Մեկնաբանություն. ՕՊԵԿ+- ի անդամները համաձայնության են եկել նավթի արդյունահանումը կրճատելու մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119317-Մեկնաբանություն._ՕՊԵԿ_ի_անդամները_համաձայնության_են_եկել_նավթի_արդյունահանումը_կրճատելու_մասին
Մարտ ամսին Վիեննայում կայացած ՕՊԵԿ+-ի նիստում համաձայնություն չկայանալու արդյունքում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև նավթային պատերազմի հետևանքով, նավթի համաշխարհային գներն նվազել են, ահսնելով վերջին 18 տարիների ընթացքում ամենացածր մակարդակին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 13, 2020 08:32 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ՕՊԵԿ+- ի անդամները համաձայնության են եկել նավթի արդյունահանումը կրճատելու մասին

Մարտ ամսին Վիեննայում կայացած ՕՊԵԿ+-ի նիստում համաձայնություն չկայանալու արդյունքում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև նավթային պատերազմի հետևանքով, նավթի համաշխարհային գներն նվազել են, ահսնելով վերջին 18 տարիների ընթացքում ամենացածր մակարդակին:

ՕՊԵԿ+- ի անդամ երկրները կիրակի օրը վերջնական համաձայնության են եկել նավթի արտադրաչափը նվազեցնել մինչը օրական 9,7 միլիոն բարելի, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել նավթի գինը:Կիրակի օրը տեսակապի միջոցով կայացած նիստին մասնակցել են  ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ 23 երկրների ներկայացուցիչներ: Համաձայնությունը կայացել է բանից հետո, երբ  Մեքսիկան ընդունել է նավթի արտադրաչափն օրական 100 հազար բարելով կրճատելու առաջարկը:

Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ նավթի գների կտրուկ անկման հետևանքով ԱՄՆ-ի նավթարդյունաբերության ոլորտը հայտնվեց լճացման մեջ և Դոնալդ Թրամփը ՕՊԵԿ-ին կոչ արեց կրճատել նավթի արդյունահանման ծավալները:

Հում նավթի գներ նվազմամբ, Shell տեսակի նավթի արդյունահանումը, որի խոշորագույն արդյունահանողերն են ԱՄՆ-ն ու Կանադան, տնեսապես շահավետ չի լինի: Այդ իսկ պատճառով, ուրբաթ օրը, ամերիկյան նավթարդյունահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Դոնալդ Թրամփը խսստացավ կանխել նավթի գների հետագա անկումը: Նավթի գների նվազումը կարող է դառնալ այդ ընկերություններ սնանկացման պատճառ, չնայած որ հենց այս պահին  արդեն խոշոր վնասներ է պատճառել դրանց:

Կորոնավիրուսի պանդեմիայի և  միլիարդավոր մարդկանց կարանտինացման պատճառով, վերջին շաբաթների ընթացքում, նավթի համաշխարհային պահանջարկը նվազել է օրական մոտ 35 միլիոն բարելով: Հաշվի առնելով այդ հանգամանքը, նավթի արտադրաչափն ավելի փոքր քանակով նվազեցնելու ցանկացած որոշում, որևէ դրական  ազդեցություն չէր ունենա նավթի շուկայի վրա: Ամեն դեպքում ՕՊԵԿ+-ի համաձայնությունը կարող է կանխել նավթի գների հետագա նվազումը:

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգյաների խոսքերով, ՕՊԵԿ-ի գնահատմամբ, եթե մայիս ամսին նավթի արդյունահանման ծավալը չպակասի 15 միլիոն բարելով, կառաջանա առաջարկի ավելցուկ, իսկ շուկան գնային առումով շոկի մեջ կահայտնվի:

Ըստ նավթի շուկայի վերլուծաբանների՝ նավթի գների կտրուկ անկումը սպառնում է այն արտադրող երկրների տնտեսական կայունությանը և ԱՄՆ-ում Shell տեսակի նավթ արտադրող ընկերությունների  գործունեությանը: Այս հանգամանքն անհանգստացրել է Վաշինգտոնին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի կողմից կողմ է նավթի գնի նվազմանը, քանի որ դա բխում է ամերիկացի սպառողների շահերից և կարող է նրան օգնել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում, սակայն մյուս կողմից քաջ գիտակցում է, որ նավթի գնի նվազման համար, ամերիկյան Shell ընկերությունը շատ ծանր գին է վճարելու:

Գիտակցելով, որ Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև ընթացող նավթային պատերազմի ամենամեծ վնասը կրելու է ԱՄՆ-ը, Թրամփը փորձրեց միջնորդել երկու երկրների միջև: Հինգշաբթի օրը Թրամփը հայտարարեց, որ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նավթի արդյունահանման ծավալների շուրջ և որ առաջիկա օրերին  Մոսկվան ու Ռիադը հանդես կգան համապատասխան հայտարարություններով:

Սակայն չնայած այս համաձայնությանը, կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով նավթի շուկայում գոյություն ունեցող առաջարկի մեծ ծավալները շարունակելու են բացասաբար ազգել նավթի գների վրա: