Մեկնաբանություն. ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները և կորոնավիրուսը սպառնում են իրանցիների կյանքին
ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները և կորոնավիրուսի պանդեմիան սպառնում են իրանցիների կյանքին:
Երկուշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները իրավունք չունի վետո դնել ԱՄՀ-ի որոշումների վրա:
Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, անցած 41 տարիների ընթացքում, ԻԻՀ համակարգին հարվածելու համար ԱՄՆ-ը օրակարգում դրել է Իրանի ակտիվների սառեցնելը և տնտեսական ճնշումը:
1979թ. նոյեմբերի 14-ին, ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ջիմի Քարթերը Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցների լրտեսության մասին բացահայտվելուց հետո, հրահանգեց սառեցնել ԱՄՆ-ում գտնվող իրանցիների հաշիվները: 1980թ. ևս ԱՄՆ-ի կառավարությունը պաշտոնապես դրեց հակաիրանական շրջափակումների սկիզբը:
ԱՄՆ-ը շարունակեց տարբեր պատրվակներով թանալել իրանցիների ունեցվածքը:
Հակաիրանական շրջափակումների գլխավոր նպատակն է՝ Իրանին պարտադրել հանձնվել ԱՄՆ-ի ճնշումներին: Այսօր ԱՄՆ-ը դեմ է անգամ ԱՄՀ-ի կողմից Իրանին վարկ տրամադրելուն: Իհարկե այդ ուղղությամբ իրավական քայլեր են ձեռնարկվել որոշ ատյաններում և Իրանի օգտին ինչ-որ վճիռներ են կայացվել: Անցած շաբաթ, Իրանի կենտրոնական բանկի և արտգործնախարարության իրավաբաններին հաջողվել է սառեցված վիճակից ազատել Լյուքսեմբորգում Իրանին պատկանող մեկ մլրդ. 600 մլն. դոլարը:
Թրամփի կառավարությունն առավելագույն ճնշման քաղաքականությամբ ամենաաննախադեպ ու խիստ պատժամիջոցներն է կիրառել Իրանի ժողովրդի նկատմամբ: Չնայած Թրամփի կառավարությունը հայտարարել է, որ շրջափակումներում դեղորայք և սննդամթերք չի ընդգրկվում, սակայն բանկային փոխանակումներ չլինելու պատճառով, անհնար է դեղորայք ներկրել Իրան:
Միջազգային հարցերի փորձագետ՝ Ֆուադ Իզադին ասել է. «Կորոնավիրուսի տարածման պայմաններում, ԱՄՆ-ը ձգտում է ավելի շատ ճնշել Իրանի ժողովրդին: Եվ այդ սցենարը վկայում է այն մասին, որ Իրանի ժողովրդի հետ բարեկամության ԱՄՆ-ի կարգախոսը ոչ միայն իրականություն չունի, և ամերիկացիներն անգամ հիվանդությունն են գործիք դարձնում Իրանին հարվածելու համար»:
ԱՄՀ-ից կորոնավիրուսի դեմ պայքարի համար վարկ ստանալու գործում խափանարարություն կատարելը ևս ամոթալի մի քայլ է, որը վկայում է այն մասին, թե ամերիկացի պետայրերը որքան հեռու են բարոյականությունից ու մարդկությունից:
Նման իրավիճակում, ԱՄՆ-ի ճնշումներից չազդվելը և ոչ-քաղաքական որոշում կայացնելն անհրաժեշտ է ԱՄՀ-ի նման կազմակերպությունների անկախությունն ապացուցելու համար: