Մեկնաբանություն. Հայաստանը կոչ է անում ԵԱՏՄ-ի գործարքներում դոլարը փոխարինել ռուբլով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119126-Մեկնաբանություն._Հայաստանը_կոչ_է_անում_ԵԱՏՄ_ի_գործարքներում_դոլարը_փոխարինել_ռուբլով
Հայաստանի վարչապետը շեշտել է. «ԵԱՏՄ-ն պետք է իր գործարքներում դոլարի փոխարեն ռուբլի օգտագործի»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 08, 2020 08:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Հայաստանը կոչ է անում ԵԱՏՄ-ի գործարքներում դոլարը փոխարինել ռուբլով

Հայաստանի վարչապետը շեշտել է. «ԵԱՏՄ-ն պետք է իր գործարքներում դոլարի փոխարեն ռուբլի օգտագործի»:

 

Նշելով, որ ԵԱՏՄ-ի անդամ երկրների առևտրական հարաբերությունները ձևակերպվի  ռուբլով ու ոչ թե դոլարով իրականացնելը տրամաբանական է, Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ  այս թեմայի շուրջ կատարվող բանակցությունները կարդյունավորվեն»:

Նա հստակեցրել է. «Հայաստանի կառավարությունը ՌԴ-ին առաջարկել է այդ երկրից ներմուծվող գազի համար ռուբլու փոխարեն վճարել դոլարով»:

Հայաստանի վարչապետը հավելել է. «Անցյալ օրը Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսային զրույցի ընթացքում դիմել է վերջինիս, որպեսզի Պուտինը միջնորդի ներկա ճգնածամային պայմաններում չբարձրացնել գազի գինը»:

Ռուսական Գազպրոմ ընկերությունը վերջերս հայտարարել էր, որ մտադիր է ավելացնել Հայաստան արտահանվող գազի գինը:

Փաշինյանի հայտարարությունը վկայում է, որ նա փորձում է կրճատել Մոսկվայի ու Երևանի միջև առկա քաղաքական տարածությունը: Այդպիսով, նա փորձ է անում ավելի ընդգծել Ռուսաստանի դերը ԵԱՏՄ-ում և միևնույն ժամանակ ցույց տալ, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: Նա այդպիսով ցանկանում է ստանալ Մոսկվայի աջակցությունը:

Փաշինյանի տեսակտեից, շատ խնդիրների լուծման բանալին Մոսկվայի ձեռքրւմ է: Խնդիրներ, որոնք կապված են նաև Հայաստանի տնտեսության կարիքների հետ: Փաշինյանը ցանկանում է ընդգծել Ռուսաստանի կարևոր դերը Հայաստանի համար, որպեսզի առևտրային ոլորտում Երևանի նկատմամբ ճնշումները պակասեն:

Պետք է ասել, որ Հայաստանում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, հատկապես աշխատաշուկայում: Եվ այսօր այդ երկրին անհրաժեշտ են քաղաքական ու  տնտեսական ոլորտների լուրջ փոփոխություններ: Իսկ կորոնավիրուսի դեմ պաքյարի ճգնաժամում, Երևանը հույս ունի, որ Մոսկվան գազի գնի վերաբերյալ ավելի ճկուն քաղաքականություն կվարի:

Մյուս կողմից, Հայաստանը ԼՂ հարցի  կարգավորման հարցում ակնկալում է Մոսկվայի աջակցությունը: Հայաստանում տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունները բացասաբար են ազդել Լեռնային Ղարաբաղի վրա: Իսկ Ադրբեջանն, Արևմուտքի հետ շփումների հետևանքով, կարողացել է ավելի ամրացնել իր ռազմական ուժը: Դա ստեղծել է հավասարակշռության փոփոխություն հօգուտ Բաքվի, մտահգություն առաջացնելով Երևանում:

Հետևաբար, Փաշինյանը նպատակ ունի  օգտվել իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հնարավորություններից և հավասարակշռությունը փոխել իր օգտին:

Սակայն պետք է սպասել, տեսնելու, թե Ռուսաստանն ինչ հակազդեցություն կցուցաբերի այս հարցի նկատմամբ և որքանով կամրապնդի Երևանի հետ իր հարաբերությունները: Մյուս կողմից, հնարավոր է, որ Մոսկվան մտածի, որ Հայաստանին միակողմանի աջակցությունն Արևմուտքին թույլ կտա Ադրբեջանի խնդրանքով միջամտել ԼՂ կարգավորման հարցում: Հետևաբար, Մոսկվան փորձելու է երկու երկրների հետ իր հարաբերությունները պահպանելով, Արևմուտքին թույլ չտալ մանևրել տարածաշրջանում: