Մեկնաբանություն. Իրանի քայլերը՝ ռազմական կանխարգելիչ հնարավորությունների բարձրացման ոլորտում
Երկրի ուղեծրում իրանական «Նուռ 1» արբանյակի տեղակայումից անցել է մեկ շաբաթ և ՄԱԿ-ում Իսրայելի զավթիչ ռեժիմի ներկայացուցիչը, ԱՄՆ-ի հետ համաքայլ ու Իրանի նկատմամբ գործադրվող քաղաքականության շրջանակում, նամակ է հղել ՄԱԿ-ի ԱԽ-ին:
Ջերուսալեմ փոսթ օրաթերի հաղորդման համաձայն, Դենի Դենոնն, ԱԽ-ին ուղղված նամակում, կրկնելով Իրանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները, պահանջել է երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն:
Իրանի առաջին ռազմական արբանյակը գործարկվեց ապրիլի 22-ին և տեղակայվեց ուղեծրում ՝ երկրից 425 կմ հեռավորության վրա:
Իրանի ռազմական արբանյակի գործակումը լայն արձագանք գտավ աշխարհում, սակայն ԱՄՆ-ը ու մի խումբ եվրոպական երկրներ, փորձեցին տարբեր ձևերով նվազեցնել այս մեծ ձեռքբերման կարևորությունը և մյուս կողմից, այս քայլը բնութագրել որպես ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի խախտում ու սպառնալքի ամբողջ աշխարհի համար: Դա իհարկե անսպասելի չէր:
Ռազմավարական հարցերի փորձագետ Ամին Հաթիթն իրանական արբանյակի ուղեծրում տեղակայումը հաջող քայլ է որակել, որն ամբողջ աշխարհին ու տարածաշրջանին անակնկալի բերեց: Նա նշել է. «Անշուշտ, ԱՄՆ-ը ու Սիոնիստական ռեժիմը դժգոհ էին լինելու այս քայլից և փորձելու էին հակաիրանական նոր արշավ սկսել, քանի որ Իրանը տիրացել է նոր տեխնոլոգիայի»:
Իրանի այս քայլը մեծ ձեռքբերում է տիեզերական ոլորտում և հատկապես կարևոր է երկրի զինված ուժերի համար:
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ Մուհամմադ Բաղերին, շաբաթ օրը Թեհրանում հայտարարել է, որ ԻՀՊԿ օդուժի կողմից արբանյակի տեղակայումը ուղեծրում, երկրի գիտատեխնիկական և խելացի ծրագրերից էր: Նա հավելել է. «Ներքին կարողություններով «Նուռ 1» արբանյակի գործարկումը, ուժի հավասարակշռությունը փոխեց հօգուտ Իրանի»:
Այս քայլը թշնամիներին պարտության մատնեց ինֆորմացիոն ոլորտում: Այս կարողությունը ռազմավարական նշանակություն ունի և մեծ հաջողություն է համարվում Իրանի համար: Բացի այդ, այն վկայում է կորոնավիրուսի դեմ պայքարում և միաժամանակ տիեզերքում ներկայություն հաստատելու ԻՀՊԿ կարողության մասին:
Անցած չորեքշաբթի օրը, այս կապակցությամբ ելույթում, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, կարևորելով այս քայլը, նշել է «Եթե մենք կարողանում ենք 7500 կմ վայրկյան արագությամբ արբանյակ տեղադրել ուղեծրում, կամ պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեծ առաջխաղացումներ ունենալ, ուրեմն արտադրության ոլորտում նույնպես կարող ենք մեծ ձեռքբերումներ արձանագրել»: