Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ ՀՆԱ-ն 24% անկում է ունենալու
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i118486-Կորոնավիրուսի_պատճառով_ԱՄՆ_ՀՆԱ_ն_24_անկում_է_ունենալու
Կորոնավիրուսի տարածումը խիստ ազդել է համաշխարհային տնտեսության վրա և բացասական հետևանքներ է ունեցել նաև ԱՄՆ-ի տնտեսության վրա: Կանխատեսումների համաձայն, ԱՄՆ-ում տնտեսական վիճակն առաջիկայում ավելի է ծանրանալու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2020 08:35 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ ՀՆԱ-ն 24% անկում է ունենալու

Կորոնավիրուսի տարածումը խիստ ազդել է համաշխարհային տնտեսության վրա և բացասական հետևանքներ է ունեցել նաև ԱՄՆ-ի տնտեսության վրա: Կանխատեսումների համաձայն, ԱՄՆ-ում տնտեսական վիճակն առաջիկայում ավելի է ծանրանալու:

Goldman Sachs բանկը կանխատեսել է, որ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն 2020թ. երկրորդ եռամսյակում 24 տոկոս անկում է ունենալու: Goldman Sachs-ի տնտեսագետները կանխատեսում են, որ ԱՄՆ-ի ՀՆԱ 2020թ. առաջին եռամսյակում շուրջ վեց տոկոս, իսկ երրորդ եռամսյակում 24 տոկոս անկում է ունենալու, սիկ գործազրկությունն աճելու է 9 տոկոսով:

ԱՄՆ-ում գրանցվել է նաև գնաճ: Եվ դրա կարևոր ցուցանիշներից մեկը ֆոնդային բորսայի ինդեքսների անկումն է: Մարտի 20-ին, ԱՄՆ-ի բորսային շուկայի երեք կարևոր ինդեքսները 12 տոկոս անկում են ունեցել: Եվ այդպիսով 2008 թ. ի վեր անցած շաբաթ ամենավատն է եղել Ուոլ Սթրիթի համար:

Ուոլ Սթրիթի և ամերիկյան մյուս խոշոր ընկերությունների վիճակը անհուսալի է և վկայում է Թրամփի հայտարարությունների անհիմն լինելու մասին: Մի շարք գործոններ, այդ թվում՝ ժամանակավոր գործազրկությունը, շատ դպրոցների, խանութների, գրասենյակների, գործարանների և շինարարական աշխատանքների դադարեցումը և գնումների պակասելը, 2020թ. առաջին և երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի կտրուկ անկման պատճառ են դառնալու:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ԱՄՆ-ում անցած շաբաթ գործազուրկ է դարձել շուրջ 70 հազար մարդ:

Կորոնավիրուսը փոխել է ԱՄՆ-ի ժողովրդի ապրելակերպը: Թրամփն այդ երկրի ժողովրդին կոչ է արել ճաշարաններ ու սրճարաններ չգնալ: Որոշ նահանգներում դադարեցվել է մի շարք բիզնեսների աշխատանքը, ինչը միլիոնավոր մարդկանց ժամանակավոր գործազրկության պատճառ է դարձել:

Մարտի 21-ին, ամերիկացի սենատորները համաձայնության չեն եկել կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը հակազդելու համար հազար մլրդ դոլար արժողությամբ պետական օգնության ծրագրի շուրջ: Հանրապետականները պահանջում են շատ արագ վավերացնել այդ նախագիծը, սակայն դեմոկրատները քննադատում են այն:

Այսպիսով. գնաճը և ՀՆԱ-ի անկումը կարող են լուրջ հետևանքներ ունենալ Թրամփի համար և ազդել նրա քաղաքական ապագայի, հատկապես՝ 2020թ. նախագահական ընտրություններում նրա հաղթանակի վրա: