Մեկնաբանություն. Երկրները դատապարտում են հակաիրանական պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119273-Մեկնաբանություն._Երկրները_դատապարտում_են_հակաիրանական_պատժամիջոցները
Երկրներին իրենց ֆինանսական կարողություններից և միջազգային ֆինանսական ռեսուրսներից զրկելը, վկայում է կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը չգիտակցելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2020 09:13 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Երկրները դատապարտում են հակաիրանական պատժամիջոցները

Երկրներին իրենց ֆինանսական կարողություններից և միջազգային ֆինանսական ռեսուրսներից զրկելը, վկայում է կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը չգիտակցելու մասին:

Շաբաթ օրը, Ֆրանսիայի դեսպանության կայքում հրապարակված մի քանի գրառումներում, այդ երկրում Իրանի դեսպան Բահրամ Ղասեմին անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիայի բացասական  հետևանքներին,    նշել է, որ որոշ երկրներ շարունակում են Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը:

Ղասեմին ասել է.«Այս համընդհանուր ցավի դեմ պայքարը պահանջում է տևական համագործակցություն»:

Շաբաթ օրը, Մոսկվայում Ճապոնիայի դեսպանի հետ ունեցած հեռախոսազրույցում, ՌԴ ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանին Ճապոնիայի ցուցաբերած աջակցությունը: Նա նշել  է, որ ԱՄՆ-ը առողջապահական ահաբեկչություն է իրականացնում Իրանի դեմ և փորձում է խոչընդոտել կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարին: Հեռախոսազրույցում, Ճապոնիայի դեսպանը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի ձեռնարկած քայլերը:

ԱՄՆ-ի կառավարությունը Իրանի դեմ ապօրինի շրջափակումներ սահմանելով, խախտել է միջազգային օրենքները, այդ թվում 2005թ. ընդունված ԱՀԿ կանոնակարգը, մարտահրավեր նետելով կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարին:

ԱՄՆ-ն Իրանի դեմ իր պատժամիջոցներով ապացուցեց, թե որքան հեռու է մարդկային արժեքներից:

Վերջերս Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Թվիթերում գրել էր, որ  կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ իրեր ապահովելու նպատակով  Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից վարկ ստանալու հետ ԱՄՆ-ի հակառակությունը  հանցագործություն է ուղղված մարդկության դեմ:

ԱՄՆ-ի կողմից իրականացվող ոճրագործությունների հանդեպ լռելը մարդկության վնասին է լինելու: Կորոնավիրուսն սպառնալիք է, որի դեմ պայքարը համաշխարհային վճռակամություն է պահանջում:

ԱՄՆ-ի անմարդկային քայլը վկայում է արևմտյան որոշ երկրներում մարդու իրավունքների մասին օրենքների կեղծ լինելու մասին: ԱՄՆ-ը կորոնավիրուսը գործիք է դարձրել իր արտաքին քաղաքականության նպատակների իրագործման և ժողովուրդներին ճնշելու համար:

ՄԱԿ-ի Խաղաղության ամրապնդման հանձնաժողովը մտահոգություն հայտնելով այդ քայլերի կապակցությամբ, հայտարարել է, որ COVID-19 հիվանդության տարածումը մարդկային ճգնաժամ է, որն սպառնում է ողջ աշխարհում խաղաղության ամրապնդման ուղղությամբ գրանցված ձեռքբերումներին:

ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումների դեմ ուղղված քննադատությունները վկայում են, նոր աշխարհը դեմէ  այդ քաղաքկանությանը: Շրջափակումների միջոցով դեղորայքին ու բժշկական սարքավորումներին Իրանի հասանելիությունը կանխելը հանցագործություն է, որի հեղինակները պետք է պատժվեն միջազգային մասշտաբով: