Իրանական առաջին ռազմական արբանյակը հաջողությամբ արձակվել է ուղեծիր
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119698-Իրանական_առաջին_ռազմական_արբանյակը_հաջողությամբ_արձակվել_է_ուղեծիր
«Նուռ» արբանյակը, որպես Իրանի Իսլամական հանրապետության առաջին ռազմական արբանյակ, արձակվել այսօր առավոտյան՝ «Ղասեդ» երկփուլ արբանյակակրի միջոցով, Իրանի կենտրոնական անապատից: Այն կտեղակայվի 425 կմ հեռավորության վրա, երկրի ուղեծրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2020 14:56 Asia/Tehran

«Նուռ» արբանյակը, որպես Իրանի Իսլամական հանրապետության առաջին ռազմական արբանյակ, արձակվել այսօր առավոտյան՝ «Ղասեդ» երկփուլ արբանյակակրի միջոցով, Իրանի կենտրոնական անապատից: Այն կտեղակայվի 425 կմ հեռավորության վրա, երկրի ուղեծրում:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին,  արբանյակի հաջող արձակումից հետո հայտարարել է, որ  գործարկման բոլոր տեխնոլոգիաները հիմնված են տեղական գիտելիքների վրա: 

Գեներալ Սալամին հավելել է, որ պատժամիջոցները  ոչ միայն  չեն խոչընդոտել Իրանի առաջընթացին, այլև առաջադիմության պատճառ են դարձել: Նա հավելել է, որ Իրանը հզոր տերություն է տարածաշրջանում և մոտ ապագայում նման դիրք կզբաղեցնի նաև համաշխարհային ասպարեզում:

Արբանյակի տեղադրումը կարող է թե  IT ոլորտում և թե ռազմավարական նշանակություն ունենալ Իրանի համար:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, իր թվիթերյան  էջում գրել է. «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հիմնադրման տարելիցին ռազմական արբանյակը հաջողությամբ ուղեծիր արձակելու պատիվը արձանագրել է իր գործունեության վկայականում»

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստեղծվել է 1979 թվականի ապրիլի 22-ին՝ ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի հրամանով:

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին նույնպես հրապարակել է մի ուղերձ, որում, նշելով, որ Պահապանների կորպուսը, որպես համակարգի հզոր հենարան, Իրանի ժողովրդի  անվտանգության աղբյուրն է, հավելելով, որ Իրանի ժողովուրդը միշտ կգնահատի Հեղափոխության պահապաների կորպուսի ջանքերն ու  չի մոռանա նրանց զոհողություններն ու քաջությունը:

Reuters, Associated Press և FP լրատվական գործակալությունները հաղորդել են, որ իրանական «Նուռ» արբանյակի հաջող ուղեշծիր դուրս գալըն անակնկալ քայլ էր Իրանի  կողմից Միացյալ Նահանգների հետ լարվածության պայմաններում:

Բրիտանական Daily Star օրաթերթիի կայքը նաև «Նուռ» արբանյակի ուղեծիր դուրս բերելը տեզերական ոլորտում մեծ նվաճում է համարել Իրանի համար:

South China Morning Post օրաթերթը գրել է, որ Միացյալ Նահանգները տարիներ շարունակ Իրանին ենթարկել է տարբեր տնտեսական ճնշումների և պատժամիջոցների, սակայն Իրանին այժմ հաջողվել է առաջին անգամ ռազմական արբանյակ արձակել ուղեծիր:

Երկրի ուղեծրում Իրանի Իսլամական Հանրապետության առաջին ռազմական արբանյակի արձակումը լայն արձագանք է գտել նաև Ռուսաստանի Al-Youm ցանցում, Իրաքի «Ալ-Ղադ» լրատվական կայքի, Սիրիայի Sumaria News հեռուստաընկերության, Լիբանանի Ալ-Նաշրա թերթի կայքում, France 24 լրատվական ցանցում և այլ համաշխարհային ու տարածաշրջանային լրատվամիջոցներում: Լրատվամիջոցները «Նուռ» արբանյակնը համարել են մեծ նվաճում Իրանի համար: