Մեկնաբանություն. ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները և կորոնավիրուսը սպառնում են իրանցիների կյանքին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119362-Մեկնաբանություն._ԱՄՆ_ի_անօրինական_պատժամիջոցները_և_կորոնավիրուսը_սպառնում_են_իրանցիների_կյանքին
ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները և կորոնավիրուսի պանդեմիան սպառնում են իրանցիների կյանքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2020 09:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները և կորոնավիրուսը  սպառնում են իրանցիների կյանքին

ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները և կորոնավիրուսի պանդեմիան սպառնում են իրանցիների կյանքին:

Երկուշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները իրավունք չունի վետո դնել ԱՄՀ-ի որոշումների վրա: 

Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, անցած 41 տարիների ընթացքում, ԻԻՀ համակարգին հարվածելու համար ԱՄՆ-ը օրակարգում դրել է Իրանի ակտիվների սառեցնելը և տնտեսական ճնշումը:

1979թ. նոյեմբերի 14-ին, ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ջիմի Քարթերը Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցների լրտեսության մասին բացահայտվելուց հետո, հրահանգեց սառեցնել  ԱՄՆ-ում գտնվող իրանցիների հաշիվները: 1980թ. ևս ԱՄՆ-ի կառավարությունը պաշտոնապես դրեց հակաիրանական շրջափակումների սկիզբը:

 ԱՄՆ-ը շարունակեց տարբեր պատրվակներով թանալել իրանցիների ունեցվածքը:

Հակաիրանական շրջափակումների գլխավոր նպատակն է՝ Իրանին պարտադրել հանձնվել ԱՄՆ-ի ճնշումներին: Այսօր ԱՄՆ-ը դեմ է անգամ ԱՄՀ-ի կողմից Իրանին վարկ տրամադրելուն: Իհարկե այդ ուղղությամբ իրավական քայլեր են ձեռնարկվել որոշ ատյաններում և Իրանի օգտին ինչ-որ վճիռներ են կայացվել: Անցած շաբաթ, Իրանի կենտրոնական բանկի և արտգործնախարարության իրավաբաններին հաջողվել է սառեցված վիճակից ազատել Լյուքսեմբորգում Իրանին պատկանող մեկ մլրդ. 600 մլն. դոլարը:

Թրամփի կառավարությունն առավելագույն ճնշման քաղաքականությամբ ամենաաննախադեպ ու խիստ պատժամիջոցներն է կիրառել Իրանի ժողովրդի նկատմամբ: Չնայած Թրամփի կառավարությունը հայտարարել է, որ շրջափակումներում դեղորայք և սննդամթերք չի ընդգրկվում, սակայն բանկային փոխանակումներ չլինելու պատճառով, անհնար է դեղորայք ներկրել Իրան:

Միջազգային հարցերի փորձագետ՝ Ֆուադ Իզադին ասել է. «Կորոնավիրուսի տարածման պայմաններում, ԱՄՆ-ը ձգտում է ավելի շատ ճնշել Իրանի ժողովրդին: Եվ այդ սցենարը վկայում է այն մասին, որ Իրանի ժողովրդի հետ բարեկամության ԱՄՆ-ի կարգախոսը ոչ միայն իրականություն չունի,  և ամերիկացիներն   անգամ հիվանդությունն են գործիք դարձնում Իրանին հարվածելու համար»:

ԱՄՀ-ից կորոնավիրուսի դեմ պայքարի համար վարկ ստանալու գործում խափանարարություն կատարելը ևս ամոթալի մի քայլ է, որը վկայում է այն մասին, թե ամերիկացի պետայրերը որքան հեռու են բարոյականությունից ու մարդկությունից:

Նման իրավիճակում, ԱՄՆ-ի ճնշումներից չազդվելը և ոչ-քաղաքական որոշում կայացնելն անհրաժեշտ է ԱՄՀ-ի նման կազմակերպությունների անկախությունն ապացուցելու համար: