ԱՄՆ-ը կասկածվում է կորոնավիրուսը ստեղծելու մեջ
Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդն անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը և Իրանին այդ վիրուսի դեմ պայքարի համար օգնություն տրամադրելու մասին ԱՄՆ-ի հայտարարություններին, առաջնորդը նշել է, որ ամերիկացիներին չի կարելի վստահել: Նա հավելել է. «Ո՞վ կընդունի ԱՄՆ-ի առաջարկած օգնությունը, երբ այդ երկիրը մեղադրվում է կորոնավիրուսը ստեղծելու մեջ»:
Կիրակի օրը, Նոռուզի և Մաբաասի տոնի առիթով հեռուստատեսային ուղիղ եթերում ունեցած ելույթում Այաթլլահ Խամենեին, ամերիկացի պաշտոնյաների այն հայտարարություններին, թե այդ երկիրը պատրաստ է բժշկական օգնություն տրամադրել Իրանին, ասել է.«Քանի որ այդ երկիրն ինքն ունի համապատասխան բժշկական պարագաների ու դեղորայքի պակաս, ո՞ր խելացին կընդունի ԱՄՆ-ի օգնությունը, որը մեղադրվում է կորոնավիրուսը ստեղծելու մեջ»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ամերիկացի պաշտոնյաներին ստախոս և ահաբեկիչներ անվանելով, ասել է.«Հնարավոր է, որ ամերիկացիները որպես օգնություն ուղարկեն դեղորայք, որն ավելի խթանի կորոնավիրուսի տարածումն Իրանում»:
Չինաստանում և հետո Իրանում կորոնավիրուսների բռնկումից հետո ԶԼՄ-ներում սկսեցին շրջանառվել լուրեր, թե կորոնավիրուսը ստեղծվել է ԱՄՆ-ի լաբորատորիաներից մեկում: Ավելի ուշ, չինացի պաշտոնյաները Միացյալ Նահանգներին մեղադրեցին կորոնավիրուսը ստեղծելու և տարածելու մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդը հայտարարել էր որ նախքան Չինաստանում տարածվելը, ԱՄՆ-ի առողջապահության պաշտոնյաներն այդ երկրում հայտնաբերել են նոր կորոնավիրուսը:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսը Չինաստան են տարել ամերիկացի բանակայինները:
Վերջերս Իրանի պասիվ պաշտպանական գործակալությունը, առողջապահության ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ քննարկեց կորոնավիրուսի կանխամտածված տարածման հավանականությունը:
Կորոնավիրուսի տարածումից հետո, Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտոնյաների հայտարարությունները հակասական բնույթ են կրում: Մի կողմից նրանք պնդում են, որ պատրաստ են օգնել Իրանի ժողովրդին, սակայն մյուս կողմից, Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները խոչընդոտներ են առաջացնում կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարի ճանապարհին, խախտելով իրանցիների կյանքի և առողջության իրավուննքները: Իրանում յուրաքանչյուր 10 րոպեում կորոնավիրուսից մահանում է մեկ մարդ:
Նման պայմաններում, ամերիկացի պաշտոնյաների կողմից պատժամիջոցների շարունակումը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ամերիկացիներին դաժան ահաբեկիչներ է անվանել:
Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարումէ սեփական ուժերի և մասնագետների գիտելիքների վրա հենվելով: ԱՀԿ-ն հաստատել է կորոնավիրուսի դեմ պայքարի Իրանի ազգային ծրագիրը: Բացի այդ, իրանցի մասնագետները ներկայումս աշխատում են վիրուսի պատվաստանյութը հայտնաբերելու ուղղությամբ:
Այս բոլոր քայլերը վկայում են, որ Իրանը ոչ միայն ռազմական և պաշտպանական այլ նաև տնտեսական, գիտական և բժշկական ոլորտներում նույնպես հզորացել է: