Մեկնաբանություն - Վենեսուելայում կանխվել է ահաբեկչական հարձակում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120137-Մեկնաբանություն_Վենեսուելայում_կանխվել_է_ահաբեկչական_հարձակում
Վենեսուելայի պաշտոնյաները հայտարարել են, որ երկրում կանխվել է ահաբեկչական գործողություն և ծովային ճանապարհով այդ երկիր մուտք գործել փորձող ահաբեկիչները սպանվել են:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 04, 2020 18:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Վենեսուելայում կանխվել է ահաբեկչական հարձակում

Վենեսուելայի պաշտոնյաները հայտարարել են, որ երկրում կանխվել է ահաբեկչական գործողություն և ծովային ճանապարհով այդ երկիր մուտք գործել փորձող ահաբեկիչները սպանվել են:

Վենեսուելայի ՆԳ նախարար Նեստոր Ռեվերոլը հայտարարել է, որ շաբաթ վաղ առավոտյան, կոլումբիացի զինյալներն արագընթաց նավակով փորձել են հարձակում իրականացնել Լա Գուարիա նահանգի դեմ: Ահաբեկչական խմբավորման նպատակը Վենեսուելայի կառավարության մի խումբ պաշտոնյաներին սպանելը և երկրում անկարգություններ հրահրելն էր: Վենեսուելայի անվտանգության ուժերը, հարձակվելով զինված խմբավորման անդամների վրա, սպանել են նրանցից յոթին և ձերբակալել ևս երկուսին:

Վենեսուելայի պաշտոնատարները հայտարարել են, որ ահաբեկիչների մոտ հայտնաբերել են փաստաթղթեր, բարձր տրամաչափի զենք, արբանյակային հեռախոսներ, համազգեստ և ամերիկյան դրոշներով սաղավարտներ:

Վենեսուելայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ ահաբեկիչները փորձում են ապակայունացնել  երկիրը: Վենեսուելան արդեն մի քանի տարի գտնվում է ԱՄՆ-ի ճնշման տակ: ԱՄՆ պաշտոնյաները, Մոնրոյի հայեցակարգի շրջանակներում, մշտապես միջամտել են տարածաշրջանի երկրների ներքին գործերին, և շարունակական ջանքեր  գործադրել Լատինական Ամերիկայի ձախ կառավարությունների տապալման ուղղությամբ: Այս քաղաքականությունն ակտիվացել է հատկապես Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում: Վաշինգտոնի պաշտոնյաները փորձում են տապալել Վենեսուելայի ձախակողմյան կառավարությունը և իշխանություն բերելով ամերիկամետ կառավարությանը  ապահովել տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը: Այս շրջանակում,  հովանավորելով Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոին, ԱՄՆ-ը վերջինիս ճանաչել է Վենեսուելայի նախագահ: ԱՄՆ-ը Վենեսուելայի նկատմամբ վարում է  առավելագույն ճնշման և տնտեսական խիստ պատժամիջոցների քաղաքականություն:

Լատինական Ամերիկայի որոշ երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի և Կուբայի ձախակողմյան  քաղաքականությունն անընդունելի է ԱՄՆ պաշտոնյաների համար: Այս երկրները հավատում են արդարության, գաղութատիրության և բռնապետության դեմ պայքարի գաղափարներին: Միացյալ Նահանգները փորձում է տնտեսական պատերազմի միջոցով  թալանել այդ երկրների հարստությունն ու  ռեսուրսները:

Վենեսուելայի պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆերնանդես Պասկուալիոն նշել է, որ Վաշինգտոնը միշտ աչք է ունեցել այդ երկրի բնական ռեսուրսների և հարստության վրա, ու պրոքսի  պատերազմ է վարել Վենեսուելայի դեմ: Նա ասել է. «Միացյալ Նահանգները փորձում է տիրանալ Վենեսուելայի բոլոր ռազմավարական ռեսուրսներին և դա է բոլոր անհամաձայնությունների հիմնական պատճառը»: Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները վերջին ամիսներին փորձում են տարբեր ճանապարհներով հեղաշրջում իրականացնել Վենեսուելայում: Սակայն Վենեսուելայի ժողովրդի, հատկապես զինվորականների աջակցությունը Մադուրոյին և Գուդոյին ճանաչելու հարցում Մադուրոյի ընդիմադիր քաղաքական գործիչների միջև տարաձայնությունները, թույլ չեն տալիս ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին:

Չնայած բոլոր խոչընդոտներին, ԱՄՆ-ը շարունակում է ջանքեր գործադրել Մադուրոյի տապալման ուղղությամբ, սակայն քանի դեռ Մադուրոյի կառավարությունն ունի ժողովրդի աջակցությունը, Թրամփի վարչակազմի գործողություններն արդյունքի չեն հասնի: