Կարևորվել է Իրանի դեմ տնտեսական պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119081-Կարևորվել_է_Իրանի_դեմ_տնտեսական_պատերազմի_դադարեցման_անհրաժեշտությունը_ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Երկուշաբթի օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախսազրույցում, ողջունելով կորոնավիրուսի տարածման պայմաններում պատերազմող երկրների միջև հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ այդ նախաձեռնությունը կվերաբերվի նաև Իրանի դեմ տնտեսական պատերազմին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 07, 2020 09:04 Asia/Tehran
  • Կարևորվել է Իրանի դեմ տնտեսական պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկուշաբթի օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախսազրույցում, ողջունելով կորոնավիրուսի տարածման պայմաններում պատերազմող երկրների միջև հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ այդ նախաձեռնությունը կվերաբերվի նաև Իրանի դեմ տնտեսական պատերազմին:

Նշելով, որ Իրանի համար կորոնավիրուսի դեմ պայքարելը կրկնակի դժվար է ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների պատճառով, Հասան Ռոհանին ասել է. «Իրանի դեմ անօրինական պատժամիջոցներ սահմանելով, ԱՄՆ-ը խախտում է միջազգային բոլոր օրենքները, այդ թվում նաև 2005թ ԱՀԿ-ի ընդունած կանոնակարգը»:

Հեռախոսազրույցում քննարկված թեմաները ինչ-որ կերպ առնչվում են բոլոր երկրներին: Covid-19 հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությունը և փորձի փոխանակումը, ինչպես նաև ԱՄՆ-ի շրջափակումների պատճառով, դեղորայքին և բժշկական սարքավորումներին Իրանի հասանելություն չունենալը, հարցեր են, որոնք պետք է քննարկվեն միջազգային մասշտաբով:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանի անվտանգության թեման: Ռոհանին նշել է, որ Իրաքում ԱՄՆ-ի տեղաշարժերը սպառնում են Բաղդադի և տարածաշրջանի անվտանգությանը:

Հեռախոսազրույցում, անդրադառնալով տարածաշրջանային հարաբերություններում Իրանի կառուցողական  դերակատարությանը, Էմանուել Մակրոնը կարևորել է Թեհրանի հետ երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունների ընդլայնումը՝ տարածաշրջանի խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ: Մակրոնը դրական է գնահատել Իրանի հետ ֆինանսական մեխանիզմի կիրառման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ Instex ֆինանսական մեխանիզմի գործադրմամբ, Իրանի և Եվրոպայի միջև փոխանակումների ծավալները կաճեն և  ֆինանսական համագործակցությունը կդյուրացվի:  Ամեն դեպքում, այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի և Եվրոպայի հանձնառությունների միջև դեռևս մեծ տարածություն կա: Մինչ օրս ավելի քան 30 երկրներ և մի շարք միջազգային կազմակերպություններ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն են ցուցաբերել Իրանին, սակայն մի շարք երկրներ փորձում են  շահարկել այս վիորսւի հետևանքով առաջացած իրավիճակը:

Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելով, ԱՄՆ-ը ցույց տվեց, թե որքան հեռու է մարդկային արժեքներից: Ներկայումս բոլոր երկրները ծանր պայմաններում են գտնվում և այս զգայուն պայմաններում կարևոր է երկրների միջև համագործակցությունը:

Երկուշաբթի օրը, Իրանի արտգործնախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է.«Իրանը բոլոր անկախ ու քաղաքակիրթ երկրներին կոչ է անում անտեսել և չիրագործել ԱՄՆ-ի անօրինական, բիրտ ու անհիմն պատժամիջոցները, որպեսզի միմյանց օգնությամբ հնարավոր լինի հաղթահարել այս ճգնաժամը»: