Մենաբանություն. ԱՄՆ-ի քաղաքացու խոստովանությունը Վենեսուելայի կառավարության դեմ դավադրություն կազմակերելու վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120288-Մենաբանություն._ԱՄՆ_ի_քաղաքացու_խոստովանությունը_Վենեսուելայի_կառավարության_դեմ_դավադրություն_կազմակերելու_վերաբերյալ
ԱՄՆ-ը շարունակում է Վենսեուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին տապալելու ուղղությամբ տարվող ջանքերը: Սակայն մինչ այսօր, ԱՄՆ-ի բոլոր քայլերը պարության են մատնվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2020 13:33 Asia/Tehran
  • Մենաբանություն. ԱՄՆ-ի քաղաքացու խոստովանությունը Վենեսուելայի կառավարության դեմ դավադրություն կազմակերելու վերաբերյալ

ԱՄՆ-ը շարունակում է Վենսեուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին տապալելու ուղղությամբ տարվող ջանքերը: Սակայն մինչ այսօր, ԱՄՆ-ի բոլոր քայլերը պարության են մատնվել:

ԱՄՆ-ի սադրանքների շրջանակում, անցած շաբաթ, Վաշինգտոնի կողմից հովանավորվող զինված խումբը անհաջող փորձ արեց առևանգել Վենեսուելայի նախագահին և տեղափոխել Նահանգներ: Զինված խմբավորումը Վենեսուելայի տարածք էր մուտք գործել Կոլումբիայից, ծովային ճանապարհով: Սակայն այս քայլը շատ արագ արժանացավ Վենեսուելայի զինված ուժերի հակազդեցությանը և խումբը չեզոքացվեց:

Վենսուելայի պաշտոնյաները, ավելի ուշ հայտարարեցին, որ խումբը վարժանքներ էր ստացել Միացյալ Նահանգներում և վայելում էր Վաշինգտոնի հովանավորությունը: Հայտարարության մեջ նշվում էր, որ խմբավորման անդամները նպատակ են ունեցել առևանգել Նիկոլաս Մադուրոյին և անկարգություններ հրահրել երկրում: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ պաշտոնյաները հերքել են այդ կապակցությամբ բոլոր մեղադրանքները:

Նախագահ Թրամփը հայտարարել է, որ իր կառավարությունը որևէ  միջամտություն չի ունեցել Նիկոլաս Մադուրոյի դեմ ուղղված վերջին դավադրության մեջ: Ըստ երևույթին, Վենեսուելայի դեմ  ուղղված Վաշինգտոնի քաղաքականության պարտությունը պատճառ է դարձել, որ ամերիկացի պաշտոնյաները քայլեր ձեռնարկեն Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրների ղեկավար Խուան Գույադոյի ղեկավարությամբ հեղաշրջում կազմակերպելու ուղղությամբ:

Վաշինգտոն փոսթ օարթերթի ներկայացրած փաստերի համաձան, Մադուրոյի ընդդիմադիրները 2019թ հոկտեմբերին ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գործող անվտանգության ծառայություններ մաւտուցող ընկերության  հետ 213 միլիոն դոլարի պայմանագիր են կնքել՝ Մադուրոյին տապալելու համար: Այս փաստերը վկայում  են, որ Միացյալ Նահանգների և Գուայդոյի հայտարարությունները, թե իրենք որևէ դերակատարություն չեն ունեցել վերջին գործողության մեջ, անհիմն են: Վաշինգտոնը վերջին ամիսներին մեծացրել  է ճնշումները Վենեսուելայի նկատմամբ: Սակայն տարբեր տեսակի տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ կիրառելով և Գուայդոյի միջոցով հեղաշրջման փորձեր կատարելով հանդերձ, չի հասել իր նպատակներին: Այդ ամենով հանդերձ, Վաշինգտոնն ու իր դաշնակցներն ամեն ինչ անում  են, որպեսզի իրենցից կախվածության մեջ գտնվող կառավարությունը Վենեսուելայում իշխանության գա:

Վերոնշյալ դավադրության մասնակիցների թվում է եղել նաև ԱՄՆ-ի մի քաղաքացի, ով հայտարարել է, որ իր առաքելությունը եղել է Նիկոլաս Մադուրոյին առևանգելը և ԱՄՆ տեղափոխեը:

Վենեսուելայի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Լյուկ Դենմանը հայտարարել է, որ իրեն վարձել է Ֆլորիդայում գործող, անվտանգության ծառայություններ մատուցող ընկերությունը, որպեսզի ինքը վերահսկողության տակ պահի  Կարակասի օդանվակայանը և Նիկոլաս Մադուրոյի օդանավից օգտվի՝ վերջինիս ԱՄՆ տեղափոխելու համար:

Վենեսուելան Վաշինգտոնի համար կարևոր նշանակություն ունի: Այդ երկիրը հարուստ է բնական ռեսուրսներով  և քաղաքականապես վնասում է ԱՄՆ-ի հեղինակությանը, քանի որ շարունակում է անկախ մնալ և վարում է անկախ քաղաքականություն: Այդ պատճառով, Վաշինգտոնն օգտվելով տարբեր լծակներից, փորձում է տապալել Վենեսուելայի ձախ կառավարությանը: Այդ երկրի դեմ պատժամիջոցների շարունակումը կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, Վենեսուելայի հարստությունը թալանելու ցանկությունը և օրինական կառավարության դեմ ուղղված հեղաշրջումներին աջակցելը վկայում են, որ ԱՄՆ-ը ամեն գնով փորձում է հասնել իր նպատակներին: Սակայն Վենեսուելայի պաշտոնյաները շարունակում են վայելել ժողովրդի ու բանակի աջակցությունը, փորձելով լուծել խնդիրները:

Վենեսուելայի ԱԳՆ Խորխե Արեազան հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, նման քայլերի փոխարեն, ավելի լավ կանի ուշադիր լինի իր ուժերին: Ամեն դեպքում, պետք է ասել, որ վերջին միջոցառումը միայն մեկ ձեռքբերում ուներ Վաշինգտոնի համար՝ այդ երկիրն ավելի շատ խայտառակվեց միջազգային շրջանակներում: