Մեկնաբանություն. Իսրայելը և Նեթանյահուի խնդիրը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119530-Մեկնաբանություն._Իսրայելը_և_Նեթանյահուի_խնդիրը
Սիոնիստական աղբյուրները նշել են, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մասնավոր շրջանակներում անուղղակիորեն սպառնացել է, որ եթե դատարանը նրան հեռացնի վարչապետի պաշտոնից , կսկսվեն փողոցային անկարգություններ:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Ապրիլ 18, 2020 14:53 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իսրայելը և Նեթանյահուի խնդիրը

Սիոնիստական աղբյուրները նշել են, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մասնավոր շրջանակներում անուղղակիորեն սպառնացել է, որ եթե դատարանը նրան հեռացնի վարչապետի պաշտոնից , կսկսվեն փողոցային անկարգություններ:

Սիոնիստական ռեժիմի կաբինետի կազմավորման գործընթացը ևս մեկ անգամ փակուղու է հասել: Վերջին մեկ տարվա ընթացքում երրորդ խորհրդարանական ընտրություններից հետո «Կապույտ և սպիտակ» կոալիցիայի առաջնորդ Բանի Գանցին հանձնարարվել էր ձևավորել կապինետը: Բայց նա չկարողացավ օրինական ժամկետում  ձևավորել կաբինետը:

Սիոնիստական ռեժիմի նախագահ  Ռովին Ռիվոլինը անցյալ հինգշաբթի օրը  Քնեսեթին մի նամակ հղելով, կոչ է արել առաջադրել նոր վարչապետին:

Ռիվոլինը նամակում գրել է.«Հույսով ենք, որ Քնեսետի անդամները կկարողանան այնպիսի մեծամասնություն կազմել, որպեսզի կաբինետը հնարավորինս շուտ ձևավորվի, և ընտրությունների չորրորդ փուլը չկայանա»:

Իսրայելի նոր կաբինետի ձևավորման ամենակարևոր խնդիրը Բենիամին Նեթանյահուն է: Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Սիոնիստական ռեժիմի գլխավոր դատախազությունը Նեթանյահուի գործը ներկայացրել է գրավյալ Երուսաղեմի դատարանին: Նա Սիոնիստական ռեժիմի 72 ամյա պատմության ընթացքում առաջին վարչապետն է որ մեղադրվում է կոռուպցիայի, դրամաշորթության և հանրության վստահությունը չարաշահելու մեջ:

Նեթանյահուի դատավարությունը նշանակված էր մարտի 17-ին, սակայն Covid-19 վիրուսի բռնկման պատճառով գրավյալ Երուսաղեմի դատարանը հետաձգել է դատական նիստը :

Նեթանյահուն  փորձում է պահպանելով վարչապետի պաշտոնը, ձեռք բերելով անհրաժեշտ երաշխիքներ, որ վարչապետի պաշտոնը լքելուց հետո, իրեն չեն ազատազրկի:

Նեթանյահուն համախոհների բարդ ցանց է ստեղծել Իսրայելի ուժային կառույցում, հատկապես՝ պառլամենտում և «Լիքուդ» կուսակցության ներսում, ինչը նրա համար դժվարացրել է հրաժարականը:

Իսրայելի խորհրդարանում Նեթանյահուի կողմնակիցները մրցակիցներին թույլ չեն տալիս ստանալ խորհրդարանի ձայների  50 + 1 տոկոսը (61 տեղ) և ձևավորել կառավարություն: Նրանք փորձում են Նեթանյահուին պահել իշխանության ղեկին: 

Չնայած  գրավյալ տարածքներում «Լիքուդ» կուսակցության դիրքերը  վտանգված էին, սակայն դեկտեմբերին կայացած ներքաղաքական ընտրություններում,  Նեթանյահուն կարողացավ հաղթել իր մրցակցին և շարունակեց նախագահել կուսակցությունը: Այժմ բարձրացվել է  Նեթանյահուի դատավարության հարցը: Սակայն նա սպառնացել է Իսրայելի գերագույն դատարանին: Սիոնիստական Հաարեց թերթը գրել է, որ Բենիամին Նեթանյահուն, որը մեղադրվում է պետական կոռուպցիայի մեջ, մասնավոր շրջանակներում սպառնացել է, որ եթե դատարանը նրան հեռացնի վարչապետի պաշտոնից , կսկսվեն փողոցային անկարգություններ:

Նեթանյահուի քայելրը կառավարության ձևավորման ուղղությամբ և կոռուպցիայի մեջ մեղադրվելը վկայում են, որ Սիոնիստական ռեժիմի վարչապետը օկուպացված տարածքներում ձևավորել է իշխանության թաքնված շերտեր, որոնք գործում են նրա օգտին: