Մեկնաբանություն․ Իրանի ժողովուրդը փայլեց կորոնավիրուսի փորձության դեմ պայքարում
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ընդգծել է․ «Իրանի ժողովուրդը փայլեց կորոնավիրուսի փորձության դեմ պայքարում։Հպարտության գագաթնակետը պատկանում է բժիշկներին ու բուժաշխատողներին»:
Հինգշաբթի առավոտյան շիաների 12-րդ առաջնորդ, Իմամ Մահդիի բարեբաստիկ ծննդյան առիթով, հեռուստատեսային ուղիղ եթերում ունեցած ելույթի ժամանակ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է․-«Իրանում կորոնավիրուսով հիվանդներին օգնելու գործում ժողովրդի ներգրավվածությունը հիրավի շատ գեղեցիկ ու հիանալի է։ Այս բոլոր արժեքավոր ու անգնահատգելի աշխատանքները վկայում են ժողովրդի մոտ իսլամական մշակույթի խոր արմատների մասին»:
Իրանում կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում բժիշկները և բուժաշխատողները կանգեցին այս մահացու վիրուսի դեմ պայքարի առաջնագծում ,իսկ ժողովրդի մյուս խավերն առաջնորդվելով մարդասիրական մշակույթով ներկայացան պայքարի ճակատում։
Երիտասարդները, ջիհադական խմբերն ու սովորական քաղաքացիները, բասիջի ուժերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և բանակը բուժանձնակազմի կողքին կանգնելով իրենց ամբողջ կարողությունը գործի դրեցին,որպեսզի իրանա-իսլամական մշակույթի հովանու ներքո, հնարավորինս շուտ հաղթահարեն COVID-19 վիրուսը։
Իրանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում ամենուր դրևսորվում է ժողովրդի բարությունն ու մարդասիրությունը:
Աշխարհազորային երիտասարդների և միջազգային խմբերի կողմից դիմակների և ախտահանման միջոցների զանգվածային արտադրությունը և դրանց անվճար բաժանումը մարդկանց շրջանում, կորոնավիրուսով վարակակիրների բուժման համար Իրանի զինված ուժերի կողմից հիվանդանոցի ու բուժկենտրոնի ստեղծումը և ամենակարևորը՝ բժշկական անձնակազմին հոգևոր աջակցությունն այս ծանր օրերին Իրանի ժողովրդի մարդասիրական աշխատանքների ընդամենը մի փոքրիկ մասն են։
Արևմտյան քաղաքակրթության ու փիլիսոփայության վրա հիմնված Արևմուտքի հասարակությունում իշխող նորմերի հետ Իրանի բուժանձնակազմի վարքագիծը համեմատելով կտեսնենք իսլամական քաղաքակրթության տարբերությունը։
Նշելով, որ ներկա ճգնաժամի ընթացքում արևմտյան քաղաքակրթությունը ցույց տվեց իր իսկական բնույթը, մեծարգո առաջնորդը հստակեցրել է.«Եղան երկրներ, որոնք ուրիշին պատկանող բժշկական դիմակներն ու ձեռնոցներն առգրավեցին առաքման ճանապարհին , որպեսզի դրանք իրենց երկրում օգտագործեն, կամ որոշ երկրներում մարդիկ կարճ ժամանակվա ընթացքում դատարկեցին խանութները: Շարքեր գոյացան հրազեն գնելու համար։ Եղան դեպքեր, որ հրաժարվեցին բուժել տարեց հիվանդներին, իսկ եղան մարդիկ որ կորոնավիրուսի վախից ինքնասպանություն գործեցին։ Այս ամենը պատահեց Արևմուտքում»:
Այս հարցում Արևմուտքի մշակույթն ու քաղաքակրթությունը ցույց տվեցին իրենց բնույթը, ինչն անհատականության, նյութապաշտության և հաճախ աթեիզմի վրա հիմնված արևմտյան քաղաքակրթության փիլիսոփայության արդյունքն է։
Բեռլինի սենատի ներքին գործերով ներկայացուցիչ Անդրեաս Գայզելին, հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը 200 հազար շնչառական դիմակ չի ստանա, քանի որ դրանք առգրավվել են Բանգկոկում և ուղարկվել Միացյալ Նահանգներ:
«Մենք դիտարկում ենք սա որպես ժամանակակից ծովահենության ակտ: Անդրատլանտյան դաշինքի գործընկերների հետ այդպես չեն վարվում»,- ասել է Գայզելն ու հավելել, որ կոչ է անում դաշնային կառավարությանը Միացյալ Նահանգներին հրահանգել, որպեսզի նրանք պահպանեն միջազգային կանոնակարգերը:
Սա արևմտյան քաղաքակիրթ աշխարհի վարքագծի ընդամենը մեկ օրինակն է, որը հանդես է գալիս բոլոր ոլորտներում մարդկության առաջընթացին աջակցողի դերում։
Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի խոսքերով, աշխարհում այսօր անարդարությունը սնվում է գիտության միջոցով, իսկ առաջադեմ գիտությունը ծառայում է անարդարությանը և պատերազմին:
Կորոնավիրուսի փորձության շրջանում իսլամական և արևմտյան երկու հասարակությունների վարքագիծը ցույց տվեց, որ Իրանի ժողովուրդը և կառավարությունը փայլեցին մշակութային, սոցիալական, տնտեսական և այլ բնագավառներում մարդկային վարքագիծ դրսևորելով և միմյանց օգնելով, և որ իսլամական քաղաքակրթության մեջ առաջընթացը նշանակում է խթանել արդարության և հոգևոր արժեքների իրական տարածումը։