Իրանը կորոնավիրուսի սպառնալիքը վերածում է հնարավորության /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
«Մենք լավատես ենք կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Իրանի առաջխաղացման նկատմամբ»: Սա ԱՀԿ-ի Իրան ժամանած նախագահ Ռիչարդ Բրեննանի հայտարարությունն է, որ նա արել է մեկ ամսի առաջ Թերանում կայացած մամուլի սուլիսւոմ:
Բրեննանն ասել է. «Շնորհավորում եմ Իրանի բուժաշխատողներին՝ տքնաջան աշխատանքի համար ու հպարտանում նրանցով»: Խոսելով այն մասին, որ Իրանը Միջերկրականի արևելյան շրջանի երկրների թվում ունի առողջապահական ամենաամուր համակարգերից մեկը, նա հավելել է. «Ներկա դրությամբ շատ կարևոր է փորձի փոխանակումը: Իրանը պետք է կորոնավիրուսի դեմ պայքարում, իր փորձը փոխանակի այլ երկրների հետ»:
Մինչ այժմ որոշակի ժամկետ չի նբշվել կորոնավիրուսի ավարտի համար: Օրինակ Էբոլայի դեպքում, վիրուսի տարածումից վեց ամիս անց, դրա պատվաստանյութն արտադրվեց: Իսկ կորոնավիրուսի դեպքում, փորձագետները կարծում են, որ պատվաստանյութը ստեղծելու համար կպահանջվի մեկ տարի ժամանակ: Իսկ մինչ այդ, պետք է լուրջ ջանքեր գործադրել վարակակիրներին մեկուսացնելու, բուժելու և վարակի փոխանցման շղթան կտրելու ուղղությամբ:
Ներկայումս Իրանի առողջապահության նախարարությունում աշխատում են բազմաթիվ պատասխանատու մասնագետներ: Այս շրջանակում, շաբաթ օրը, Թեհրանի Շարիֆ համալսրաանի ՏՏ ամբիոնում տեղի ունեցավ COVID-19-ի ախտորոշման համակարգի շնորհանդեսը:
Կենտրոնի նախագահ Համիդռեզա Ռաբիին, շնորհանդեսի ժամանակ նշելով, որ կրծքավանդակի սկանավորումը լավագույն տարբերակն է կորոնավիրուսն ախտորոշելու համար, հավելել է. «Ներկա դրությամբ, աշխարհում նման համակարգ գոյություն ունի միան Չինաստանում և ԱՄՆ-ում: Այս համակարգն աշխատում է հեռավար բժշկի նման, թոքերի ախտահարումը ճշգրիտ կերպով ախտորոշելով: Դա շատ կարևոր է բուժման ընթացքի համար»:
Իրանի նախագահի գիտական հարցերով տեղակալ Սուրենա Սաթթարին, անդրադառնալով այն փաստին, որ իրանական գիտահենք ընկերությունները մուտք են գործել թեստերի արտադրության փուլ, հավելել է, որ ներկա դրությամբ, Իրանն ունի շաբաթական 100 հազար թեստ արտադրելու հնարավորություն, ինչը կօգնի, որպեսզի երկիրը պարտավոր չլինի դրանք ներմուծել:
Նշված ձեռքբերումներն իրանցի մասնագետների ջանքերի արդյունքն են: Սակայն պետք է ասել, որ այսօր, բոլոր երկրների համար առաջնային խնդիրը կորոնավիրուսն է, որը վերածվել է համաշխարհային մարտահրավերի: Այսօր աշխարհում կա կորոնավիրուսով վարակված ավելի քան մեկ միլիոն մարդ: Իսկ նման պայմաններում, շատ կարևոր է փորձի ու գիտելիքի փոխանակումը երկրների միջև, որպեսզի այս սպառնալիքը վերածվի հնարավորության: Այսօր շատ երկրներ են աջակցում միմյանց, բացի որոշ երկրներից, ինչպես՝ ԱՄՆ-ը, որն իր պատժամիջոցներով ամբողջ աշխարհին ապացուցեց, թե որքան հեռու է մարդկային արեժքներից ու սկզբունքներից: