ԱՄՆ-ը կասկածվում է կորոնավիրուսը ստեղծելու մեջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i118495-ԱՄՆ_ը_կասկածվում_է_կորոնավիրուսը_ստեղծելու_մեջ
Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդն անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը և Իրանին այդ վիրուսի դեմ պայքարի համար օգնություն տրամադրելու մասին ԱՄՆ-ի հայտարարություններին, առաջնորդը նշել է, որ ամերիկացիներին չի կարելի վստահել: Նա հավելել է. «Ո՞վ կընդունի ԱՄՆ-ի առաջարկած օգնությունը, երբ այդ երկիրը մեղադրվում է կորոնավիրուսը ստեղծելու մեջ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2020 14:06 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը կասկածվում է  կորոնավիրուսը ստեղծելու մեջ

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդն անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը և Իրանին այդ վիրուսի դեմ պայքարի համար օգնություն տրամադրելու մասին ԱՄՆ-ի հայտարարություններին, առաջնորդը նշել է, որ ամերիկացիներին չի կարելի վստահել: Նա հավելել է. «Ո՞վ կընդունի ԱՄՆ-ի առաջարկած օգնությունը, երբ այդ երկիրը մեղադրվում է կորոնավիրուսը ստեղծելու մեջ»:

Կիրակի օրը,  Նոռուզի և Մաբաասի տոնի առիթով հեռուստատեսային ուղիղ եթերում ունեցած ելույթում Այաթլլահ Խամենեին, ամերիկացի պաշտոնյաների այն հայտարարություններին, թե այդ երկիրը պատրաստ է բժշկական օգնություն տրամադրել Իրանին, ասել է.«Քանի որ այդ երկիրն ինքն ունի համապատասխան բժշկական պարագաների ու դեղորայքի պակաս, ո՞ր խելացին կընդունի ԱՄՆ-ի օգնությունը, որը մեղադրվում է կորոնավիրուսը ստեղծելու մեջ»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ամերիկացի պաշտոնյաներին ստախոս և ահաբեկիչներ անվանելով, ասել է.«Հնարավոր է, որ ամերիկացիները որպես օգնություն ուղարկեն դեղորայք, որն ավելի խթանի կորոնավիրուսի տարածումն Իրանում»:

Չինաստանում և հետո Իրանում կորոնավիրուսների բռնկումից հետո ԶԼՄ-ներում սկսեցին շրջանառվել լուրեր, թե կորոնավիրուսը ստեղծվել է ԱՄՆ-ի լաբորատորիաներից մեկում: Ավելի ուշ, չինացի պաշտոնյաները Միացյալ Նահանգներին մեղադրեցին կորոնավիրուսը ստեղծելու և տարածելու մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդը հայտարարել էր որ նախքան Չինաստանում տարածվելը, ԱՄՆ-ի առողջապահության պաշտոնյաներն այդ երկրում հայտնաբերել են նոր կորոնավիրուսը:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսը Չինաստան  են տարել ամերիկացի բանակայինները:

Վերջերս Իրանի պասիվ պաշտպանական գործակալությունը, առողջապահության ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ քննարկեց կորոնավիրուսի կանխամտածված տարածման հավանականությունը:

Կորոնավիրուսի տարածումից հետո, Իրանի վերաբերյալ  ԱՄՆ-ի պաշտոնյաների հայտարարությունները հակասական բնույթ են կրում: Մի կողմից նրանք պնդում են, որ պատրաստ են օգնել Իրանի ժողովրդին, սակայն մյուս կողմից, Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները խոչընդոտներ են առաջացնում կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարի ճանապարհին, խախտելով իրանցիների  կյանքի և առողջության իրավուննքները: Իրանում յուրաքանչյուր 10 րոպեում  կորոնավիրուսից մահանում է մեկ մարդ:

 Նման պայմաններում, ամերիկացի պաշտոնյաների կողմից պատժամիջոցների շարունակումը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ամերիկացիներին դաժան ահաբեկիչներ է անվանել:

Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարումէ  սեփական ուժերի և մասնագետների գիտելիքների վրա հենվելով: ԱՀԿ-ն հաստատել է կորոնավիրուսի դեմ պայքարի Իրանի ազգային ծրագիրը: Բացի այդ, իրանցի մասնագետները ներկայումս աշխատում են վիրուսի պատվաստանյութը հայտնաբերելու ուղղությամբ:

Այս բոլոր քայլերը վկայում են, որ Իրանը ոչ միայն ռազմական և պաշտպանական այլ նաև  տնտեսական, գիտական և բժշկական ոլորտներում նույնպես հզորացել է: