Շվեյցարիա. «Իրանի հետ առևտրական ալիքն ակնկալվածից ավելի դանդաղ է գործել»
Իրանում կորոնավիրուսի բռնկումից հետո, Թրամփի վարչակազմը պնդում էր, որ պատրաստ է Թեհրանին օգնել վիրուսի դեմ պայքարում: Սակայն Վաշինգտոնը ոչ միայն չի օգնել Իրանին, այլև խոչընդոտել է վիրուսի դեմ Թեհրանի պայքարին:
Շվեյցարիայի կառավարությունը մայիսի 8-ին հայտարարել է. «Մեխանիզմը, որ ստեղծվել էր դեղորայք ու այլ ապրանքներ Իրան արտահանելու համար, արդյունք չի ունեցել և դրա միջոցով խոշոր փոխանցումներ չեն իրականացվել»:
Շվեցարական Մարդասիրական առևտրի մեխանիզմն ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվ Մենուչինի, պետք է երաշխավորեր մարդասիրական օգնության տրամադրումն Իրանի ժողովրդին:
Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական քարտուղարության խոսնակներից Ֆաբիան Մայնֆիշն ասել է. «Այս ալիքի միջոցով առայժմ որևէ փոխանակում չի իրականացվել»: Մեխանիզմն այնպիսին է, որ այն զգալի բեռ է պարտադրում այն ընկերություններին, որոնք մտադիր են Իրանին հումանիտար ապրանքներ վաճառել:
Միացյալ Նահանգներն ու Շվեյցարիան 2020 թվականի հունվարի 30-ը հայտարարեցին, որ նոր ֆինանսական մեխանիզմ են ձևրավորել՝ Իրանին մարդասիրական ապրանքներ առաքելու համար: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պետք է ապահովեր բանկերի համար անհրաժեշտ երաշխիքները, Իրանի հետ գործարքներ իրականացնելու ժամանակ: Թրամփի վարչակազմը, որը նախկինում բազմիցս խոչընդոտել է Իրանի հետ առևտրին, այս անգամ ևս կանխել է հումանտիրա ապրանքների առաքմանն Իրան: Թրամփի վարչակազմը առավելագույն ճնշում է գործադրել Իրանի վրա և չնայած կորոնավիրուսի բռնկմանը, շարունակում է հակաիրանական անմարդկային պատժամիջոցները: Չնայած Թրամփի վարչակազմի պնդումներին, որ հումանիտար օգնությունները և բժշկական և դեղագործական պարագաները չեն ենթարկվում պատժամիջոցների, Վաշինգտոնը խոչընդոտում է շվեցարական մարդասիրական առևտրի մեխանիզմի միջոցով աշխատանքին:
Չնայած կորոնավիրուսի բռնկմանը և Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկմանն ուղղված միջազգային կոչերին, ԱՄՆ-ը շարունակում է պնդել իր անմարդկային դիրքորոշման վրա: 2020-ի ապրիլին հրապարակված հայտարարության մեջ, ԱՄՆ Պետդեպարտամենտը մերժեց Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու կոչը և հայտարարեց, որ պատժամիջոցները չեն վերացվի: Թրամփի վարչակազմի կողմից հակաիրանական միակողմանի պատժամիջոցների շարունակումը վկայում է, որ Վաշինգտոնն Իրանի դեմ «տնտեսական ահաբեկչությանը» զուգահեռ, իրականացնում է «բժշկական ահաբեկչություն» և մարդկունա դեմ ուղղված հանցագործություն է գործում: Շվեյցարիայի կառավարությունը, որը պաշտպանում է Իրանում ԱՄՆ-ի շահերը խոստովանել է, որ վերոնշյալ մեխանիզմը որևէ արդյուքն չի ունենա: