Մեկնաբանություն. Իրանի խորհրդարանն ընդունել է նախագիծ՝ Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարելու վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120459-Մեկնաբանություն._Իրանի_խորհրդարանն_ընդունել_է_նախագիծ_Սիոնիստական_ռեժիմի_դեմ_պայքարելու_վերաբերյալ
Մայիսի 12-ին Իրանի իսլամական խորհրդարանը երկու ընթերցմամբ ընդունել է Սիոնիստական կեղծ ու անօրինական ռեժիմի կողմից տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված քայլերին դիմակայելու նախագիծ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2020 07:32 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի խորհրդարանն ընդունել է նախագիծ՝ Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարելու վերաբերյալ

Մայիսի 12-ին Իրանի իսլամական խորհրդարանը երկու ընթերցմամբ ընդունել է Սիոնիստական կեղծ ու անօրինական ռեժիմի կողմից տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված քայլերին դիմակայելու նախագիծ:

Նախագիծը ներառում է մի շարք ծրագրեր, ուղղված տարածաշրջանում Իսրայելի սադրիչ գորողություններին դիմակայելու, Երուսաղեմը գրաված ռեժիմին հակամարդկային ոճրագորոծությունների իրականացման համար  պատասխանատվության կանչելու և պաղեստինցիների իրավունքները պաշտպանելու հարցերի հետ:

Նախագծի 13-րդ կետում ասված է. «Իրանի ԱԳ նախարարությունը պետք է քաղաքական ու դինավագիտական ճանապարհներով հետամուտ լինի Իրանի կողմից ՄԱԿ-ին ներկայացված և հաստատված՝ «Պաղեստինում ազգային հանրաքվե անցկացնելու» բանաձևի գործադրմանը:

Իսրայելի կողմից տարվող օկուպացման, բռնությունների, Երուսաղեմի բռնագրավման ու բռնագրավված տարածքներում ավանաշինություն իրականացնելու քաղաքականությունը խախտում է պաղեստինցիների իրավունքները և սպառնալիք է համարվում տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության համար: Այդ քաղաքականությունը բացասական հետևանքներ է ունեցել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ միջազգային ասպարեզում:

Ամերիկացի տեսաբան Նոամ Չամսկին նշում է, որ Սիոնիստական ռեժիմն ապարտեիդից ավելի վատն է: Նա խոսել է իրենց իրավունքները պաշտպանելու պաղեստինցիների ու  հարավային Աֆրիկայի ժողովուրդների պայքարի նմանության մասին: Նա ասել է. «Այս երկու պայքարների մեջ կան և նմանություններ և տարբերություններ: Դրանք ամբողջությամբ միանման չեն: Իսրայելում առկա է  շատ խորը խտրականություն, սակայն ապարտեիդի ժամանակ այն այդքան խորը չէր: Օկուպացված արածքներում իրավիճակը շատ ավելի վատ է, քան ապարտեիդի ժամանակ: Իսրայելն ըստ էության ցանկանում է ոչնչացնել պաղեստինցիներին»:

Նախագծի 12-րդ կետում ասված է. «Իրանի արդարադատության նախարարությունը պարտավոր է միջազգային շրջանակներում բողոքի հայտ ներկայացնել  Սիոնիստական ռեժիմի հանցագործ ղեկավարների դեմ, որոնք ահաբեկչական գործողություններ են իրականացնում օկուպացված տարածքների ներսում ու դրանց սահմաններից դուրս ապրող պաղեստինցիների նկատմամբ»:

Սիոնիստական ռեժիմը  կիբերհարձակումները մշտապես որպես գորխիք է կիրառել այլ երկրների դեմ հարձակումների համար, ինչի վառ ապացույցն է Stuxent  ծրագիրը: Տարածաշրջանի ժողովուրդների համար մտահոգության ևս մեկ առիթ է Սիոնսիտական ռեժիմի միջուկային ծրագիրը, որը սպառնում է տարածաշրջանային ու միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:

Հաշվի առնելով բոլոր այս կետերը և տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքները, Իրանի խորհրդարանի ընդունած նախագիծը կարող  է մեծ հնարավորություն լինել Սիոնիստական ռեժիմի ոճրագորոծությունները բացահայտելու և վերոնշյալ խնդիրները խորհրդարանական մակարդակով քննարկելու համար: Դա իր հերթին կնպաստի Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատմանը: