Մեկնաբանություն- Նոռուզ. Անցում դժվարություններիցդեպի փայլուն ապագա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i118427-Մեկնաբանություն_Նոռուզ._Անցում_դժվարություններիցդեպի_փայլուն_ապագա
Ուրբաթ առավոտյան իրանական 1399թ. տարեմուտի առիթով հղած ուղերձում, Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ այս տարի Նոռուզը համընկել է Մուսա էբն Ջաաֆարի նահատակության օրվա հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2020 09:11 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Նոռուզ. Անցում դժվարություններիցդեպի  փայլուն ապագա

Ուրբաթ առավոտյան իրանական 1399թ. տարեմուտի առիթով հղած ուղերձում, Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ այս տարի Նոռուզը համընկել է Մուսա էբն Ջաաֆարի նահատակության օրվա հետ:

Մեծարգո առաջնորդը Մաբաասի տոնի և Նոռուզի կապակցությամբ շնորհավորելով Իրանի ողջ ժողովրդին, այդ թվում նահատակերի ու ազատամարտիկների ընտանիքներին, բուժաշխատողներին, այս տարին անվանել է  «արտադրության թռիչքի» տարի:

Նոռուզն ասյ տարի նշվում համաշխարհային կարևոր իրադարձությունների և Իրանի ժողովրդի պայքարի ու դիմադրության ֆոնին:  

Իրանի ժողովուրդը թիկունքում է թողել վերիվայրումներով լի տարի, որի ըթնացքում, դիմադրությամբ ու ռոկունությամբ հաղթահարել է բոլոր դժվարությունները, սակայն չի հանձնվել:

Դժվարությունները հաղթահարելու արդյուքնում, Իրանի ժողովուրդն ավելւ ոժեղ է դարձել: Իրանի մեծարգո առաջնորդը իր նոռուզյան ուղերձում անդրադառնալով այդ ուժին, նշել է, որ 1399թ. կլինի 1398թ. սահմանված տնտեսական նպատակների շարունակման տարին և կանցնի «արտադրության թռիչք» կոչով:

Իրանի ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ անձնուրացությամբ ու ներքին կարողություների վրա հենվելով, կարողացել է թիկունքում թողնել արգելքներն ու դժվարությունները և անշուշտ հաղթելու է նաև կորոնավիրուսի դեմ պայքարում:

Իրանի ժողովուրդը 1399թ. սկսում է վճռականությամբ ու ջանքեր է  գործադրելու փայլելու տարբեր ասպարեզներում և շարունակելու իր  վերելքի ուղին: Վերելքներ, որ ըստ մեծարգո առաջնորդի, կարևոր ազդեցություն կունենան պատմության ընթացքում:

Այդ կապակցությամբ, մեծարգո առաջնորդը նշել է. «Ինչպես նախկինում, Իրանի ժողովուրդն այսուհետև նույնպես հաղթահարելու է բոլոր խնդիրներն ու ընթանալու է առաջադիմության ուղով: Մեր ժողովուրդը  թիկունքում է թողնելու դառնությունները»:

Իրանի ժողովուրդը մշտապես քաջությամբ կանգնել է դժվարությունների, ճնշումների ու բռնատերերի դեմ: Դա ԻԻՀ-ի արժանապատվության ապացույցն է: Չնայած հանցագործ ԱՄՆ-ի սադրաքներին, պատժամիջոցներին ու բոյկոտներին, իրանցիները քաջությամբ, աշխատասիրությամբ ու ներքին մասնագետների կարողությունների վրա հենվելով, հասել է իր բոլոր նպատակներին: 

 Գերագույն առաջնորդի նուռուզյան ուղերձը լի է ապագայի հույսով և դժվարությունները թիկունքում թողնելու հավատով: Ուղերձում ներկայացվել են նաև  խնդիրները, որոնք պետք է հաղթահարել: Առաջնորդի ուղերձը ներկայացրել է  Իրանի ապագայի ճանապարհային քարտեզը: