Իրանի համար Իրաքի անվտանգության ու քաղաքական կայունության նշանակությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120282-Իրանի_համար_Իրաքի_անվտանգության_ու_քաղաքական_կայունության_նշանակությունը
Իրաքում նոր կառավարության կազմավորումն ԻԻՀ կողմից ընդառաջվելը վկայում է Իրանի համար հարևան այդ պետության անվտանգության ու քաղաքական կայունության նշանակության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2020 09:03 Asia/Tehran
  • Իրանի համար Իրաքի անվտանգության ու քաղաքական կայունության նշանակությունը

Իրաքում նոր կառավարության կազմավորումն ԻԻՀ կողմից ընդառաջվելը վկայում է Իրանի համար հարևան այդ պետության անվտանգության ու քաղաքական կայունության նշանակության մասին:

Չորեքշաբթի օրը, Իրաքի խորհրդարանը վստահության քվե է տվել Մուստաֆա Քազեմիի գլխավորությամբ Իրաքի նոր կառավարությանը և Իրանը որպես առաջին պետություն, ողջունել է քաղաքական կայունություն առաջացնող այդ քայլը:

Իրանը, որպես Իրաքի հարևան պետություն իր աջակցությունն է հայտնել այդ երկրում միասնություն ու կայունություն առաջացնող քայլերին և հարգել է Իրաքի ժողովրդի ու պատգամավորների որոշումը: Նման մոտեցումը վկայում է  այն մասին, որ Իրանը հարգում է բարիդրացիության և երկրների ներքին հարցերին չմիջամտելու սկզբունքները, ինչը անհրաժեշտ է երկու հարևան պետությունների միջև կառուցողական հարաբերություններ ունենալու համար:

Իրանն ու Իրաքն ընդհանուր մշակույթով, լեզվով ու կրոնով և ընդհանուր երկար սահմանով ազդեցություն ունեն միմյանց վրա: Տարեկան միլիոնավոր իրանցիների ու իրաքցիների փոխադարձ ուխտագնացությունները վկայում են երկու ժողովուրդների մշակույթների մոտ լինելու մասին և նման պայմաններում Իրաքի անվտանգությունն ու կայունությունը կարևոր է Իրանի համար:

Այս մոտեցումն Իրանի արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից է: Հետևաբար Իրանն անմիջապես ողջունել է Բաղդադում քաղաքական դրական գործընթացի ձևավորվելը: Հինգշաբթի օրը, Թվիթերում, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շնորհավորել է Իրաքի ժողովրդին ու պատգամավորներին, նոր կառավարության կազմավորման կապակցությամբ: Զարիֆը գրել է, որ ԻԻՀ-ը միշտ կանգնած է լինելու Իրաքի ժողովրդի և նրա ընտրյալ կառավարության կողքին:

Հաշվի առնելով բազմաթիվ ընդհանրությունները և  աշխարհագրությունը, Իրանն Իրաքի անվտանգությունն ու կայունությունը համարում է իր և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

Այդ շրջանակում, այն օրերին, երբ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը թիրախ էր դարձրել Իրաքի անվտանգությունը, ազգային ինքնիշխանությունն ու տարածքային անվտանգությունը, Իրանը կանգնած էր Իրաքի ժողովրդի, կառավարության ու բանակի կողքին:

Իրանը տարբեր բաժիններում տնտեսական մեծ կարողություններ ու պոտենցիալներ ունի, որոնք քիչ տարածության և հարմար գնի պատճառով, հասանելի են Իրաքի կառավարությանը և կարող են տնտեսական համագործակցության շրջանակում ապահովել այդ երկրի կարիքները:

Թեհրան-Բաղդադ հարաբերությունների նշանակության մասին, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհն ասել է. «Իրանը կարևոր հարևան է Իրաքի համար և երկու երկիրը ընդհանուր սահմաններ ունեն, հետևաբար Իրանի հետ հարաբերությունների պահպանումը մեծ նշանակություն ունի Իրաքի համար:

Լավ ու ամուր հարաբերությունների շարունակման հիմքում ընկած է պետության կայունությունը և այդ կարևոր սկզբունքը հաշվի առնելով, ԻԻՀ հարգելով իրացի պատգամավորների ձայնը, ընդառաջել են Իրաքում նոր կառավարության կազմավորվելը: