Շրջափակումների պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարը ծանր է եղել /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Շաբաթ օրը Թեհրանում կորոնավիրուսի տարածումը վերահսկող ազգային շտաբի նիստում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանի ժողովուրդը ծանր ու դժվարին պայմաններում է գտնվում, սակայն աշխարհը զարմացած է, թե պատժամիջոցային պայմաններում գտնվող մի երկիր ինչպես է կարողանում դիմակայել մահացու վիրուսին»։
Կորոնավիրուսի դեմ պայքարը, մի քանի պատճառով, շատ դժվար է:
Նախ՝ կլիմայական տարբեր պայմաններում վիրուսի վարքի սահմանափակ ընկալումը դժվարացրել է դրա վրա ազդող բաղադրիչների մասին հստակ պատլերացում կազմելը ու այն վերահսկելը:
Երկրորդ պատճառը տարբեր երկրներում հիվանդության կանխման ու բուժման պայմանների թերություններն են, որոնք վարակի արագ տարածման պատճառ են դարձել:
Երրորդ պատճառը որոշ երկրների քաղաքական մոտեցումն է այս հարցի նկատմամբ: Մի շարք երկրներ փորձում են առկա իրավիճակը միջոց ծառայեցնել իրենց անմարդկային ու քաղաքական նպատակների իրագործման համար: Այդ քայլի վառ օրինակն ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումներն են, որոնք բացասաբար են ազդել կորոնավիրուսի բուժման ու կանխարգելման քայլերի վրա:
Ներկայումս աշխարհը պայքարում է կորոնավիրուսի տարածման դեմ: Սակայն այդ նպատակի իրագործումը տարբեր գործեններից է կախված:
Մինչ օրս աշխարհում ավելի քան 660 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, շուրջ 30 հազարը՝ մահացել:
Իրանում կորոնավիրուսով վարակվել է 35 հազար 408 մարդ, որոնցից շուրջ 12 հազարն ապաքինվել են, իսկ երկու հազար 517-ը՝ մահացել:
ԻԻՀ առողջապահության նախարարությունը ԶՈՒ-ի օգնությամբ, տարբեր մակարդակներով քայլեր է ձեռնարկել վիրուսի կանխման ու վերահսկման ուղղությամբ: Հիվանդներին կարատինացնելու ազգային նախագիծը, սոցիալական տարածությունն ամրապնդելու նախագիծը, ոչ-անհրաժեշտ ուղևորություններն արգելելը և որոշ աշխատանքների ու բոլոր հավաքների դադարեցնելը հիվանդության տարածման շղթան ընդհատելու ուղղությամբ ձեռնարկված քայլերից են:
Կորոնավիրուսը մարդկության դեմ ուղղված սպառնալիք է, որի սանձումն ու վերացնելը համաշխարհային կամք է պահանջում: Իրանը սակայն այս վիրուսի դեմ պայքարում է ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցների պայմաններում:
ԱՄՆ-ի շրջափակումները ոչ-միայն ազդում են կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարի վրա, այլև ապարդյուն են դարձնում ընդհանուր մի նպատակի իրագործմանն ուղղված ջանքերը: Ժողովրդի կյանքը պետք է ավելի բարձր դասվի աշխարհագրական սահմաններից:
Նման պայմաններում, ԱՄՆ-ի կամայականությունների դիմաց լռելը արգելք է հանդիսանում մարդկանց կյանքի փրկության ճանապարհին և հակամարդկային ոճրագործություն է համարվում: