Մամուլի տեսություն 19-3-2020
Գիտնականները նախազգուշացրել են կորոնովիրուսի բռնկման դեպքում իբուպրոֆենային հաբերի օգտագործման վնասների մասին և այն համարում են հիվանդության սաստակացման գործոն:
Համշահրի օրաթերթ
Պենտագոն. Քննարկվում է ԱՄՆ զորքերի դեմ իրականացված վերջին հարձակումների արձագանքը
Պենտագոնի խոսնակը հայտնել է, որ քննարկվում է ԱՄՆ զորուժի դեմ վերջերս իրականացված հարձակման հնարավոր արձագանքը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը մամուլի ասուլիսում ասել է, որ գերատեսչությունը դեռ ուսումնասիրում է, թե ինչպես արձագանքել նմանատիպ հարձակումներին:
Շաբաթ օրը Բաղդադի ալ-Թաջի ռազմակայանի վրա իրականացված հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է երկու ամերիկացի և մեկ բրիտանացի զինծառայող:
Ջամե Ջամ օրաթերթ
Իբուպրոֆենը բազմապատկում է կորոնավիրուսի վտանգը
Ֆրանսիայի առողջապահության նախարարը նախազգուշացնում է, որ իբուպրոֆենը կարող է վատթարացնել կորոնավիրուսի ախտանիշները:
Օլիվյե Վարան պնդում է, որ առանց տեղատոմսի դեղամիջոցները կարող են ավելի տարածել վարակը: Այս հայտարարությունը հակասում է առողջապահության ոլորտի մասնագետների խորհուրդներին, որոնք նշում են, թե իբուպրոֆեն և պարացետամոլ դեղամիջոցների օգտագործումը կարող է օգնել կորոնավիրուսի բուժմանը: Իբուպրոֆենը ջերմիջեցնող է և ցավազրկող:
Էթեմադ օրաթերթ
ԱՄՆ զորուժը զորավարժություն է անցկացնում
Թաիլանդում ԱՄՆ-ին պատկանող ռազմաբազաներից մեկում ամերիկացի զինվորների տարօրինակ պահվածքը գրավել է ԶԼՄ-ների ուշադրությունը:
Թաիլանդում տեղակայված ամերիկյան զորքերը սարսափելի գործ են կատարել ջունգլիներում գոյատևելու համար: Թայլանդի հարավ-արևելքում գտնվող «Ոսկե Կոբրա» բազայում վարժությունների ժամանակ ամերիկացի զինվորները մորթում են օձերին և խմում արյունը: Այս դաժան գործողությունները տեղի են ունենում այն ժամանակ երբ շարունակվում են նախազգուշացումները Արևելյան Ասիայի տարածաշրջանում վայրենի կենդանիների միսը ուտելու հետևանքով կորնավիրուսի տարածման վտանգի մասին:
Իրան օրաթերթ
Իսրայելում կորոնավիրուսի վարակվածների թիվը աճել է 40 տոկոսով
Չորեքշաբթի օրը Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ անցած 24 ժամվա ընթացքում գրավված տարածքներում կորանավիրուսով վարակված հիվանդների թիվը 40 տոկոսով աճել է, հասնելով 427-ի:
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հիվանդների թիվն ամեն օր ավելանումէ մի քանի հարյուրով:
Ռոյթերս գործակալության հաղորդման համաձայն, Իսրայելում 427 հիվանդներից 19-ը գտնվում են ծանր վիճակում:
Ստամբուլում ժամանակավորապես դադարեցվում է հայկական «Մարմարա» թերթի տպագրությունը
Ստամբուլում կորոնավիրուսի պատճառով փակվում է հայկական տպագիր մամուլի առաջին թերթերից մեկը` «Մարմարա»-ն: Այս մասին տեղեկացնում է թերթի խմբագրությունը:
Կայքում ընթերցողներին ուղղված հայտարարությունում ասված է.
«Սրտի ցավով տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով, որպես զգուշության միջոցառում, խմբագրությունը որոշել է ժամանակավորապես ընդհատել «Մարմարա»-ի տպագրությունը և այն հրատարակել տնային աշխատանքի միջոցով` միայն համացանցային հարթակում: Մեր ազգային հաստատությունների ղեկավարներին, կազմակերպիչներին և թերթի հետ կապ հաստատել ցանկացող բոլոր անձանց խնդրում ենք մեր խմբագիրների հետ կապ հաստատել հեռախոսազանգերի կամ էլեկտրոնային նամակների միջոցով:
Սրտանց մաղթում ենք, որ այս տագնապը գտնի իր շուտափույթ լուծումը և բոլորս վերադառնանք մեր բնականոն կյանքին»:
«Մարմարա»-ի խմբագիրը հայ գրող և հրապարակախոս Ռոպեր Հատեճյանն է, արտոնատերը` նրա ընտանիքը: «Մարմարա»-ն լույս է տեսնում Ստամբուլում` 1940 թվականից, փոխանցում է News.am-ը:
Մայր Աթոռում ամեն օր կընթերցվեն հիվանդաց բժշկության աղոթքներ
Մարտի 19-ից ամեն օր՝ հավարտ Առավոտյան ժամերգության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության կողմից մեր սուրբ հայրերի գրվածքներից կընթերցվեն հիվանդաց բժշկության աղոթքներ:
Մարտի 19-ի առավոտյան Մայր Աթոռի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մի քանի միաբաններ Ս. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից քաղված աղոթքներ բարձրացրեցին առ Աստված՝ հիվանդների շուտափույթ բժշկության և մեկուսացման մեջ գտնվողների հոգևոր ամրության և խաղաղության համար:
ԵԱՀԿ մոնիտորինգները դադարեցվում են. Անջեյ Կասպրշիկ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես է եկել հայտարարությամբ.
Կոնորովիրուսի (COVID-19) տարածումից հետո պահպանվող իրավիճակը հանգեցրել է միջազգային սահմանների փակման ողջ տարածաշրջանում, միջազգային եւ տեղական անձնակազմերի ուղեւորությունների սահմանափակումների, ինչպես նաեւ այլ սահմանված սահմանափակումների՝ խուսափելու համար անձնական շփումներից, ինչը նվազեցնում է վարակման ռիսկը:
Հաշվի առնելով վերը նշվածը, եւ կողմերի հետ խորհրդակցելուց հետո ԵԱՀԿ մոնիտորինգները կդադարեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ գործում են այդ սահմանափակումները:
Միաժամանակ, ես շարունակում են կապ պահպանել համապատասխան զինվորական իշխանությունների հետ:
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չի բացառում, որ որոշ ժամանակ անց սփյուռքի մեր հայրենակիցները ևս աջակցություն ցույց տան Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սինանյանն այս մասին ասաց մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքներին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին սփյուռքից գումար փոխանցելու վերաբերյալ հարցին:
«Այս ճգնաժամը միայն Հայաստանում չէ, այս պահին ամբողջ աշխարհն է ճգնաժամի մեջ: Մեր հայրենակիցները, որոնք բնակվում են ՀՀ տարածքից դուրս, ևս այս ամենի զոհն են ինչ-որ չափով: Սա այն պահը չէ, որ մենք կարող ենք իրատեսորեն ակնկալել, որ մեծ ոգևորությամբ հազարավոր հայեր հավաքվելու են ու սկսելու են գումարներ ուղարկել: Չեմ բացառում, որ ինչ-որ մի պահ կգա, որ դա տեղի կունենան, բայց այս պահին մարդիկ զբաղված են իրենց խնդիրներով»,- ասաց Սինանյանը: