլեյսերը։
AliExpress-ում անարդար գնով առաջարկվող հակավիրուսային կամ բժշկական նշանակության ապրանքներ տեսնող հաճախորդներին ընկերությունը խնդրում է տեղեկությունը փոխանցել աջակցութան կենտրոն, գրում է «Վեդոմոստին»։
AliExpress-ը վաճառողներին խնդրել է չբարձրացնել բժշկական և պաշտպանիչ նշանակության ապրանքների գները, չօգտագործել բժշկական դիմակները որպես անվճար նվեր՝ պատվերի արժեքի ավելացման համար, չխեղաթյուրել ապրանքի նկարագրությունը՝ այն օժտելով «հրաշագործ» հակավիրուսային հատկություններով։
«Մենք կոչ ենք անում, որ շուկան միավորվի ընդդեմ հաճախորդների հանդեպ ոչ պարկեշտ վարքի և արվի հնարավորը, որ դիմակները, հակաբակտերիալ միջոցներն ու մյուս կարևոր ապրանքները առկա լինեն սովորական գներով»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 18-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 84 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:
panarmenian.net
ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդները 93-ն են՝ 1 օրում թիվն ավելացել է 30-ով
Ռուսաստանում մարտի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 30-ով՝ հասնելով 93-ի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ Կառավարությանը կից գործող Կորոնավիրուսին հակազդեցության համակարգող խորհրդի նիստում։
«ՌԴ-ում գրանցվել է 93 հիվանդ, որից 4-ն ապաքինվել և դուրս են գրվել»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։
79 մարդ ստացիոնար բուժում է ստանում, 57-ի մոտ հիվանդության ընթացքը թեթև է, առանց ախտանիշերի։ Հիվանդության 86 դեպքը բերովի է։
Գոլիկովան հայտնել է, որ հսկողության տակ 15,000 մարդ կա։
Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 շաբաթով սահմանափակելու ուղևորափոխադրումները։ Երկու երկրի քաղաքացիների վերադարձը կապահովվի: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը:
Մարտի 16-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6446-ի, վարակված է 162,671 մարդ, ապաքինվել է ավելի քան 75,500-ը։