Մեկնաբանություն. Սաուդյան Արաբիան կոտորում է Եմենի աղքատ ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120205-Մեկնաբանություն._Սաուդյան_Արաբիան_կոտորում_է_Եմենի_աղքատ_ժողովրդին
Սաուդյան Արաբիան Եմենում բազմաթիվ դժվարությունների առջև է կանգնել: Եմենի պատերազմից 5 տարի անց, Սաուդյան Արաբիան ոչ միայն որևէ առաջխաղացում չի գրանցել, այլ ընդհակառակը, Եմենի բանակն ու աշխարհազորայիններն ավելի են հզորացրել իրենց պաշտպանական կարողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2020 09:01 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Սաուդյան Արաբիան կոտորում է Եմենի աղքատ ժողովրդին

Սաուդյան Արաբիան Եմենում բազմաթիվ դժվարությունների առջև է կանգնել: Եմենի պատերազմից 5 տարի անց, Սաուդյան Արաբիան ոչ միայն որևէ առաջխաղացում չի գրանցել, այլ ընդհակառակը, Եմենի բանակն ու աշխարհազորայիններն ավելի են հզորացրել իրենց պաշտպանական կարողությունը:

Մյուս կողմից, Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիայի անդամների միջև տարաձայնություններն ավելի են խորացել: Այդ տարաձայնություններն առկա են ոչ միայն Ռիադի ու Աբու Դաբիի միջև, այլ նաև Մանսուր Հադիի կողմից ղեկավարվող պաշտոնանկ եղած կառավարության ու անցումային խորհրդի միջև: Անցումային խորհուրդն իրեն անկախ հռչակելով, Եմենի պաշտոնանկ եղած կառավարության համար վերածվել է լուրջ մրցակցի, ինչի հետևանքով, Սաուդյան Արաբիան լրջորեն քննադատության է ենթարկվել նախկին պաշտոնյաների և ազգային փրկության կառավարության կողմից:

Եմենի ազգային փրկության կառավարության  պաշտոնյաները Սաուդյան Արաբիային քննադատում են պատերազմը շարունակելու, հրադադարի ռեժիմը  չպահպանելու և ենթակառուցվածքները ոչնչացնելու և հումանիտար աղետ առաջացնելու մեջ:

Թեհրանում Եմենի դեսպան Էբրահիմ Դեյլամին, Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ասել է, որ  Եմենի դեմ  պատերազմի հետևանքով առաջացած ներքին խնդիրների պատճառով, ինչը թուլացրել է գահ բարձրանալու Բին Սալմանի հնարավորությունը, Ռիադը չի ցանկանում, որ պատերազմն ավարտվի:

Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի կողմից մղվող պատերազմը ոչնչացրել է այդ երկրի ենթակառուցվածքների 80 տոկոսը և առաջացրել հումանիտար աղետ, հատկապես առողջապահական և սննդի ոլորտներում: Եվ դա այնպիսի երկրում, որն ամենաաղքատն է  արաբական երկրների թվում՝ նախկին իշխանությունների վարած քաղաքականության պատճառով:

Այսօր Եմենի 24 միլիոն բնակչությունից ավելի քան 22 միլիոն մարդ,  ունի հումանիտար օգնության կարիք:

Դեյլամին նշել է, որ պատերազմի հետևանքներն առկա են  առողջապահության,  սննդի, տնտեսկան ու կենցաղային ոլորտներում:

Պետք է ասել, որ Եմենի ազգային փրկության կառավարության քննդատություններին են միացել մի շարք նախկին  պաշտոնյաներ, նշելով, որ Սաուդյան Արաբիայի գործունեության պատճառով, Եմենի հարավում  անցումային խորհրդի դիրքերն ավելի են ուժեղացել:

Եմենի նախկին վարչապետի տեղակալ Ահմադ Մոյասարին համոզված է, որ Ադենում ու Սաղաթրիում Էմիրություննրի հովանու ներքո  անցումային խորհրդի գործունության վերաբերյալ Ռիադի լռությունը, նպաստում է այդ խորհրդի քայլերին: Նա համոզված է, որ Սաուդյան Արաբիան դերակատար է եղել անցումային խորհրդի անկախացման հարցում, այդպիսով որոշակի արտոնություններ տալով Էմիրություններին:

Այսպիսով, պետք է ասել,  որ Եմենի դեմ պատերազմը ոչ միայն Սաուդյան Արաբիայի օգտին չէ, այլ դրա արդյունքում Սաուդյան Արաբիայի ներքին ու տարածաշրջանային խնդիրներն ավելի են մեծացել: