Մեկնաբանություն. Համաշխարհային պայքար՝ հանուն մարդկային կյանքի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119400-Մեկնաբանություն._Համաշխարհային_պայքար_հանուն_մարդկային_կյանքի
Քաղաքական նպատակներն առաջ տանելու համար մարդկանց կյանքերը վտանգելը դաժանություն է ու անօրենություն:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 15, 2020 08:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Համաշխարհային պայքար՝ հանուն մարդկային կյանքի

Քաղաքական նպատակներն առաջ տանելու համար մարդկանց կյանքերը վտանգելը դաժանություն է ու անօրենություն:

ԻԻՀ բժշկական համակարգի կազմակերպության անդամ ավելի քան 550 բժիշկներ ու մասնագետներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած նամակում, քննադատել են ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցները:

Անտոնիո Գութերեշին հղած նամակում, բժիշկները գրել են, որ ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումների պատճառով, Իրանում կորոնավիրուսի տարածման տնտեսական ու մարդկային վնասներն աճել են: Հետևաբար քաղաքական նպատակներվ մարդկանց կյանքը վտանգելը ոչ միայն անօրինական, այլև վայրագություն է:

Նամակում ասված է.«Նկատի առնելով կորոնավիրուսի պանդեմիան և դրա մտահոգիչ հետևանքները,  միջազգային հանրությունը պետք է  դեմ կանգնի միլիոնավոր իրանցիներին վնասող շրջափակումներին»:

Նամակում իրանցի բժիշկներն ու մասնագետները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջել են անել հնարավոր ամեն ինչ՝ ԱՄՆ-ին պարտադրելու չեղարկել հակաիրանական պատժամիջոցները:

Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցները, որոնք ներառում են նաև բժշկական և սննդի ոլորտները, բազմաթիվ խնդիրներ են առաջացրել իրանցիների համար, հատկապես կորոնավիուրսային հիվանդություն  ունեցող անձանց համար:

Եվ այս պայմաններում, կորոնավիորւսի դեմ Իրանի պայքարն ավելի ինտենսիվ է, քան այլ երկրներինը: Սակայն չնայած բոլոր սահմանափակումներին ու պատժամիջոցներին, կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարն արդյունավետ է և հիմնված է իրանցի մանսագետների գիտելիքների և կարողության վրա:

Երեշքաբթի օրը, Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարության  հանրության հետ կապերի պատասխանատու Քիանուշ Ջահանփուրը հայտարարել է, որ մինչ այժմ Իրանում կորոնավիրուսով վարակվել է 74 հազար 877 մարդ: Նա հավելել է, որ վարակվածներից 48 հազար 129-ն ապաքինվել են, 4683 մարդ մահացել է: 

ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության դեմ լռությունը սպառնում է բոլոր երկրներին:

Քանի որ կորոնավիորւսը ներկայումս տարածվել է ամբողջ աշխարհում, ցանկացած քայլ, որ կթուլացնի դրա դեմ ուղղված պայքարը, ավելի կնպաստի վիրուսի տարածմանը:

ԱՄՆ-ի պատժամիջոցները լուջ խոչընդոտներ են առաջացնում կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված դեղորայքի, բժշկական սարքավորումների և պարագաների հասանելության համար և այս խնդիրը պետք է քննարկվի միջազգային մակարդակով:

ՄԱԿ-ի Խաղաղության  հանձնաժողովը կորոնավիրուսի պանդեմիան որակել է որպես  հումանիտար ճգնաժամ  և հայտարարել, որ վիորւսը սպառնում է բոլոր այն նվաճումներին, որ գրանցվել են համաշխարհային մակարդակով:  Եվ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ  սահմանված պատժամիջոցների դեմ  ուղղված քննադատությունները արտահատում ենա սյ կապակցությամբ առկա մտահոգությունները:

ԱՄն-ի իշխանությունները պնդում են, որ պատժամիջոցները չեն վերաբերում հումանիտար և առողջապահական ոլորտներին: Սակայն Human Rights Watch- ը հայտարարել է, որ այդ երկրի օրենքները խոչընդոտում են բժշկական սարքավորումներին և դեղորայքին Իրանի հասանելիությանը:

Իրանի ԱԳ նախարար Զարիֆը Թվիթերում արած գրառման մեջ նշել է. «Կորոնավիորսւի պանդեմիան ԱՄՆ-ի համար հնարավորություն էր՝ հրաժարվել պատժամիջոցներից: Սակայն Վաշինգտոնը բաց թողեց այն և Իրանի ժողովրդի հիշողության մեջ կմնա որպես հեղինակազուրկ երկիր»: