Սպառնալիքներին համապատասխան արդիական զենքերին հասանելիությունը Իրանի ՊՆ-ի գերակայությունն է/ Մեկնաբանություն
Առաջիկա մեկ տարվա ընթացքում սպառնալիքներին համապատասխան արդիական զենքերին հասանելիությունը Իրանի ՊՆ-ի կաևորագույն առաջնահերթություններից է:
Չորեքշաբթի օրը, հայտարարելով այս մասին, Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հավելել է. «ԱՄՆ-ի քաղաքականություններն ուղղված են Իրնաի կանխարգելիչ ուժի ոչնչացմանը»:
Իրանի ՊՆ-ի գնահատմամբ, ԱՄՆ-ի կողմից ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության նպատակը՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության վերականգնումն ու տարածաշրջանում Իրանի ազդեցության նվազեցումն էր: Գեներալ Հաթամին հիշեց. «Ժողովրդի դիմադրությունն ու ԻՀՊԿ-ի կողմից հրթիռային պատասխան քայլը ոչնչացրեցին ԱՄՆ-ի և իմպերիալիստական համակարգի կեղծ փառքն ու զորությունը և միջազգային հանրության համար ապացուցեցին Իրանի պաշտպանական ուժի ու հզորության մակարդակը»:
Պաշտպանական ուժը թշնամիների քայլերին ու սպառնալիքներին դիմակայելու հիմնական բաղադրիչներից է: Հաշբի առնելով այս ռազմավարական սկզբունքը, ԻԻՀ-ի ուժերը, սպառնալիքներին դիմակայելու նպատակով, բարձրացրել են պաշտպանական և ռազմական կանխարգելիչ ուժի մակարդակը:
Ելնելով այս անհրաժեշտությունից Իրանի ՊՆ-ը շեշտել է, որ անհրաժեշտ է ռազմական նորագույն տեխնոլոգիաների միջոցով, հարձակողական ու պաշտպանական ոլորտներում բարձրացնել երկրի զինված ուժերի պատրաստվածության մակարդակը և տարբեր խնդիրներ լուծելու նրանց ունակությունները:
Վերջերս, Իրանի բանակի օդուժի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, կարևորելով հատկապես պաշտպանական ոլորտում Իրանի հզորանալու անհրաժեշտությունը, ասել էր. «Պատերազմները կանխելու և սպառնալիքներին վերջ տալու համար, պետք է լինել ուժեղ»:
Իրանի քաղաքականությունը լարվածություններից ու պատերազմներից հեռու մնալն է: Իրանը դիմակայելու է պառնալիքներին և համարժեք պատասխան է տալու ագրեսորներին ու ահաբեկիչներին:
Գեներալ Հաթամին նշել է, որ Իրանն իր անվտանգության ու պաշտպանական ուժի ամրապնդման հարցում որևէ մեկից թույտվություն չի ստանում և առկա սպառնալիքներին համապատասխան բարձրացնում է իր կնախարգելիչ ուժի մակարդակը:
Հետազոտական կառույցների ուսումնասիրությունների համաձայն, ներկա դրությամբ, պաշտպանական ոլորտում արձանագրած առաջադիմություններով Իրանի զինված ուժերը գտնվում են լավ վիճակում:
ԱՄՆ-ի «Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտ» վերլուծական կենտրոնն Իրանի մասին պատրաստած հաղորդման մեջ նշել է, որ Իրանն ունի բալիստիկ հրթիռների ամենամեծ ու տարատեսակ զինանոցը:
Ակնահայտ է, որ զենքերի առումով ցանկացած թուլություն կարող է անփխարինելի հետևանքներ ունենալ: Այս առումով էլ Իրանի պաշտպանական դոկտրինան հիմնված է ազդեցիկ ու ակտիվ կանխարգելիչ ուժի հիմքի վրա: Իր անվտանգության ռազմավարություններում և թշնամիներին ու ագրեսորներին առճակատվելու հարցում Իրանը ցույց է տվել, որ ցանկացած իրավիճակում ի վիճակի է դիմակայել տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությաւնը սպառնացող գործոններին և ջախջախիչ հակահարված տալ ցանկացած ագրեսորի: