Մեկնաբանություն. ԵԱՏՄ-ն պատրաստ է ընդլայնել Իրանի հետ տնտեսական համագործակցությունը
Եվրասիական տնտեսական միությունը պատրաստ է ընդլայնել տնտեսական համագործակցությունը Իրանի հետ:
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ հեռախոսազրույցում ԵԱՏՄ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը նշել է, որ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև առևտրափոխանակումների ծավալի աճը կնպաստի տարածաշրջանային հարևանների հետ Իրանի հարաբերությունների ընդլայնմանը:
Հաստատելով Իրանի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները, հատկապես կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում անտրամաբանական են, Սլեպնեևը հավելել է. «ԵԱՏՄ-ն ողջունում է կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի գործողությունները և պատրաստ է անդամ երկրներին տեղեկացնել այս ոլորտում Իրանի ունեցած կարիքների մասին»:
ԵԱՏՄ-ն տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: ԵԱՏՄ-ն ստեղծվել է Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա: Միությունը ներառում է 20 միլիոնք առակուսի մետր տարածք, որտեղ բնակվուէմ ավելի քան 183 միլիոն մարդ: Միության անդամ երկրներին տրամադրվում են առավելություննե՝ր տնետսական գործունեության և առտևրի ոլորտներում: Իրանը անցյալ տարվա դեկտեմբերից մտավ Եվրասիական միության հետ արտոնյալ առևտրային համաձայնագրի ստորագրման մեջ:
ԵԱՏՄ-ն ստեղծվել է ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, համագործակցության, մրցունակության բարձրացման և անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված կայուն զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով: ԵԱՏՄ-ում ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև՝ համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության վարումը տնտեսության ոլորտներում՝ ԵԱՏՄ պայմանագրի դրույթներին համապատասխան:
Տարածաշրջանային ու միջազգային առևտրային միությունների գործունեությունը ցույց է տվել, որ եթե տարածաշրջանի երկրների միջև առկա է տնետսական արդյունավետ համագործակցություն, դա նպաստում է նաև քաղաքական համագործակցությունների զարգացմանը: Այդ ենթատեքստում, Իրան-ԵԱՏՄ համագործակցությունը, բացի տնտեսական ու առևտրային կարևոր նշանակությունից, ճանապարհ է հարթում նաև տարածաշրջանային ինտեգրման համար: Ավելի քան 40 երկիր և միջազգային կազմակերպություն, ներառյալ Չինաստանը, Ինդոնեզիան, Հարավային Կորեան, Հնդկաստանը, Եգիպտոսը, Սերբիան և Լատինական Ամերիկայի որոշ երկրներ, մինչ այժմ հայտարարել են միության հետ համագործակցության պատրաստակամության մասին:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեպի այդ երկրներ Իրանի արտահանման կարողությունը կազմում է մոտ 20 միլիարդ դոլար:
Տնտեսագետները կարծում են, որ համաշխարհային տնտեսության ապագան այս տարածաշրջանում է: ԵԱՏՄ-ն սկսվում է Չինաստանից և միանում է Թուրքիային, նոր մայրցամաքի նման միավորելով եվրոպական ու ասիական կարևոր երկրներին:
Հաշվի առնելով վերոնշյալը, Իրանի եհտ հարաբերություններն ընդլայնելու այս միության ցանկությունը կարելիէ համարել տարածաշրջանային համագործակցության նոր փուլի մեկնարկ: Ստեղծված իրավիճակում այս համագործակցության առանցքը կարող է հիվնած լինել առաջնային անհրաժեշտության ապրանքների փոխանակման վրա:
Իրանը և Եվրասիան գտնվում են ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության խաչմերուկում և կողմերի միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերը կօգնեն պատասխանել ՄԱՆ-ի միակողմանի քաղաքականություններին ու պատժամիջոցներին:
Այս կոնվերգենցիան, ավելի մեծ հնարավորություն կստեղծի ԵԱՏՄ-ի և Իրանի կարողությունների օգտագործման համար, հատկապես կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում: