Միացյալ Նահանգները դեմ է ԱՄՀ-ի կողմից Իրանին վարկի տրամադրմանը /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119031-Միացյալ_Նահանգները_դեմ_է_ԱՄՀ_ի_կողմից_Իրանին_վարկի_տրամադրմանը_ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել ԱՄՀ-ի կողմից Իրանին վարկ տրամադրելուն, ինբչը հանցագործություն է՝ ուղղված մարդկության դեմ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 06, 2020 08:35 Asia/Tehran
  • Միացյալ Նահանգները դեմ է ԱՄՀ-ի կողմից Իրանին վարկի տրամադրմանը /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել ԱՄՀ-ի կողմից Իրանին վարկ տրամադրելուն, ինբչը հանցագործություն է՝ ուղղված մարդկության դեմ:

Այս կապակցությամբ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախագահ Ալի Շամխանին հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած առողջապահական ոլորտի պատժամիջոցներն անօրինական են ու անմարդակային:

Սրանցի մեկ շաբաթ առաջ, երբ կորոնավիրուսի տարածման ազդեցությունը երկրների տնտեսությունների վրա արդեն պարզ էր, ԱՄՀ-ի նախագահ Քրիստինա Գեորգիևան հայտարարեց, որ պատրաստ է 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրել այն երկրներին, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսից:

Մոտավորապես 80 երկիր արդեն դիմել է ԱՄՀ-ին, այդ վարկը ստանալու համար Այդ երկրների թվում է նաև Իրանը:

Իրանը դիմել է ԱՄՀ-ին՝ 5 միլրադ վարկ ստանալու համար: Հայտը ներկայացվել է Իրանի Կենտրոնական բանկի տնօրենի  կողմից: Սակայն դիմուները քննարկելուց հետո, անցած շաբաթ, ԱՄՆ պետքարուղարը Մայք Պոմպեոն հայտարարեց, նոր ԱՄՆ-ը դեմ է Իրանի դիմումին և եթե կարիք լինի, կօգտագործի այդ կապակցությամբ իր վետոյի իրավունքը:

ԱՄՆ պետքարտուղարն իր երկրի անմարդկային քայլն արադարցնելու համար, կրկնեց Վաշինգտոնի մեղադրանքները թե Իրանը հովանավորում է ահաբեկչական խմբերին և նպատում կորոնավիրուսի տարածմանը:

Այս հայտարարությունը վկայում է, որ  ԱՄՆ-ը փորձում է ցանկացած ձևով լեգիտիմացնել հակաիրանական պատժամիջոցները: Սակայն ճշմարտությունների մասին չի կարելի է  չբարձրաձայնել: ԱՄՀ-ին 5 միլիարդ դոլարի համար Իրանի դիմումն ԱՄՆ-ի համար դարձել է քաղաքական շահարկման առիթ: ԱՄՆ-ն ու Եվրոպան ԱՄՀ-ում ունեն 45 տոկոս ձայնի իրավունք, իսկ վարկ ստանալու համար անհրաժեշտ է 89 տոկոս: Սակայն ԱՄՆ-ը ու Եվրոպան ունեն նաև վետոյի իրավունք: ԱՄՆ-ն իր վետոյի իրավունքը մի անգամ կիրառել է երկորդ աշխարհամարտին հետևած տնտեսական ճգնաժամի ընթացքում և այն ժամանակ, երբ իր մրցակիցները կանգնած էին բազմաթիվ խնդիրների առջև:

ԱՄՀ-ն Միացյալ Նահանգների ազդեցույթան տակ  է և զարմանալի չէ, թե ինչու չի ընդունել Իրանի դիմումը: Կառույցը նույն քաղաքականությունը կիրառեց նաև Վենեսուելայում, հայտարարելով, որ քանի որ անդամների միջև գոյություն ունի տարաձայնություն՝ Նիկոլաս Մադուրոյին որպես Վենեսուելայի նախագահ ճանաչելու հարցում, այդ երկրի հայտը չի ընդունվել:

ԱՄՆ-ի այս քայլերը հակասում են միաջզգային սկզբունքներին: ԱՄՀ-ն ոչ միայն պարտավոր է անդամ երկրներին վարկ տրամադրել, այլ պետք է նաև աջակցություն ցուցաբերի ճգնաժամերի հետևանքով խոցելի դարձած տնտեսութուններին՝ մի կողմ դնելով քաղաքական նկրտումները: