Մեկնաբանություն. Իրանի նամակը՝ ԱՀԿ գլխավոր տնօրենին /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i118960-Մեկնաբանություն._Իրանի_նամակը_ԱՀԿ_գլխավոր_տնօրենին_ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Դեղորայք և բժշկական պարագաներ ձեռք բերելու և բժշկական ծառայություննեին հասանելիության նհնարավորությունից մարդկանց զրկելը համարվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 04, 2020 08:17 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի նամակը՝ ԱՀԿ գլխավոր տնօրենին /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեղորայք և բժշկական պարագաներ ձեռք բերելու և բժշկական ծառայություննեին հասանելիության նհնարավորությունից մարդկանց զրկելը համարվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Իսմայիլ  Բաղայի Համանեն, ուրբաթ օրը ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմին ուղղված նամակում անդրադառնալով այս խնդիրն, նշել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները պատճառ են դարձել, որ այլ երկրների հետ Իրանի բանկային փոխանակումներն այդ թվում նաև դեղորայք ու բժշկական սաքավորումներ գնելու նպատակով, դադարեցվեն:

 Անդրադառնալով  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշի վերջին կոչին, որ հիմա միասնության և ոչ թե մեկուսացման ժամանակն է, Համանեն կարևորել է վերջինիս պահանջը՝ որոշ երկրների նկատմամբ հատկապես դեղորայքի ու բժշկական սարքավորումների ձեռքբերման հարցում պատժամիջոցների չեղարկաման անհրաժեշտությունը:

Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքին, հինգշաբթի օրը հայտարարեց, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները համարվում են ցեղասպանութուն և սպառնում համաշխարհային հանրության առողջությանը:

Ինչպես 2018թ հոկտեմբերի 3-ին Հաագայի դատարանում հայտարարեց ՄԱԿ-ում Իիրանի դեսպանը, ԱՄՆ-ի պատժամիջոցները լուրջ հետևանքներ են ունեցել Իրանում մարդկանց կյանքի ու առողջության վրա: Նա նաև անդրադարձել է այդ կապակցությամբ Հաագայի դատարանի վճռին, որի համաձայն, Միացյալ Նահանգները պարտավոր է վերացնել դեղորայքի ու բժշկական սարքավորումների, գյուղատնտեսության, արդյունաբերության, ուղևորափոխադրող իքնաթիռների պահեստամասերի և վերանորոգման ոլորտների սահմանափակումները և  խոչընդոտներ չառաջացնել վերոնշյալ ոլորտներում ֆինանսական փոխանակումների համար: Դատարանի ժամանակավոր որոշման համաձայն, ԱՄՆ-ը հայտարարեց, որ հումանիար ապրանքները,  հատկապես՝ դեղորայքը և բժշկական սարքավորումները, բացառված են պատժամիջոցների ցանկից: Սակայն Իրանը, և մարդու ու միջազգային իրավունքի պաշտպան մի շարք կազմակերպություններ հերքեցին այդ հայտարարությունը, քննադատելով ԱՄՆ-ին ստաոխսության համար:

Ուստի պետք է ասել, որ յուրաքանչյուր պատժամիջոց, որը մարդուն զրկում է սննդից, դեղորայքից, առողջպահական ծառայություններից օգտվելու իրավունքից, համարում է մարդու իրավունքների խախտում:

 Անցած շաբաթ, ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆը, ռուսական Կոմերսանտ օրաթերում հրապարակված հոդվածում գրեց. «Վիրուսի դեմ կռվեք, ոչ թե մեր դեմ»:

Զարիֆը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ ԱՄՆ-ի տնտեսական, առողջապահական ու բժշկական ահաբեկչությանը վերջ տալու համար: Չնայած Իրանն իր ողջ ուժողվ դիամդրում է ԱՄՆ-ի պատժամիջոցներին, սակայն կորոնավիրուսի պայմաններում, ամբողջ աշխարհը՝ Չինաստանից մինչև Նահանգներ, Ասիայից մինչև Աֆրիկա, սպառնալիքի տակ է: Ուստի խիստ անհահրաժեշտ է ժամանակին և առանց խոչընդոտների հասանելիություն ունենալ կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ դեղորայքին, բգժշկական սարքավորումներին ու պարագաներին:

Հենց այս պատճառով, Ժնևում Իրանի ներկայացուցչի՝ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենին ուղղված նամակը կարելի է բնութագրել որպես միջազգային սկզբունքների շրջանակում արված քայլ:

Միջազգային հանրությունից Իրանի ակնկալիքը կայանում է նարնում, որ այդ հանրությունը դեմ կանգնի ԱՄՆ-ի հանցագործություններին: