Մեկնաբանություն. Սեյեդ Հասան Նասրոլլահի անդրադարձը Հեզբոլլահի վերաբերյալ Գերմանիայի որոշմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120182-Մեկնաբանություն._Սեյեդ_Հասան_Նասրոլլահի_անդրադարձը_Հեզբոլլահի_վերաբերյալ_Գերմանիայի_որոշմանը
Սեյեդ Հասան Նասրոլլահն ասել է․ «Գերմանիան Հեզբոլլահի անունն ահաբեկչական խմբավորումների ցուցակում ներառելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի ճնշման ներքո»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2020 14:46 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Սեյեդ Հասան Նասրոլլահի անդրադարձը Հեզբոլլահի վերաբերյալ Գերմանիայի որոշմանը

Սեյեդ Հասան Նասրոլլահն ասել է․ «Գերմանիան Հեզբոլլահի անունն ահաբեկչական խմբավորումների ցուցակում ներառելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի ճնշման ներքո»։

Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունն անցած հինգշաբթի օրը հայտարարեց, որ Լիբանանի Հեզբոլլահի անունը ներառվել է ահաբեկչական խմբավորումների ցուցակում և խմբի գործունեությունը Գերմանիայի տարածքում արգելվել է։

Դիմադրության բազմաթիվ խմբեր արձագանքել են Գերմանիայի Ներքին գործերի նախարարության որոշմանը։

Այս կապակցությամբ,  Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահի արձագանքն ավելի մեծ նշանակություն ունի։

Սեյեդ Հասան Նասրոլլահի արձագանքի առաջին կետն այն է, որ  Հեզբոլլահն ահաբեկչական շարժում ճանաչելու Գերմանիայի որոշումը կայացվել է ԱՄՆ-ի և Սիոնիստական լոբբի ճնշման ներքո։ Դիմադրության գլխավոր քարտուղարի այս տեսակետը վկայում է այն մասին, որ եվրոպական երկրները կախված են Միացյալ Նահանգներից։ Նրանք չեն կարողանում անկախ որոշում կայացնել։  Դա ցույց է տալիս, որ տարածաշրջանում Դիմադրության թիրախավորումը Միացյալ Նահանգների և Սիոնիստական ռեժիմի գլխավոր ռազմավարությունն է, և ԱՄՆ-ն անգամ ճնշում է գործադրում եվրոպական երկրների վրա, որպեսզի նրանց ստիպի հետևել այս  ռազմավարությանը:

Սեյեդ Հասան Նասրոլլահի երեկվա ելույթի հաջորդ կետը վերաբերում էր այն փաստին, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի գերիշխանությունը  հնարավոր չի լինի առանց բոլոր Դիմադրության խմբերը վերացնելու կամ նրանց գործունեությունը սահմանափակելու, քանի որ  Դիմադրության խմբերը  տարածաշրջանում դիմակայում են  ամերիկա-սիոնիստական սադրանքներին։

Նշելով, որ Միացյալ Նահանգները մտադիր է տարածաշրջանում հաստատել իր հեգեմոնիան, իսկ  Իսրայելն իր օկուպացիոն նախագիծը, Սեյեդ Հասան Նասրոլլահն  ասել է․ «Նրանց կարծիքով, քանի որ  Դիմադրության խմբերը դիամակայում են այդ սադրանքներին, պետք է դատապարտվեն ու  շրջափակվեն»։

Հաշվի առնելով վերոնշյալ երկու կետերը, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը կարծում է, որ Հեզբոլլահի վերաբերյալ  Գերմանիայի որոշումը քաղաքական է: Մի կողմից ՝ Գերմանիան որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ Հեզբոլլահն ահաբեկչական շարժում  է և պարզապես այդ երկիրն անհիմն հայտարարություն է արել Հեզբոլլահի դեմ։ Մյուս կողմից,  Հեզբոլլահ շարժումը  Գերմանիայում, Ֆրանսիայում կամ որևէ այլ երկրում չունի դուստր կազմակերպություններ:

Հետևաբար, Հեզբոլլահի վերաբերյալ Գերմանիայի որոշման հետևում կա ավելի մեծ նպատակ, որն է՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Դիմադրության խմբերի վերացումը կամ նրանց նկատմամբ սահմանափակումների կիրառումը, ինչպես նաև որպես տարածաշրջանում դիմադրության հիմնական նպատակ՝ Պաղեստինի իդեալի վերացումը։

Միացյալ Նահանգների և սիոնիստական լոբբիի ճնշումը գործադրվում է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում գերիշխանության նախագծի, ինչպես նաև «դարի գործարք» ռասիստական ծրագրի իրականացման ուղղությամբ: Թեև դարի գործարք  նախագծի շնորհանդեսին անդրադարձ չի եղել Լիբանանի Հեզբոլլահին, սակայն Դիմադրության նկատմամբ  սահմանափակումներն  իրականացվում են այդ նախագծերին զուգահեռ։

Մյուս կողմից, տարածաշրջանում մեծանում է դիմադրության խմբերի, հատկապես Լիբանանի Հեզբոլլահի հեղինակությունը: Հեզբոլլահն առանձնահատուկ դիրք է գրավում լիբանանյան ուժային կառույցում և համարվում է երկրի առավել համախմբված քաղաքական խումբը:

Վերջին տասնամյակում, Հեզբոլլահը մեծ դեր է ունցել տարածաշրջանի, հատկապես Սիրիայի ճգնաժամում և ապացուցել է, որ ազդեցիկ դերակատար է արևմտյան տարածաշրջանում։ Քանի որ ռազմական և նույնիսկ քաղաքական առումով, Լիբանանում հնարավոր չի եղել դիմակայել այդ դերակատարին, ուստի  Արևմուտքը փորձում է ահաբեկչության ու պատժամիջոցների միակողմանի լծակով սահմանափակել Հեզբոլլահին։