Մեկնաբանություն. ՕՊԵԿ+- ի անդամները համաձայնության են եկել նավթի արդյունահանումը կրճատելու մասին
Մարտ ամսին Վիեննայում կայացած ՕՊԵԿ+-ի նիստում համաձայնություն չկայանալու արդյունքում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև նավթային պատերազմի հետևանքով, նավթի համաշխարհային գներն նվազել են, ահսնելով վերջին 18 տարիների ընթացքում ամենացածր մակարդակին:
ՕՊԵԿ+- ի անդամ երկրները կիրակի օրը վերջնական համաձայնության են եկել նավթի արտադրաչափը նվազեցնել մինչը օրական 9,7 միլիոն բարելի, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել նավթի գինը:Կիրակի օրը տեսակապի միջոցով կայացած նիստին մասնակցել են ՕՊԵԿ-ի անդամ և ոչ անդամ 23 երկրների ներկայացուցիչներ: Համաձայնությունը կայացել է բանից հետո, երբ Մեքսիկան ընդունել է նավթի արտադրաչափն օրական 100 հազար բարելով կրճատելու առաջարկը:
Որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ նավթի գների կտրուկ անկման հետևանքով ԱՄՆ-ի նավթարդյունաբերության ոլորտը հայտնվեց լճացման մեջ և Դոնալդ Թրամփը ՕՊԵԿ-ին կոչ արեց կրճատել նավթի արդյունահանման ծավալները:
Հում նավթի գներ նվազմամբ, Shell տեսակի նավթի արդյունահանումը, որի խոշորագույն արդյունահանողերն են ԱՄՆ-ն ու Կանադան, տնեսապես շահավետ չի լինի: Այդ իսկ պատճառով, ուրբաթ օրը, ամերիկյան նավթարդյունահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Դոնալդ Թրամփը խսստացավ կանխել նավթի գների հետագա անկումը: Նավթի գների նվազումը կարող է դառնալ այդ ընկերություններ սնանկացման պատճառ, չնայած որ հենց այս պահին արդեն խոշոր վնասներ է պատճառել դրանց:
Կորոնավիրուսի պանդեմիայի և միլիարդավոր մարդկանց կարանտինացման պատճառով, վերջին շաբաթների ընթացքում, նավթի համաշխարհային պահանջարկը նվազել է օրական մոտ 35 միլիոն բարելով: Հաշվի առնելով այդ հանգամանքը, նավթի արտադրաչափն ավելի փոքր քանակով նվազեցնելու ցանկացած որոշում, որևէ դրական ազդեցություն չէր ունենա նավթի շուկայի վրա: Ամեն դեպքում ՕՊԵԿ+-ի համաձայնությունը կարող է կանխել նավթի գների հետագա նվազումը:
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգյաների խոսքերով, ՕՊԵԿ-ի գնահատմամբ, եթե մայիս ամսին նավթի արդյունահանման ծավալը չպակասի 15 միլիոն բարելով, կառաջանա առաջարկի ավելցուկ, իսկ շուկան գնային առումով շոկի մեջ կահայտնվի:
Ըստ նավթի շուկայի վերլուծաբանների՝ նավթի գների կտրուկ անկումը սպառնում է այն արտադրող երկրների տնտեսական կայունությանը և ԱՄՆ-ում Shell տեսակի նավթ արտադրող ընկերությունների գործունեությանը: Այս հանգամանքն անհանգստացրել է Վաշինգտոնին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի կողմից կողմ է նավթի գնի նվազմանը, քանի որ դա բխում է ամերիկացի սպառողների շահերից և կարող է նրան օգնել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում, սակայն մյուս կողմից քաջ գիտակցում է, որ նավթի գնի նվազման համար, ամերիկյան Shell ընկերությունը շատ ծանր գին է վճարելու:
Գիտակցելով, որ Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև ընթացող նավթային պատերազմի ամենամեծ վնասը կրելու է ԱՄՆ-ը, Թրամփը փորձրեց միջնորդել երկու երկրների միջև: Հինգշաբթի օրը Թրամփը հայտարարեց, որ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նավթի արդյունահանման ծավալների շուրջ և որ առաջիկա օրերին Մոսկվան ու Ռիադը հանդես կգան համապատասխան հայտարարություններով:
Սակայն չնայած այս համաձայնությանը, կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով նավթի շուկայում գոյություն ունեցող առաջարկի մեծ ծավալները շարունակելու են բացասաբար ազգել նավթի գների վրա: