Մեկնաբանություն. Իրանի նամակը՝ ԱՀԿ գլխավոր տնօրենին /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Դեղորայք և բժշկական պարագաներ ձեռք բերելու և բժշկական ծառայություննեին հասանելիության նհնարավորությունից մարդկանց զրկելը համարվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Իսմայիլ Բաղայի Համանեն, ուրբաթ օրը ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմին ուղղված նամակում անդրադառնալով այս խնդիրն, նշել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները պատճառ են դարձել, որ այլ երկրների հետ Իրանի բանկային փոխանակումներն այդ թվում նաև դեղորայք ու բժշկական սաքավորումներ գնելու նպատակով, դադարեցվեն:
Անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշի վերջին կոչին, որ հիմա միասնության և ոչ թե մեկուսացման ժամանակն է, Համանեն կարևորել է վերջինիս պահանջը՝ որոշ երկրների նկատմամբ հատկապես դեղորայքի ու բժշկական սարքավորումների ձեռքբերման հարցում պատժամիջոցների չեղարկաման անհրաժեշտությունը:
Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքին, հինգշաբթի օրը հայտարարեց, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները համարվում են ցեղասպանութուն և սպառնում համաշխարհային հանրության առողջությանը:
Ինչպես 2018թ հոկտեմբերի 3-ին Հաագայի դատարանում հայտարարեց ՄԱԿ-ում Իիրանի դեսպանը, ԱՄՆ-ի պատժամիջոցները լուրջ հետևանքներ են ունեցել Իրանում մարդկանց կյանքի ու առողջության վրա: Նա նաև անդրադարձել է այդ կապակցությամբ Հաագայի դատարանի վճռին, որի համաձայն, Միացյալ Նահանգները պարտավոր է վերացնել դեղորայքի ու բժշկական սարքավորումների, գյուղատնտեսության, արդյունաբերության, ուղևորափոխադրող իքնաթիռների պահեստամասերի և վերանորոգման ոլորտների սահմանափակումները և խոչընդոտներ չառաջացնել վերոնշյալ ոլորտներում ֆինանսական փոխանակումների համար: Դատարանի ժամանակավոր որոշման համաձայն, ԱՄՆ-ը հայտարարեց, որ հումանիար ապրանքները, հատկապես՝ դեղորայքը և բժշկական սարքավորումները, բացառված են պատժամիջոցների ցանկից: Սակայն Իրանը, և մարդու ու միջազգային իրավունքի պաշտպան մի շարք կազմակերպություններ հերքեցին այդ հայտարարությունը, քննադատելով ԱՄՆ-ին ստաոխսության համար:
Ուստի պետք է ասել, որ յուրաքանչյուր պատժամիջոց, որը մարդուն զրկում է սննդից, դեղորայքից, առողջպահական ծառայություններից օգտվելու իրավունքից, համարում է մարդու իրավունքների խախտում:
Անցած շաբաթ, ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆը, ռուսական Կոմերսանտ օրաթերում հրապարակված հոդվածում գրեց. «Վիրուսի դեմ կռվեք, ոչ թե մեր դեմ»:
Զարիֆը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ ԱՄՆ-ի տնտեսական, առողջապահական ու բժշկական ահաբեկչությանը վերջ տալու համար: Չնայած Իրանն իր ողջ ուժողվ դիամդրում է ԱՄՆ-ի պատժամիջոցներին, սակայն կորոնավիրուսի պայմաններում, ամբողջ աշխարհը՝ Չինաստանից մինչև Նահանգներ, Ասիայից մինչև Աֆրիկա, սպառնալիքի տակ է: Ուստի խիստ անհահրաժեշտ է ժամանակին և առանց խոչընդոտների հասանելիություն ունենալ կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ դեղորայքին, բգժշկական սարքավորումներին ու պարագաներին:
Հենց այս պատճառով, Ժնևում Իրանի ներկայացուցչի՝ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենին ուղղված նամակը կարելի է բնութագրել որպես միջազգային սկզբունքների շրջանակում արված քայլ:
Միջազգային հանրությունից Իրանի ակնկալիքը կայանում է նարնում, որ այդ հանրությունը դեմ կանգնի ԱՄՆ-ի հանցագործություններին: