Մեկնաբանություն. Սանդերսը հրաժարվել է ԱՄՆ-ի ներկուսակցական ընտրապայքարից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119160-Մեկնաբանություն._Սանդերսը_հրաժարվել_է_ԱՄՆ_ի_ներկուսակցական_ընտրապայքարից
Բերնի Սանդերսը հրաժարվել է դեմոկրատական կուսակցության նախընտրական պայքարից:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 09, 2020 08:23 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Սանդերսը հրաժարվել է ԱՄՆ-ի ներկուսակցական ընտրապայքարից

Բերնի Սանդերսը հրաժարվել է դեմոկրատական կուսակցության նախընտրական պայքարից:

Ձախամետ սենատորմն իր կողմնակիցներին ասել է.«Անկեղծ գնահատումներինց հետո դժվար ու ցավալի որոշում եմ կայացրել: Երանի ավելի լավ լուր տայի ձեզ, սակայն իրականությունը գիտեք: Հաղթելը իրոք անհնար էր դարձել»:

Սանդերսը ի նկատի է ունեցել վերջին շաբաթների ընթացքում նախնական ընտրություններում իրարահաջորդ պարտությունները և նահանգային ընտրություններում նախկին նախագահի օգնական Ջո Բայդենի հաղթանակը: Կանխատեսումների համաձայն, մինչ ներկուսակցական ընտրապայքարի ավարտը, Սանդերը չէր կարողանա վաստակել կուսկացության ազգային կոնվենցիայի դելիգիտի՝ Հանձնառու ներկայացուցիչների քվորումը: Այս պայմաններում հնարավոր էր Բայդենը կուսակցության ղեկավարների օգնությամբ դառնար դեմոկրատականների թեկնածուն, ինչը անշուշտ կնահգեցներ ներկուսակցական ճեղքերի ու 2016թ. ընտրություններում դեմոկրատականների ազգային կոնվենցիայում ստեղծված խսռնաշփոթի կրկրնությանը:

Այժմ առանց ներկուսակցական քաշքշուկների ու ավանդույթ դարձած կռվների, որպես  Բայդենը վստահ է, որ կուսակցության կողմից առաջադրվելու է ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու և պայքարելու է Դոնալդ Թրամփի հետ: Սանդերսի հրաժարականից հետո Բայդենը փորձում է միավորել դեմոկրատական կուսակցության քաղաքական բոլոր կողմերին, այդ թվում առաջադիմականներին ու ձախամետներին:

Այնուամենայնիվ, նույնիսկ Սանդերսի հրաժարականը, հօգուտ Դեմոկրատական կուսակցության կենտրոնմետ թևի կողմից հովանավորվող թեկնածուի, չի երաշխավորում ԱՄՆ-ի 2020 թվականի ընտրություններում նրա հաղթանակը: Դոնալդ Թրամփի պես կռվարար նախագահին հաղթելը դժար է թվում մրցակից կուսակցության թեկնածուի համար, հատկապես, երբ դեմոկրատականների թեկնածուն ունի թույլ կողմեր ինչպես՝ բարձր տարիքը, առողջական խնդիրները ու նաև նրա դեմ ուղղված են մեղադրանքներ կոռուպցիայի ու այլ հանցանքների վերաբերյալ: Այս պատճառով էլ Սանդերսի հրաժարականից հետո Թրամփի առաջին արձագանքն այն էր, որ թվիթերյան գրառմամբ Սանդերսին հովանավորող երիտասարդների կոչ արեց միանալ հանրապետականների քարոզարշավին:

Այնուամենայնիվ,  եթե ինչպես Թրամփին է նախատեսել, կորոնավիրոսը հարյուր հազարավոր ամերիկացիների մահվան պատճառ դառնա, գործազրկությունը ավելի քան 20 տոկոսով ավելանա և տնտեսության անիվը կանգնի, գուցե ԱՄՆ-ի ընտրողները պատժեն գործող նախագահին և առաջիկա ընտրություններում քվեարկեն Թրամփի մրցակցի օգտին:

Ամեն ինչ կախված է ընտրությունների պաշտոնական մեկնարկի ժամանակից և ամենից կարևոր՝ը կորոնավիրուսի հետևանքով ԱՄՆ-ի կրած վնասների  չափից: