ԻՀՊԿ՝ հեղափոխության արժեքների և իրանցիների պատվի ու անվտանգության պաշտպանության խորհրդանիշ /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i118697-ԻՀՊԿ_հեղափոխության_արժեքների_և_իրանցիների_պատվի_ու_անվտանգության_պաշտպանության_խորհրդանիշ_ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Մարտի 28-ին, շիա մուսուլմանների երրորդ իմամ Հուսեյնի ծննդյան օրն է:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 28, 2020 08:24 Asia/Tehran
  • ԻՀՊԿ՝ հեղափոխության արժեքների և իրանցիների պատվի ու անվտանգության պաշտպանության խորհրդանիշ /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 28-ին, շիա մուսուլմանների երրորդ իմամ Հուսեյնի ծննդյան օրն է:

Իսլամական հեղափոխության պահակազորը ձևավորվեց հեղափոխությունից հետո, իմամ Խոմեյնու հրամանով:

Իսլամական հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, իմամ Հուսեյնի ծննդյան օրը հռչակեց որպես պահակազորի  օր, որպեսզի շիաների երրորդ իմամի ազատատենչությունը, գիտակցությունը և վեհությունն ուղեկցեն այս կառույցին:

Իսլամական հեղափոխության պահակազորը, որպես մի կառույց, որը ծնվեց հեղափոխությունից հետո, շատ կարևոր դերակատարություն է ունեցել երկրի տարեբր ոլորտներում: Շատ կարևոր ժամանակաշրջաններում, այդ կառույցը կատարել է Իրանի ու տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանելու իր աշխատանքը, վերածվելով հաջող օրինակի՝ համաշխարհային բռնատիրության դեմ պայքարի խորհրդանիշի:

Եվ այդ պատճառով, իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին իսկ օրից, ԱՄՆ-ը ամեն ինչ արեց այս կառույցի դեմքը խեղաթյուրելու նպատակով: Վաշինգտոնն ԻՀՊԿ-ին ներառեց ահաբեկչական խմբերի իր ցուցակում, այն դեպքում, երբ այս կառույցի հիմնական առաքելությունն ահաբեկչության դեմ պայքարն է:

2020թ հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի մերձակայքում իրականացված ահաբեկչական գործողության ընթացքում և ԻՀՊԿ-ին վնասելու նպատակով, ԱՄՆ-ը սպանեց ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանիին ու նրա զինակիցներին:

Հատկանշական  է, որ գեներալ Սուլեյմանին Իրաքում էր գտնվում այդ երկրի կառավարության  հրավերով:

Ի պատասխան ԱՄՆ-ի այս գործողության, ԻՀՊԿ օդուժը հունվարի 8-ին 13 հրթիռներով հարձակում իրականացրեց Բաղդադի Այն ալ Ասադ ամերիկյան ռազմաբազայի դեմ:

Սպիտակ տան պաշտոնյաները, սպառնալիքների միջոցով և փորձելով  խեղաթյուրել պահակազորի իրական դեմքը, սխալ ենթադրությունների հիման վրա փորձեցին թուլացնել Իրանին, սակայն ապարդյուն: Իր գոյության ողջ ընթացքում, ԻՀՊԿ-ն մշտապես ապացուցել է, որ տիրապետում է ռազմական կանխարգելիչ հզոր ուժի և մշտապես հպարտությամբ է իրականացրել  երկրի ու տարածաշրջանի սահմանների անվտանգության պահպանությունը: Այսօր, երբ Իրանը պայքարում է կորոնավիրուսի դեմ, պահակազորը նույնպես ներգրավվբել է այդ պայքարին և իր բոլոր հնարավորությունները ծառայեցրել է այս նպատակին:

Այդ շրջանակներում, հինգշաբթի օրը, Թեհրանում տեղի ունեցավ ԻՀՊԿ ուժերի  բիոլոգիական պաշտպանության համընդհանուր զորավարժությունը:

Վերջերս,  խոսելով Իրանի ժողովրդի կարևոր ձեռքբերումների մասին, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ պահակազորը, որպես շատ կարևոր կառույց, մեծ դերակատարություն է ունեցել երկրի համար: Նա հավեել է, որ պահակազորի հաջողությունների ու ձեռքբերումների դեմ ուղղված բոլոր քայլերն ավելի են բարձրացրել այդ կառույցի հեղինակությունը: