Մեկնաբանություն. Հայաստանը կոչ է անում ԵԱՏՄ-ի գործարքներում դոլարը փոխարինել ռուբլով
Հայաստանի վարչապետը շեշտել է. «ԵԱՏՄ-ն պետք է իր գործարքներում դոլարի փոխարեն ռուբլի օգտագործի»:
Նշելով, որ ԵԱՏՄ-ի անդամ երկրների առևտրական հարաբերությունները ձևակերպվի ռուբլով ու ոչ թե դոլարով իրականացնելը տրամաբանական է, Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս թեմայի շուրջ կատարվող բանակցությունները կարդյունավորվեն»:
Նա հստակեցրել է. «Հայաստանի կառավարությունը ՌԴ-ին առաջարկել է այդ երկրից ներմուծվող գազի համար ռուբլու փոխարեն վճարել դոլարով»:
Հայաստանի վարչապետը հավելել է. «Անցյալ օրը Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսային զրույցի ընթացքում դիմել է վերջինիս, որպեսզի Պուտինը միջնորդի ներկա ճգնածամային պայմաններում չբարձրացնել գազի գինը»:
Ռուսական Գազպրոմ ընկերությունը վերջերս հայտարարել էր, որ մտադիր է ավելացնել Հայաստան արտահանվող գազի գինը:
Փաշինյանի հայտարարությունը վկայում է, որ նա փորձում է կրճատել Մոսկվայի ու Երևանի միջև առկա քաղաքական տարածությունը: Այդպիսով, նա փորձ է անում ավելի ընդգծել Ռուսաստանի դերը ԵԱՏՄ-ում և միևնույն ժամանակ ցույց տալ, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: Նա այդպիսով ցանկանում է ստանալ Մոսկվայի աջակցությունը:
Փաշինյանի տեսակտեից, շատ խնդիրների լուծման բանալին Մոսկվայի ձեռքրւմ է: Խնդիրներ, որոնք կապված են նաև Հայաստանի տնտեսության կարիքների հետ: Փաշինյանը ցանկանում է ընդգծել Ռուսաստանի կարևոր դերը Հայաստանի համար, որպեսզի առևտրային ոլորտում Երևանի նկատմամբ ճնշումները պակասեն:
Պետք է ասել, որ Հայաստանում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, հատկապես աշխատաշուկայում: Եվ այսօր այդ երկրին անհրաժեշտ են քաղաքական ու տնտեսական ոլորտների լուրջ փոփոխություններ: Իսկ կորոնավիրուսի դեմ պաքյարի ճգնաժամում, Երևանը հույս ունի, որ Մոսկվան գազի գնի վերաբերյալ ավելի ճկուն քաղաքականություն կվարի:
Մյուս կողմից, Հայաստանը ԼՂ հարցի կարգավորման հարցում ակնկալում է Մոսկվայի աջակցությունը: Հայաստանում տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունները բացասաբար են ազդել Լեռնային Ղարաբաղի վրա: Իսկ Ադրբեջանն, Արևմուտքի հետ շփումների հետևանքով, կարողացել է ավելի ամրացնել իր ռազմական ուժը: Դա ստեղծել է հավասարակշռության փոփոխություն հօգուտ Բաքվի, մտահգություն առաջացնելով Երևանում:
Հետևաբար, Փաշինյանը նպատակ ունի օգտվել իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հնարավորություններից և հավասարակշռությունը փոխել իր օգտին:
Սակայն պետք է սպասել, տեսնելու, թե Ռուսաստանն ինչ հակազդեցություն կցուցաբերի այս հարցի նկատմամբ և որքանով կամրապնդի Երևանի հետ իր հարաբերությունները: Մյուս կողմից, հնարավոր է, որ Մոսկվան մտածի, որ Հայաստանին միակողմանի աջակցությունն Արևմուտքին թույլ կտա Ադրբեջանի խնդրանքով միջամտել ԼՂ կարգավորման հարցում: Հետևաբար, Մոսկվան փորձելու է երկու երկրների հետ իր հարաբերությունները պահպանելով, Արևմուտքին թույլ չտալ մանևրել տարածաշրջանում: