Մեկնաբանություն․ Թրամփը փորձում է Իրանի հարցում շրջանցել Կոնգրեսը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Կոնգրեսի այն բանաձևի վրա, որը նրան արգելում է Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնել առանց Կոնգրեսի համաձայնության:
Թրամփի խոսքերով, այդ բանաձևը վիրավորական էր, որով սահմանափակվում են նրա լիազորությունները կապված Իրանի դեմ զինված ուժերն օգտագործելու հետ։
«Դա չափազանց վիրավորական բանաձև էր, որը դեմոկրատները ներկայացրել էին իրենց ռազմավարության շրջանակում ուղղված նոյեմբերի 3-ի ընտրություններում հաղթելուն և Հանրապետական կուսակցությունը պառակտելուն: Այն սակավաթիվ հանրապետականները, որոնք բանաձևին կողմ են քննարկել, նրանց օգտին են խաղացել»,- ասել է նախագահը:
ԱՄՆ Կոնգրեսը մի քանի ամիս առաջ դեմոկրատների գլխավորությամբ ընդունեց բանաձև, որը Թրամփի կողմից ստորագրվելու դեպքում, կսահմանափակվեին նրա լիազորությունները՝ կապված Իրանի դեմ զինված ուժերն օգտագործելու հետ։
Բանաձևով Թրամփը կարողանալու էր Իրանի դեմ զինված ուժերն օգտագործել միայն օրենսդիրների կողմից տրված համապատասխան թույլտվության պարագայում: Այդ բանաձևն ընդունվել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը շատ վտանգավոր քայլի դիմելով, Իրաքում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի սպանության հրամանն արձակեց։
Լեգենդար գեներալ Սուլեյմանիի նահատակվելուց հետո, Իրանի իսլամական հանրապետությունն ամուր ապտակ հասցրեց ԱՄՆ-ին։ Իրանքը հրթիռային հարձակում կատարեց Իրաքի արևմուտքում գտնվող Այն Ալ-Ասադ ռազմաբազայի վրա,որի հետևանքով ավելի քան 100 ամերիկացի զինծառայողներ գլխուղեղի ցնցում ստացան։
Թեև Իրանի կտրուկ գործողությունից հետո, Թրամփը նահանջեց այս երկրի դեմ հնչեցրած իր սպառնալիքներից, ներառյալ Իրանի 52 մշակութային կենտրոնները թիրախավորելու հայտարարությունից, այնուամենայնիվ մի քանի օր արևմտյան Ասիայում մեծ պատերազմ ծագելու հավանականություն կար։ Եվ այս բոլորը ԱՄՆ Կոնգրեսին ստիպեցին այդ երկրի նախագահի լիազորությունները սահմանափակել տարածաշրջանում ևս մեկ պատերազմի ծագումը կանխելու նպատակով։
Բանաձևի օգտին քվեարկած հնարապետական Բիլ Քասսիդին իր քայլն արդարացնելու համար ասում է․ «Երբ մենք խոսում ենք Իրանի դեմ բացահայտ պատերազմի մասին, խոսքը Արաբական ծովում զինամթերքով նավը գրավելու մասին չէ, այլ մենք խոսում ենք պատերազմի մասին, որի ժամանակ ամերիկացի տղաներ և աղջիկներ սպանվում և վիրավորվում են կամ ուղեղի վնասվածքներ ստանում, ուստի նման պատերազմը կանխելու համար Կոնգրեսը պետք է կատարի իր ամբողջ պատասխանատվությունը»։
Բայց Թրամփը, ինչպես ԱՄՆ-ի մյուս նախագահները, որոնք խստորեն ընդդիմացել են իրենց ռազմական լիազորությունները սահմանափակվելու Կոնգրեսի որոշմանը, վետոյի են ենթարկել այն: Թրամփը և նրա խորհրդատուները Կոնգրեսի բանաձևը համարում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների զինծառայողներին պաշտպանելուն ուղղված նախագահի լիազորությունների անտեսում: Մինչդեռ ԱՄՆ Սահմանադրությունը պատերազմ ու խաղաղություն հայտարարելու իրավունքը վերապահել է Կոնգրեսին։
Այնուամենայնիվ, 230 տարի շարունակ ԱՄՆ նախագահները մենաշնորհել են Կոնգրեսի լիազորությունները: Կոնգրեսի լիազորությունների այս խախտումը թույլ տվեց նաև, բացառությամբ հինգ դեպքերի, ԱՄՆ կառավարության կողմից բոլոր հարյուրավոր պատերազմներն իրականանան առանց Կոնգրեսի հավանության։
Այս պատերազմներից յուրաքանչյուրը մարդկային ու նյութական մեծ վնաս է պատճառել ԱՄՆ-ի ժողովրդին, այդ թվում ՝ 7 տրիլիոն դոլար պատերազմական ծախսեր են արվել Աֆղանստանում և Իրաքում:
Նման ողբերգությունների կրկնությունը կանխելու համար, Կոնգրեսի որոշ անդամներ փորձում են Սահմանադրության համաձայն սահմանափակել Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունները, որոնց, իհարկե, մինչ այժմ չի հաջողվել: Քանի որ ներկայումս Կոնգրեսը չունի անհրաժեշտ քանակությամբ ձայներ՝ նախագահի վետոն չեղյալ հայտարարելու համար, չի թվում որ Կոնգրեսի կողմից ընդունված բանաձևը կարողանա հաղթահարել ԱՄՆ նախագահի պատնեշը: